Ալիաղա Իսմայիլ օղլի Աղաև (ադրբ.՝ Əliağa İsmayıl oğlu Ağayev, մարտի 9 (22), 1913, Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 13, 1983(1983-11-13), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1945), Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)[1];

Ալիաղա Աղաև
ադրբ.՝ Əliağa İsmayıl oğlu Ağayev
Դիմանկար
Ծնվել էմարտի 9 (22), 1913
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 13, 1983(1983-11-13) (70 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանYasamal cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
ԱշխատավայրԱդրբեջանի Մաքսիմ Գորկու անվան պատանի հանդիսատեսի թատրոն և Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն
ԱմուսինJavahir Isgandarova?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
 Aliagha Aghayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալիաղա Աղաևը ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին Բաքվում[2]։ Վաղ տարիքում կորցրել է հորը։ 1930 թվականին յոթերորդ դասարանն ավարտելուց հետո կրթություն է ստացել Փարիզի կոմունայի անվան արվեստի դպրոցում։ Դպրոցը գործում էր նավի վերանորոգման գործարանի վերահսկողության ներքո։ Երկու տարի անց նա ավարտել է դպրոցը և սկսել է աշխատել այդ գործարանում։ Հետագայում աշխատել է նույն գործարանի դրամա ասոցիացիայում։ Նրա առաջին դերը եղել է Հաջի Կարան Միրզա Ֆաթալի Ախունդովի «Հաջի Կարա» կատակերգությունում[3][4]։

Ալիաղա Աղաևը 1936 թվականին միացել է Պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվին։ Նա 1961 թվականի աշնանը ընդունվել է Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի կոլեկտիվ։ Ալիաղա Աղաևը 22 տարի աշխատել է ակադեմիական թատրոնում։

Ալիաղա Աղաևը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 13-ին[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ադրբեջանի ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1943),
  • Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել