Ալթայան լեզուներ (Սխալ անվանմամբ՝ Թյուրք-Թաթարական, Թյուրք–մոնղոլաթաթարական Թյուրքամոնղոլ–Թաթարական լեզուներ), լեզվաընտանիք, որը բաժանվում է երեք խմբի՝ թյուրքական լեզուներ, մոնղոլական լեզուներ և Տունգուս–մանչժուրական լեզուներ։ Ալթայական լեզուներ, որոնց մի մասի ցեղակցությունը դեռևս հիմնավորապես ապացուցված չէ, բավական մեծ թիվ են կազմում և սփռված են Խաղաղ օվկիանոսից մինչև Փոքր Ասիա։ Որոշ լեզվաբաններ գտնում են, որ Ալթայական լեզուները ծագում են մի ընդհանուր հիմք լեզվից, ուրիշները դրանց միջև եղած նմանությունները բացատրում են լեզվական փոխազդեցությամբ, իսկ ոմանք էլ Ալթայական լեզուներ միավորում են ուգրո–ֆիննական լեզուների հետ, մեկ ընդհանուր՝ ուրալ–ալթայական լեզվաընտանիքում։

Ալթայան լեզուներ
Տարածված՝ Արևելյան, Հյուսիսային, Կենտրոնկան, և Արևմտյան Ասիա և Արևելյան Եվրոպա
Դասակարգում՝
 Ալթայան լեզուներ
Կազմ՝
Չինական և Չինարեն լեզուներ (որպես կանոն ընդգրկվում են)[1]
Ճապոնական (որպես կանոն ընդգրկվում են)[1]
ISO 639-2 և 639-5՝ tut

Ալթայական լեզուներով խոսում են Ալթայում և նրան հարող շրջաններում ապրող թյուրքական ու մոնղալախոս մոնղոլական ժողովուրդների լեզուները, որոնք մտնում են թյուրքական ու մոնղոլական լեզուների հյուսիսարևմտյան (ալթայերենը իր բարբառներով) և հյուսիսարևելյան խմբերի մեջ[2]։

Հիմնական խմբագրել

Բնորոշ են ծննդաբանական և տիպաբանական ընդհանուր հատկանիշներով։ Խոսվում են ընդհանուր տերիտորիայի վրա, որի արևմտյան թևը հասնում է մինչև Արևելյան Եվրոպա ու Միջերկրական ծովի ափերը, արևելյանը՝ Սիբիրի խորքերը և Արևելյան ասիա Չինաստան, միջինական թևը՝ Ղրղզստան Միջին Ասիա։ Ելնելով որոշ ընդհանրություններից ու նմանություններից, ոմանք թյուրքական լեզվաընտանիքը (տունգուս-մանչժուրական խումբը, նույնիսկ Չինարենը ու ճապոներենը) մտցնում են ավեի մեծ լեզվաընտանիքի մեջ և կոչվում ալթայան լեզվաընտանիք։ Վերջինս հայտնի է նաև ուրալ-ալթայան անունով, երբ նրան ավելանում են ուգրո-ֆիննական և սամոդիակյան լեզուները։ Առավել հայտնի է հետևյալ դասակարգումը.

  1. Արևմտախունական ճյուղ
ա) բուլգարական խումբ (բուլղարերեն, ղազարերեն, չուվաշերեն)
բ) օղուզական խումբ (թուրքմեներեն, գագաուզերեն, ադրբեջաներեն, թուրքերեն)
գ) ղփչաղական խումբ (ղփչաղերեն, պոչովեցերեն, կումիկերեն, բալկաներեն, թաթարերեն, բաշկիրերեն, նողաերեն, կարակալպակերեն, ղազախերեն, բուրյատերենը)
դ) կարլուկյան խումբ (չաղաթայերեն, ուզբեկերեն, նոր ուղայերեն)
  1. Արևելախունական ճյուղ
ա) կիրգիզ-ղփչաղական խումբ (կիրգիզերեն)

Բնորոշում խմբագրել

Բնորոշ են ձայնավորների ներդաշնակությամբ, կցական կառուցատիպով, ստացական առման կարգով, սեռի բացակայությամբ, կետադրությունների գործածությամբ, անվանական և բայական հարուստ ձևերով։ Թյուրքական լեզվաընտանիքի որոշ լեզուներ ունեն լատինագիր, որոշը ռուսագիր, մոնղոլագիր այբուբեն, ինչպես նաև չինական հիերոգլիֆներ չինական այբուբեններ, և արաբագիր այբուբեններ։

Ձևաբանություն խմբագրել

Ձևաբանական տեսակետից ալթայան լեզուներին բնորոշ է վերջածանցների կցական կառուցատիպը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stratification in the peopling of China: how far does the linguistic evidence match genetics and archaeology? In; Sanchez-Mazas, Blench, Ross, Lin & Pejros eds. Human migrations in continental East Asia and Taiwan: genetic, linguistic and archaeological evidence. 2008. Taylor & Francis.
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 161