Ալեք Քեշիշյան

հայ կինոռեժիսոր

Ալեք Գևորգի Քեշիշյան (1964, հուլիսի 30, Բեյրութ), ամերիկահայ կինոռեժիսոր։ Ճանաչվել է «Ճշմարտություն կամ համարձակություն. Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում» ֆիլմով։

Ալեք Քեշիշյան
Ծնվել էհուլիսի 30, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր
IMDbID ID 0450194
alekkeshishian.com

Կենսագրություն խմբագրել

Ալեք Քեշիշյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում, Գևորգ և Սեսիլ Քեշիշյանների ընտանիքում։ 1968 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Սովորել է Բոստոնի կոնսերվատորիայում, Հարվարդի և Սորբոնի համալսարաններում։ 12 տարեկանից հանդես է եկել Բոստոնի Լիրիկական օպերայի թատրոնում, մեծ հաջողության է հասել Ամալի դերերգով (Մենոտտիի «Ամալը և գիշերային այցելուները», 1976)[1][2]։ Խաղացել է նաև թատրոնում, նկարահանել երաժշտական տեսաժապավեններ։ «Փրոփագանդ ֆիլմ» կինոստուդիայի տնօրենն է։

Կինոնկարներ խմբագրել

  • «Հարգանքներով», 1994, սցենարիստ և պրոդյուսեր
  • «Սեր և այլ աղետներ», 2006
  • «Ճշմարտություն կամ համարձակություն. Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում», Կաննի կինոփառատոն, 1991[3]
  • ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն - սցենարի համահեղինակ (Մադոննայի հետ)

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

  • "Դաժան մի եղիր" (1988) (Բոբբի Բրաուն)
  • "Իմ մենաշնորհը" (1988) (Բոբբի Բրաուն)
  • "Ամեն մի փոքր քայլ" (1989) (Բոբբի Բրաուն)
  • "Մենք` ինքներս" (1989) (Բոբբի Բրաուն)
  • "Զոհաբերություն" (1990) (Ջոն Էլթոն)
  • "Սա իմ խաղահրապարակն էր" (1992) (Մադոննա)
  • "Կհիշեմ" (1994) (Մադոննա)
  • "Insatiable" (2002) (Դարրեն Հեյզ)
  • "Hands to Myself" (2015) (Սելենա Գոմես)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. (31 March 2002). "How We Met: Alek Keshishian & Darren Hayes", The Independent, p. 7–8.
  3. Ալեք Քեշիշյանի մասին imdb.com կայքում

Արտաքին հղումներ խմբագրել