Ալեքս Իվոբի (անգլ.՝ Alex Iwobi, մայիսի 3, 1996(1996-05-03)[1][2], Լագոս, Լագոս, Նիգերիա[3]), նիգերացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[4]։

Ալեքս Իվոբի
Alex Iwobi
Իվոբին Նիգերիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alexander Chuka Iwobi
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1996(1996-05-03)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Լագոս, Նիգերիա[3]
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 17
Պատանեկան կարիերա
2004-2015 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2019 Անգլիա Արսենալ 100 (11)
2019-ներկա Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Անգլիա Անգլիա Մ16 7 (1)
2013 Անգլիա Անգլիա Մ17 3 (0)
2013 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2015-ներկա Նիգերիա Նիգերիա 36 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Արսենալ խմբագրել

Իվոբին Արսենալի ակադեմիային միացել է 2004 թվականին՝ 8 տարեկան հասակում[5]։ Առաջին անգամ Արսենալի առաջին թիմի հայտացուցակում հայտնվեց 2013 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Լիգայի գավաթի Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[6], սակայն այդ ժամանակ նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2014 թվականի մայիսի 9-ին[7]։ 2015 թվականի հոկտեմբերին[8][9][10]։

Իր դեբյուտը Արսենալի կազմում Իվոբին նշեց 2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լիգայի գավաթի Շեֆիլդ Ուենսդեյի դեմ խաղում[11][12]։ 4 օր անց՝ հոկտեմբերի 31-ին իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[13]։ Չեմպիոնների Լիգայում դեբյուտը նշեց նոյեմբերի 4-ին՝ Բավարիայի դեմ խաղում[14][15]։ Պրեմիեր Լիգայում մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումներում՝ 2016 թվականի մարտի 19-ին Էվերտոնի[16] դեմ և ապրիլի 2-ին Ուոտֆորդի[17] դեմ խաղերում Իվոբին 2 գոլ խփեց։

2016-17 մրցաշրջանում Իվոբին ստացավ 17 համարի մարզաշապիկը՝ նախկին 45-ի փոխարեն[18]։ Արսենալի հետ նա այս մրցաշրջանում հաղթեց Անգլիայի գավաթը[19][20], ինչից հետո նվաճեց նաև Անգլիայի սուպերգավաթը Չելսիի դեմ խաղում[21]։ 2018 թվականի հունվարին՝ Անգլիայի գավաթի խաղի նախորդ գիշերը Իվոբիին նկատել են խնջույքի ժամանակ, ինչի համար նա տուգանվեց Արսենալի կողմից[22][23][24]։ Ապրիլի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։

 
Իվոբին Հենրիխ Մխիթարյանի հետ 2018 թվականին

2018 թվականի օգոստոսի 3-ին Իվոբին երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալիհետ մինչև 2023 թվականը[26][27][28][29]։ 2019 թվականի փետրվարի 9-ին նա գոլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[30]։ Մարտի 7-ին նիգերացին գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ռենի դեմ խաղում[31]։ Մայիսի 12-ին Իվոբին 2 գոլային փոխանցում տվեց Բարնլիի դեմ խաղում[32]։ Մայիսի 29-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[33], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով և բաց թողեց հնարավորությունը նվաճել գավաթը[34][35][36]։ Ակումբի կազմում Իվոբին անցկացրեց 149 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ[37][38]։

Էվերթոն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 8-ին Իվոբին 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[39][40][41]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն ֆունտ ստերլինգ[42][43][44]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իվոբին ներկայացրել է Անգլիան մինչև 16, մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականների կազմում` մինչև 16 տարեկանների կազմում հաղթելով Հաղթանակի գավաթը[45]։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Նիգերիայի ազգային հավաքականը[46]։ Իր դեբյուտը Նիգերիայի կազմում նշեց 2015 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում[47][48]։

Իվոբին ընդգրկվեց Նիգերիայի հավաքականում 2016 թվականի Ամառային օլիմպիական հավաքականում[49], սակայն դուրս մնաց 18-հոգանոց վերջնական կազմից[50]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զամբիայի դեմ խաղում[51]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում Իվոբին դուբլ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[52][53]։

2018 թվականի հունիսի 3-ին Իվոբին ընդգրկվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[54][55]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 3 խաղերին[56], իսկ Նիգեիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Արգենտինային և Խորվաթիային[57][58]։ 2019 թվականի ամռանը Իվոբին մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[59][60][61]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 հանդիպումներին։ Նա գոլի հեղինակ դարձավ 1/8 եզրափակչի Կամերունի դեմ խաղում[62][63], իսկ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարում[64][65]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով Թունիսին[66][67]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ 2015–16 Պրեմիեր Լիգա 13 2 5 0 2 0 1 0 21 2
2016–17 26 3 3 0 7 1 2 0 38 4
2017–18 26 3 1 0 6 0 6 0 39 3
2018–19 35 3 2 1 11 2 3 0 51 6
Ընդհանուր 100 11 11 1 26 3 12 0 149 15
Էվերթոն 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 100 11 11 1 26 3 12 0 149 15

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[68]

Նիգերիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2016 6 1
2017 5 3
2018 12 1
2019 11 1
Ընդհանուր 36 6

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 9, 2016 Լևի Մվանավասա մարզադաշտ, Նդոլա, Զամբիա   Զամբիա 1–0 2–1 ԱԱ 2018 Որակավորում
2. Հոկտեմբերի 7, 2017 Գոդսվիլ Ակպաբիո մարզադաշտ, Ույո, Նիգերիա   Զամբիա 1–0 1–0
3. Նոյեմբերի 14, 2017 Կրասնոդար մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան   Արգենտինա 2–2
4–2
Ընկերական խաղ
4. 4–2
5. Հունիսի 2, 2018 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Անգլիա 1–2 1–2
6. Հուլիսի 6, 2019 Ալեքսանդրիա մարզադաշտ, Ալեքսանդրիա, Եգիպտոս   Կամերուն 3–2 3–2 Աֆրիկայի գավաթ 2019

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Արսենալ

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ16
  • Հաղթանակի գավաթ. 2011[45]

Նիգերիա

Անհատական խմբագրել

  • Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2016[71]
  • Աֆրիկայի տարվա խորհրդանշական հավաքական. 2016[72]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.com/alex-iwobi/profil/spieler/242631
  4. «Nigeria - A. Iwobi - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  5. Brown, Luke (2015 թ․ հոկտեմբերի 6). «Arsenal tie down young Nigerian forward Alex Iwobi to a new long term contract: but who is he?» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  6. «WBA 1-1 Arsenal (3-4 pens) - Report». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  7. «Alex Iwobi signs professional contract». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Alex Iwobi signs new contract». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  9. «Gunners sign Iwobi to long-term deal». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  10. «Arsenal youngster Alex Iwobi signs new long-term contract». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  11. «Sheffield Wednesday 3-0 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  12. «Arsene Wenger 'used too many senior players' in League Cup exit». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  13. «Swansea City 0-3 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  14. uefa.com (2015 թ․ նոյեմբերի 4). «UEFA Champions League 2015/16 - History - Bayern-Arsenal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  15. «Bayern Munich 5-1 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  16. «Everton 0-2 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  17. «Arsenal 4-0 Watford». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  18. «Xhaka to wear No. 16 for Arsenal, Iwobi 17». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  19. 19,0 19,1 Murray, Scott (2017 թ․ մայիսի 27). «Arsenal 2-1 Chelsea: 2017 FA Cup final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  20. Dede, Steve. «Alex Iwobi wins FA Cup title with Arsenal» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  21. 21,0 21,1 Nakrani, Sachin (2017 թ․ օգոստոսի 6). «Olivier Giroud seals Community Shield win for Arsenal as Chelsea pay penalty». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  22. «Fury at Arsenal ace after he's snapped at drug fuelled bash ahead of cup defeat». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  23. Ames, Nick (2018 թ․ հունվարի 9). «Arsenal to fine Alex Iwobi over 'unacceptable' partying before FA Cup tie». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  24. «Alex Iwobi to be fined for partying ahead of Arsenal's FA Cup exit, says Arsene Wenger». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  25. «Arsenal FC - Southampton FC, Apr 8, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  26. «Iwobi signs contract extension». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «Alex Iwobi: Arsenal midfielder signs new 'long-term' deal» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «Iwobi signs long-term Arsenal deal». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  29. «Iwobi signs new Arsenal contract». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  30. «Huddersfield Town - Arsenal FC, Feb 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  31. «Stade Rennais FC - Arsenal FC, Mar 7, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  32. «Burnley FC - Arsenal FC, May 12, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  33. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  34. 34,0 34,1 UEFA.com. «Chelsea win the 2019 UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  36. «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  37. «🔙FRIDAY FLASHBACK: How would you describe Alex Iwobi's career at Arsenal in one sentence?». Tribuna.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  38. Babalola, Oluwatomiwa (2019 թ․ օգոստոսի 7). «Everton reportedly submits £30m bid for Alex Iwobi but Arsenal want £40m». Legit.ng - Nigeria news. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  39. «Everton Seal Signing Of Iwobi». www.evertonfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  40. «Alex Iwobi: Everton sign Arsenal forward in five-year deal worth up to £34m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «Everton Confirm Capture of Arsenal Winger Alex Iwobi on 5-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  42. «Everton complete signing of Alex Iwobi after giving up on Wilfried Zaha». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «Alex Iwobi: Everton sign midfielder from Arsenal». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  44. Bascombe, Chris (2019 թ․ օգոստոսի 8). «Everton sign Alex Iwobi for £35m - but Marco Silva's defence still looks short of cover». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  45. 45,0 45,1 «Victory Shield: Scotland U16 2 England U16 4». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  46. Taylor, Daniel (2016 թ․ մարտի 26). «How Arsenal's Alex Iwobi became England's loss and Nigeria's gain | Daniel Taylor». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  47. «Nigeria 0 - 2 Congo DR Match report - 10/8/15 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  48. «Arsenal's Alex Iwobi encouraged by Nigeria opportunity». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  49. «Kelechi Iheanacho included in Nigeria's Olympics squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  50. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Nigeria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  51. «Zambia vs. Nigeria - Football Match Summary - October 9, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  52. «Argentina 2-4 Nigeria: Arsenal's Iwobi stars, Messi misses shock loss». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  53. «Alex Iwobi nets brilliant brace to spare Daniel Akpeyi's blushes». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  54. «World Cup 2018: Arsenal's Iwobi in Nigeria's 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  55. AfricaNews. «Nigeria coach names final World Cup squad, says team has 'a lot of work to do' | Africanews». Africanews (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  56. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Alexander IWOBI - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  57. «Russia 2018: Nigeria out of World Cup after Argentina loss». Premium Times Nigeria (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  58. Abayomi, Tosin. «Nigerian heartbroken as Super Eagles crash out of World Cup» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  59. «Africa Cup of Nations: Iheanacho left out of Nigeria squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  60. Soliman, Seif (2019 թ․ հունիսի 10). «Nigeria name final 23-man Africa Cup of Nations squad». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  61. «Nigeria names final Afcon squad». Daily Nation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  62. «Nigeria - Cameroon, Jul 6, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  63. «Nigeria 3-2 Cameroon - Igahlo brace, Iwobi goal and the rest as it happened». The South African (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  64. 64,0 64,1 Blanchette, Rob. «Nigeria Tops Tunisia 1-0 to Win 3rd Place at 2019 Africa Cup of Nations». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  65. «AFCON 2019 third-place: Nigeria beats Tunisia to win bronze». Africanews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  66. «Tunisia - Nigeria, Jul 17, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  67. «Tunisia 0-1 Nigeria: Africa Cup of Nations third-place play-off» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  68. 68,0 68,1 «Alex Iwobi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  69. «Arsenal 1-0 Chelsea» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  70. «Arsenal 0-3 Manchester City» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  71. AfricaNews. «[LIVE] Algerian Riyad Mahrez is 2016 African Player of the Year | Africanews». Africanews (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  72. Football, CAF - Confederation of African. «AWARDS WINNERS». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Իվոբի» հոդվածին։