Ալեքսիս դը Տոկվիլ

ֆրանսիացի գրող

Ալեքսիս դը Տոկվիլ (ֆր.՝ Alexis de Tocqueville, հուլիսի 29, 1805(1805-07-29)[2][3][4][…], Փարիզ[5] - ապրիլի 16, 1859(1859-04-16)[2][3][4][…], Կանն[5]), ֆրանսիացի սոցիոլոգ և պետական գործիչ։ Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի (1838 թվականից), ֆրանսական ակադեմիայի (1841 թվականից) անդամ։ Ընտրվել է Դեպուտատների պալատի անդամ (1839), եղել է արտաքին գործերի նախարար (18491831-1832 թվականներին ԱՄՆ-ում ուսումնասիրել է ուղղիչ բանտային համակարգը։

Ալեքսիս դը Տոկվիլ
Alexis de Tocqueville
 
Կրթություն՝ Փարիզի համալսարան և Lycée Fabert?
Մասնագիտություն՝ փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, սոցիոլոգ, իրավաբան և պատմաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր 1805 հուլիսի 29
Ծննդավայր Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Վախճանի օր ապրիլի 16, 1859(1859-04-16) (տարիքը 53)
Վախճանի վայր Ֆրանսիա Կանն, Ֆրանսիա
Թաղված Tocqueville
Դինաստիա Q3065042?
Քաղաքացիություն  Ֆրանսիա[1]
Ի ծնե անուն ֆր.՝ Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville
Հայր Hervé Clérel de Tocqueville?
Մայր Louise Le Peletier de Rosanbo?
Ամուսին Mary Mottley Tocqueville?
 
Պարգևներ

Տոկվիլին հռչակ է բերել «Ամերիկայի դեմոկրատիայի մասին» (1835) գիրքը։ Ըստ Տոկվիլի, ազատության և հավասարության ձգտումը բուրժուա-դեմոկրատական հասարակության իդեալն է, սակայն պետական իշխանության կենտրոնացվածությունը, անհատապաշտությանը հանգեցնող հավասարությունը պայմաններ են ստեղծում միանձնյա բռնատիրության համար, այսինքն՝ համընդհանուր հավասարությունը կամ դրան ձգտելը կարող է հանգեցնել «ստրկության մեջ հավասարության», որը կանխելու միջոցներն են տեղական ինքնավարության ընդլայնումը, իշխանության ապակենտրոնացումը և այլն։

Տոկվիլի համոզմամբ նման պետական կարգի նմուշ է ԱՄՆ-ը։ «Հին կարգը և հեղափոխությունը» (1856) գրքում փորձել է բացահայտել հին և «նոր կարգի» հաջորդայնությունը և պնդել, որ ֆեոդալական կարգերի վերացումը հնարավոր էր նաև առանց հեղափոխության։ Տոկվիլի լիբերալ-պահպանողական գաղափարները ազդել են բուրժուական քաղաքակրթության և սոցիոլոգիական մտքի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elogio de la hospitalidad (իսպ.)Buenos Aires: 1945.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 Drescher S. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 Deutsche Nationalbibliothek Record #118642871 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս դը Տոկվիլ» հոդվածին։