Ալեքսիոս Դ Անգելոս (հուն․՝ Ἀλέξιος Δ Ἄγγελος, 1182, Կոստանդնուպոլիս - փետրվարի 8, 1204[1], Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսր (1203-1204), Իսահակ Բ Անգելոսի և նրա առաջին կնոջ Իրենե Պալեոլոգինիայի որդին, Անգելոսների կայսերական գահատոհմից։

Ալեքսիոս Դ Անգելոս
հուն․՝ Ἀλέξιος Δ Ἄγγελος
Բյուզանդիայի կայսր
1203 - 1204
Կառավարչակից: Իսահակ Բ Անգելոս (1203 - 1204)
Նախորդող Ալեքսիոս Գ Անգելոս
Հաջորդող Ալեքսիոս Դ Դուկաս
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր 1182
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Վախճանի օր փետրվարի 8, 1204[1]
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Դինաստիա Անգելոսներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Իսահակ Բ Անգելոս[2]
Մայր Իրենե Պալեոլոգինիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 1182 թվականին։

Փախուստը Բյուզանդիայից խմբագրել

1195 թվականին նրա հորեղբայր՝ Ալեքսիոս Գ Անգելոսը յուրացն է կայսերական իշխանությունը ու կուրացնում նրա հորը՝ Իսահակ Բ Անգելոսին, որից հետո, Ալեքսիոսը որպես գերի ապրում է Կոստանդնուպոլսում։ 1202 թվականի մարտին իր դաստիարակի օգնությամբ փախչում և երկու պիզացի վաճառականների օգնությամբ գաղտնի տեղափոխվում է Հռոմեա-Գերմանական արքա Ֆիլիպ Շվաբիացու մոտ, որը իր քրոջ՝ Իրենե Անգելինայի ամուսինն էր։

Այցելելով գերմանական և պապական արքունիք՝ Ալեքսիոսը գահակալական պայքարում կարողանում է աջակցություն գտնել խաչակրաց չորրորդ արշավանքի մասնակիցներից։ Շվաբիայում նա հանդիպում է արշավանքի ղեկավար, Ֆիլիպի զարմիկ Բոնիփակիոս Մոնֆերատացու հետ։

«Այդ ժամանակ, երբ երիտասարդը գտնվում էր այնտեղ, բոլոր ազնվական բարոնները և Վենետիկի դոժը նույնպես հավաքվել էին մարկիզի վրանում․ Նրանք խոսեցին և քննարկեցին այս ու այն բաների մասին, և, ի վերջո, հարցրեցին երիտասարդին, թե նա ինչ կանի, եթե իրենք նրան կայսր հռչակեն ու թագադրեն Կոնստանդուպոլսում, ապա տղան պատասխանեց, որ կանի ամեն բան ինչ իրենք ցանկանում են», - գրում է արշավանքի մասնակից, ժամանակագիր Ռոբերտ դե Կլարին։

Ալեքսիոսը խաչակիրներին խոստանում է 200․000 մարկ վճարել, Եգիպտոսի նվաճման գործում ապահովել նավատորմով ու 10․000 զորքով, ու տեղակայել Սրբազան Հողում 500 զինվոր, խոստացավ նաև բյուզանդական եկեղեցին ենթարկել Սուրբ Աթոռին։ Այս առաջարկը դուր է գալիս խաչակիրներին, ու եպրոպական նավատորմը ուղեվորվում է դեպի Կոստանդնուպոլիս։

Վերդարձ իշխանությանը խմբագրել

1203 թվականի հունիսի վերջին խաչակիրները հասնում են Բյուզանդիայի մայրաքաղաք։ Ալեքսիոս Գ-ն քաղաքի պարիսպների մոտ նրանց դիմավորում է 70․000-ոց բանակով, որը քարուքանդ եղավ հետագա ճակատամարտի ընթացքում։ Ալեքսիոս Գ-ն փորձում է բանակցել խաչակիրների հետ, առաջարկելով նրանց լքել իր տիրույթները, իսկ դրա դիմաց նրանց տրամադրի պարենամթերք և ապահովի դրամական միջոցներով։ Բայց եվրոպացիները պնդում էին իշխանությունը փոխանցել նրա եղբորորդի Ալեքսիոսին։

Սկսվում է քաղաքի պաշարումը, որի ժամանակ եվրոպացիները կարողանում են գրավել Գալաթայի աշտարակը և կոտրել շղթան, որը արգելափակում էր մուտքը դեպի Ոսկեղջյուր ծոց։ Հուլիսին կայազորը կատարում է հաջող հարձակում, բայց բասիլևսը չօգտվեց դրա արդյունքներից։

Իր գործողությունների արդյունքում բարձրացնելով ժողովրդական դժգոհության ալիք, Ալեքսիոս Գ-ն հուլիսի 18-ին մայրաքաղաքից փախչում է Ադրիանապոլիս՝ իր հետ տանելով 10 սենթինարի ոսկի և դստերը՝ Իրենեին։

1203 թվականի հուլիսի 19-ին քաղաքացիների կողմից բանտից ազատվում է Ալեքսիոս Դ-ի հայր Իսահակ Բ-ն և տեղափոխվում պալատ։ Խաչակիրները պնդում էին, որ հենց Ալեքսիոսը լինի կայսր։ Օգոստոսի 1-ին հայր և որդի հռչակվեցին գահակիցներ։

Ճգնաժամ խմբագրել

Շուտով եվրոպացիների հետ հարաբերությունները սկսում են վատթարանալ։ Իսահակ Բ-ն հասկանում է, որ կայսերական գանձարանը ի վիճակի չէ տալու այն գումրաը, որը նրա որդին խոստացել էր իրենց։ Ալեքսիոս Դ-ն փորձում է տալ խաչակիրներին ունեցած պարտքը։ Պարտքը մարելու համար նա արտասովոր հարկ դրեց բոլորի վրա, բռնագրավեց Ալեքսիոս Գ-ի կողմնակիցների ունեցվածքը, հրամայեց հալեցնել զարդերը և առգրավեց եկեղեցական սպասքները։ Ալեքսիոս Գ-ի հետ պատերազմի ընթացքում Թրակիայի մի քանի քաղաքների գրավումը որոշ չափ օգնեց նրան։ Բացի այդ, նրա պնդմամբ, պատրիարք Հովհաննես Ժ Կամատերոսը ստիպված եղավ մի շարք զիջումների գնալ Հռոմի պապ Իննոկենտիոս Գ-ին։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիոս Դ Անգելոս» հոդվածին։