Ալեքսեյ Ֆեդորչենկո

ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Ալեքսեյ Ֆեդորչենկո (ռուս.՝ Алексей Станиславович Федорченко, սեպտեմբերի 29, 1966(1966-09-29)[1], Սոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր[2], Եվրոպական կինոակադեմիայի անդամ։

Ալեքսեյ Ֆեդորչենկո
Ծնվել էսեպտեմբերի 29, 1966(1966-09-29)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՈւրալի պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և կինոսցենարիստ
IMDbID ID 1922735

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Ֆեդորչենկոն ծնվել է 1966 թվականին Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցկ քաղաքում։ 1967 թվականից բնակվում է Եկատերինբուրգ քաղաքում (նախկինում՝ Սվերդլովսկ)։ 1988 թվականին ավարտել է Ուրալի պետական տեխնիկական համալսարանի տնտեսա-ճարտարագիտական ֆակուլտետը, 2000 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարական ֆակուլտետը (Վալենտին Չերնիխի, Լ. Կոժինովի և Յու. Ռոգոզինի արվեստանոց)։ 1988-1990 թվականներին եղել է «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորում գործարանի տնտեսագետ-ինժեները, 1990-2005 թվականներին՝ Սվերդլովսկի կինստուդիայի տնտեսագետ, փոխտնօրեն, պրոդյուսեր, ռեժիսոր, 2005 թվականից՝ «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր և ռեժիսոր։

Պարգևատրվել է «Տիեզերագնացության համար մատուցած ծառայությունների» մեդալով։

2013 թվականի օգոստոսին Ալեքսեյ Ֆեդորչենկոն սկսել է «Հեղափոխության հրեշտակներ» ռետրո դրամայի նկարահանումները[3]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին, Հռոմի կինոփառատոնի «Կինոն այսօր» ծրագրում։ Այս կինոփառատոնում Ալեքսեյ Ֆեդորչենկոյին շնորհվել է «Ապագայի Մարկոս Ավրելիուս» հատուկ մրցանակ։ Հռոմի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, քննադատ և կինոգետ Մարկո Մյուլերը Ֆեդորչենկոյին անվանել է «ռուսական ժամանակակից կինոյի երրորդ հազարամյակի օրիգինալ գործիչ. առաջին հերթին այն բանի համար, որ ֆիլմից ֆիլմ նա հորինել է մի նոր ոճ և կինոարվեստի ժանր. դա վավերագրականի և փաստա-վավերագրականի խառնուրդ է, դրամատիկ ֆիլմի փոխակերպում կինոկատակերգության»[4][5]։

Ֆիլմեր խմբագրել

Խաղարկային ֆիլմեր խմբագրել

  • 2004 թ. - Առաջինը լուսնի վրա
  • 2006 թ. - Շոշո
  • 2008 թ. - Երկաթե ճանապարհ
  • 2010 թ. - Լուռ հոգիներ
  • 2012 թ. - 4-րդ չափում
  • 2012 թ. - Մարգագետնային ծովի երկնային կանայք
  • 2014 թ. - Հեղափոխության հրեշտակներ
  • 2018 թ. - Աննայի պատերազմը

Հեռուստասերիալներ խմբագրել

  • 2006 թ. - Ճնճղուկի առևանգում

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • 2002 թ. - Դավիթ
  • 2003 թ. - Սպիտակ գերեզմանի երեխաները
  • 2008 թ. - Բաղնիքի օր
  • 2009 թ. - Շուվգեյ քամի
  • 2012 թ. - Ավստրալիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1052642918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. ««Кинокомпания 29 февраля»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  3. ««Ангелы революции» Алексея Федорченко». ProfiCinema. 26 августа 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Российский режиссёр Алексей Федорченко удостоен специального приза Римского кинофестиваля». ИТАР-ТАСС. 24 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Лариса Малюкова (23 октября 2014). «Сны о революции». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել