Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Օստրոումով (դեկտեմբերի 27 1844 (հունվարի 8 1845) կամ 1844[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 11 (24), 1908 կամ 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս թերապևտ, Գրիգորի Զախարինի աշակերտը։ Մյուս աշխատանքները բնախոսության, ախտաբանության և արյան շրջանառության վերաբերյալ են եղել։ 1873–1879 թվականներին Օոտրումովը զբաղվել է հիմնականում ֆիզիոլոգիայի հարցերով, ուսումնասիրել է սրտի տոնի ծագման (1873), արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, արյունատար անոթների, քրտնագեղձերի նյարդավորման են հարցերը։ Օստրումովը պարզել է, որ հիվանդության ծանրությունը որոշվում է ոչ միայն մորֆոլոգիական փոփոխություններով, այլ հիմնականում ֆունկցիոնալ խանգարումներով։

Ալեքսեյ Օստրոումով
Алексей Александрович Остроумов
Ծնվել էդեկտեմբերի 27 1844 (հունվարի 8 1845) կամ 1844[1]
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան
Մահացել էհուլիսի 11 (24), 1908 կամ 1908[1]
Մահվան վայրՄոսկվա Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունռուս
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, թերապևտ, պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
ՈւսուցիչԳրիգորի Զախարին
ԱշակերտներViktor Vorobyov?
ԱշխատավայրՄոսկվայի համալսարանի հոսպիտալ թերապևական բաժին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում՝ քահանայի ընտանիքում, Նոր Վառոտնիկի Պիմեն Մեծի եկեղեցու վանահայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ հետո Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ թեզի պաշպանումից հետո «Սրտի առաջին ձայնի ծագումը» ստացավ բժշկի աստիճան (1873)։ Ուսումը արտասահմանում շարունակելուց հետո հետ է վերադառնում և սկզբում աշխատում, որպես դոցենտ (1879), այնուհետև 1880 թվականին պրոֆեսոր, 1880–1903 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի հոսպիտալային թերապիայի կլինիկայի վարիչ։

 
Օստրովսկու գերեզմանը

Նրա աշակերտների ցանկից հայտնի էին՝ Վ. Վորոբևը, Է. Վ. Գոստեն, Ա. Պ Լանգովոյը (1856—1939), Վ. Ա. Շչուռովսկին (1852—՞), Դ. Բուրմինը և ուրիշներ, նրա դասընթացներին այցելում էր Անտոն Չեխովը։ Ալեքսեյ Օստրոումովը եղել է հյուրատան առաջին գլխավոր բժիշկը, որը կառուցել են Ալեքսանդր եղբայրները՝ Պեոտր և Վասիլ Բախուրշկինները։ Ապրել է Մոսկվայում՝ Փոքր Դմիտրովկա փողոցում, բնակարան № 3: Գերեզմանը գտնվում է Նովոդևիչի վանքի տարածքում։

Հիշատակներ խմբագրել

Օստրումովի անունով է կոչվում Մոսկվայի խոշոր հիվանդանոցներից մեկը։

Մատենագիտություն խմբագրել

  • «Տիմպանիչեսկի սրտի ձայնը»
  • «Ստամոքսի ռակի դեպք »
  • «Երկու դեպք կնճռոտման լյարդի հետևանքով լեղիների արգելում»
  • «Նյարդերի ազդեցության տակ ծագող ուռուցք»
  • «Ծանր դեպք դիագնոստիկա Բրայտովական հիվանդության »
  • «Ստամոքսի կատարակտի բուժումը»
  • «Սուր երիկամային հիվանդություն միառժամանակ մեծանալը սրտի և հաստացած զարկերակային »

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 Остроумов Алексей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

ЭСБЕ/Остроумов, Алексей Александрович (медик), Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան