Ալեքսեյ Գավրիլովիչ Վենեցիանով (ռուս.՝ Алексе́й Гаври́лович Венециа́нов, փետրվարի 7 (18), 1780[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 4 (16), 1847[1][2][3][…], Poddubye, Q4300311?, Ուդոմելսկի շրջան, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1811)։ Համարվում է ռուս գեղանկարչությունում կենցաղային ժանրի հիմնադիրներից։

Ալեքսեյ Վենեցիանով
ռուս.՝ Алексей Венецианов
Ծնվել էփետրվարի 7 (18), 1780[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 4 (16), 1847[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրPoddubye, Q4300311?, Ուդոմելսկի շրջան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThreshing Barn?
Պաշտոնպալատական նկարիչ
 Alexey Venetsianov Վիքիպահեստում

1807 թվականից եղել է աստիճանավոր Պետերբուրգում, սովորել Վլադիմիր Բորովիկովսկու մոտ։ Վաղ շրջանում ստեղծել է ռոմանտիզմին մոտ քնարական դիմանկարներ («Ա․ Ի․ Բիբիկով», 1805-1808, Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ, «Մ․ Ա․ Ֆոնվիզին», կավճաներկ, 1812, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։ 1812 թվականի Ռուս-ֆրանսիական պատերազմի («Հայրենական պատերազմ») շրջանում հանդես է եկել ֆրանսիացիների և ֆրանսակենտրոն ազնվականների ծաղրանկարներով։ 1819 թվականից, թողնելով ծառայությունը, հաստատվել է Տվերի նահանգի Սաֆոնկովո գյուղում, ուր սկսել է նկարել գյուղական կենցաղի պատկերներ և գյուղացիների դիմանկարներ («Ճակնդեղի մաքրումը», կավճաներկ, մինչև 1822, «Կալ», մոտ 1821-1923, «Կալվածատիրուհու առավոտը», 1823, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, «Վարատեղում։ Գարուն», «Հունձք։ Ամառ», «Տերեփուկով գեղջկուհին», երեքն էլ՝ 1820-ական թվականներին, «Զախարկա», 1825, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Վենեցիանովի ժանրային նկարները տոգորված են գյուղացու նկատմամբ ջերմ համակրանքով, անկեղծ ճշմարտությամբ, քնարականությամբ։ Հատկապես սիրով է պատկերել երիտասարդ գեղջկուհիներին, երեխաներին, գյուղական բնությունը։ Նորարարական ռեալիստ, սկզբունքները Վենեցիանովը կիրառել է նաև մանկավարժական աշխատանքում՝ Պետերբուրգի և Սաֆոնկովոյի իր գեղարվեստի դպրոցում։ Հայաստանի պետերազմի պատկերասրահում են Վի «Սուրհանդակ» (1809), «Գեղջկուհի», «Ա․ Ա․ Վորոնովի դիմանկարը» աշխատանքները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 376