Ալեքսեյ Գրիգորևիչ Պոպով (ռուս.՝ Алексей Григорьевич Попов, մայիսի 14 (25), 1763[1], Ստարոչերկասկայա, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ[1] - հունվարի 9 (21), 1844[1], Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1]), գրող, Նովոչերկասկի գիմնազիայի առաջին տնօրեն։ Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշանով[2]։

Ալեքսեյ Պոպով
Ծնվել էմայիսի 14 (25), 1763[1]
ԾննդավայրՍտարոչերկասկայա, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ[1]
Վախճանվել էհունվարի 9 (21), 1844[1] (80 տարեկան)
Վախճանի վայրՆովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1782)
Ժանրերարձակ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան

Կյանք և գործունեություն խմբագրել

Ալեքսեյ Պոպովը ծնվել է 1763 թվականի մայիսի 14-ին, Դոնում։ Նրա հայրը՝ Գրիգորի Նիկիտիչ Պոպովը, գնդի եսաուլ էր[3]։ Ռազմական կանցլերում սովորել է գործավարություն։ 1755 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, որտեղ սովորել է յոթ տարի, և այն ավարտել է 1782 թվականին[3]։ Համալսարանում Պոպովը սովորել է աստվածաբանություն, թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, սլավոներեն, լատիներեն, գերմաներեն և ֆրանսերեն, ամրաշինություն և հրետանագիտություն, քերականություն, նկարչություն, սուսերամարտ, պար[2]։ Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է տուն՝ Դոն, աշխատել որպես հողաչափ։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ ռազմական քաղաքացիական կառավարության անդամ գեներալ Մարտինովի գրագրությունն ապահովելու համար[2]։ Ծառայության համար պարգևատրվել է արծաթե սուսերով մակագրությամբ՝ «Աստծո ողորմությամբ, մենք՝ կայսրուհի Եկատերինա II-ը, համառուսաստանյան միապետը, շնորհել ենք այս սուսերը Վոյսկա Դոնսկի գնդի եսաուլ Ալեքսեյ Պոպովին Սանկտ Պետերբուրգում իր հավատարիմ ծառայության համար։ 1785 թվական մարտի 15»[2]։

Որպես հողաչափ Ալեքսեյ Պոպովը աշխատել է մինչև 1797 թվականը և 1799 թվականին ծառայության համար նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում[4], մասնակցել է Կուբանում թուրքերի և չերքեզների դեմ արշավանքներին, 1788-1789 թվականներին ծառայել է իշխան Պոտեմկին Տավրիկյանի բանակում` մարտնչելով թուրքերի դեմ Բեսարաբիայում, Մոլդովայում, Վալախիայում։ 1797 թվականի հոկտեմբերից մինչև 1799 թվականի հունվարը աշխատել է Չերկասկի Դոնի Գլխավոր ժողովրդական ուսումնարանի տնօրեն[4]։

Ալեքսեյ Գրիգորևիչ Պոպովը ծանոթ էր ատաման Մատվեյ Պլատովի հետ, ով նրան 1801 թվականի դեկտեմբերին առաջարկել է աշխատել Վոյսկա Դոնսկի ուսումնական հաստատությունների տնօրեն և ղեկավարել Գլխավոր ժողովրդական ուսումնարանը, որը հետագայում վերափոխվեց գիմնազիայի։ Պոպովը Վոյսկա Դոնսկում բացել է չորս գավառական լիարժեք ուսումնարաններ, երկու գավառական միայն առաջին դասարանով և չորս ծխական։ Մինչև Պոպովի պաշտոնանկությունը, 1824 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործում էին 12 ուսումնական հաստատություններ՝ 32 ուսուցիչներով և 837 աշակերտներով[4]։

Ավելի քան տասնհինգ տարի Պոպովն աշխատել է Նովոչերկասկի տղամարդկանց ռազմական գիմնազիայի տնօրեն, այդ պաշտոնում նա նշանակվել էր 1809 թվականին[2]։

Ալեքսեյ Գրիգորևիչը Վոյսկա Դոնսկի պատմության առաջին ստեղծողներից մեկն էր։ 1814 թվականին լույս տեսավ «Վոյսկա Դոնսկի պատմություն» գրքի առաջին մասը, 1816 թվականին՝ երկրորդը։ Պոպովի «Վոյսկա Դոնսկի պատմություն» աշխատությունը բաղկացած է 500 էջից, ավարտվում է (1708) Կոնդրատի Բուլավինի խռովության նկարագրությամբ և նվիրված է ատաման Մատվեյ Իվանովիչ Պլատովին[4]։ Ալեքսեյ Գրիգորևիչը համարվում է Նովոչերկասկի հաղթական կամարի վրայի բանաստեղծական մակագրության հեղինակը[2]։ 1802 թվականին Պոպովը գրել է «Լիլիա» գիրքը[5]։

1824 թվականին նա հրաժարական տվեց և սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ալեքսեյ Գրիգորևիչ Պոպովին շնորհվել է Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշան։

Ալեքսեյ Պոպովը մահացել է 1844 թվականի հունվարի 9-ին։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Վլադիմիր IV աստիճանի շքանշան

Աշխատություններ խմբագրել

  • Попов А. Войсковой круг в Войске Донском//Северная пчела. 1845. № 267-269.
  • Попов А. История возмещения Стеньки Разина//Русская беседа. 1857. Кн. 5. С. 47-104; Кн. 6. С. 19-90.
  • Попов А. История возмещения Стеньки Разина. М., 1857. 263 с.
  • Попов А. История Новочеркасского духовного училища//Донские епархиальные ведомости. 1897. № 3. С. 57-63, № 5. С. 116-125; 1898. № 3. С. 61-64; 1899. № 2. С. 44-46, № 5. С. 108-111, № 8. С. 171-174, № 14. С. 324-327.
  • Попов А. История Новочеркасского Духовного училища Донской епархии. Новочеркасск: Дон. тип., 1897. 66 с.
  • Попов А. История о Донском войске,/сочиненная Директором Училищ в войске Донском, Коллежским Советником и кавалером Алексеем Поповым 1812 года в Новочеркасске. Харьков: Университетская тип., 1814-1816.
  • Попов А. Управление в Войске Донском и его атаманы с 1737 г. // Донские областные ведомости. 1854. №19, 22-24.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Русские писатели 1800—1917: Биографический словарь / P. NikolayevMoscow: 2007. — Vol. 5: П—С. — 800 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Попов Алексей Григорьевич
  3. 3,0 3,1 «Донская электронная библиотека. Попов Алексей Григорьевич (1763-1844)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Донская электронная библиотека. Попов Алексей Григорьевич (1763—1844)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «ББЭ. Попов, Алексей Григорьевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել