Ալեքսեյ Մակարով

ռուս դերասան

Ալեքսեյ Վալերևիչ Մակարով (ռուս.՝ Алексе́й Вале́рьевич Мака́ров, փետրվարի 15, 1972(1972-02-15), Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։

Ալեքսեյ Մակարով
ռուս.՝ Алексей Валерьевич Макаров
Ծնվել էփետրվարի 15, 1972(1972-02-15) (52 տարեկան)
ԾննդավայրՕմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Վալերի Մակարով, մայր՝ Լյուբով Պոլիշչուկ
Ամուսին(ներ)Մարիա Միրոնովա
Պարգևներ և մրցանակներ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ
alexeymakarov.ru

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Մակարովը ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին Ռուսաստանի Օմսկ քաղաքում, Վալերի Մակարովի[1] ու դերասանուհի Լյուբով Պոլիշչուկի ընտանիքում։

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսեյ Մակարովը երկրորդ փորձից ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ (Պավել Խոմսկու կուրս)։

1994 թվականին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, Ալեքսեյ Մակարովն սկսել է աշխատել Մոսսովետի անվան թատրոնում, սակայն մեծ դերեր չստանալու պատճառով 29 տարեկան հասակում հեռացել է թատրոնից։ Այդ ժամանակ նա արդեն կինոյում նկարահանվելու որոշակի փորձ ուներ («Չեկ», «Վորոշիլովյան հրաձիգը», «Дальнобойщики»), սակայն ճանաչման է արժանացել «Անձնական համար» (ռուս.՝ «Личный номер») ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որում նա կատարել է գլխավոր դեր։

2003 թվականին Ալեքսեյ Մակարովը մասնակցել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղին. թիմը, որի կազմում եղել են նաև Եվգենյա Կրյուկովան, Միխայիլ Եֆրեմովը, Եկատերինա Կոնովալովան, Անատոլի Ժուրավլյովն ու Ալեքսանդր Մինակովը, շահել է 27 840 ռուբլի։

2005 թվականին Ալեքսեյ Մակարովը մասնակցել է «Գուշակիր մեղեդին» հեռուստախաղին Ագրիպինա Ստեկլովայի ու Ալեքսանդր Նոսիկի հետ և դուրս մնացել երրորդ փուլում։ Ալեքսեյ Մակարովը մասնակցել է նաև Առաջին ալիքի) «Սառցե դարաշրջան» նախագծին, որտեղ նրա զույգը եղել է գեղասահորդ ու երգչուհի Աննա Սեմենովիչը։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կինը՝ Մարիա Սպերանսկայա, լրագրող,
  • Երկրորդ կինը՝ Օլգա Սիլաենկովա,
  • Քաղաքացիական կինը՝ Վիկտորյա Բոգատիրյովա (ծնվել է 1979 թվականին), դերասանուհի,
    • Դուստր՝ Վարվառա Մակարովա (ծնվել է 2010 թվականին),
  • Երրորդ կինը՝ Մարիա Միրոնովա, դերասանուհի. ամուսնացել են 2011 թվականի նոյեմբերի 1-ին[2][3]։ Ամուսնալուծվել են 2013 թվականի հուլիսի 2-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ս На углу, у Патриарших գնչու
1999 ֆ Վորոշիլովյան հրաձիգը Ворошиловский стрелок Բորիս Չուխանով
2000 ֆ Չեկ Чек Իլյա
2000 ֆ 44-ի օգոստոսին... В августе 44-го… մայոր-տանկիստ
2001 ֆ Տուրեցկու քայլերգ Марш Турецкого Կոստիկով
2001 ս Ռոստով-պապա Ростов-папа Ստյոպա
2001 ս Дальнобойщики Սերգեյ
2002 ֆ Շարժման մեջ В движении Ալեքսեյ
2002 ս Մարդասպանի օրագիրը Дневник убийцы Անդրեյ Սավին
2002 ս Գլխավոր դերեր Главные роли
2002 ֆ Աշխարհին ժամանակագրություններ Светские хроники Էնդի Ջոնս
2003 ս Հինգերորդ հրեշտակ Пятый Ангел Ստեփան
2003 ֆ Մի՛ վարժվեք հրաշքներին Не привыкайте к чудесам Կոստիկ
2003 ս Чистые ключи Ալբերտ
2004 ս Մոսկովյան սագա Московская сага Ալեքսանդր Շերեմետև
2004 ֆ Անձնական համար Личный номер մայոր Սմոլին
2004 ֆ Հրաշքներ Ռեշետովում Чудеса в Решетове Իվան
2004 ֆ Моя Пречистенка Ժորժ
2005 ս Իմ գեղեցիկ դայակը Моя прекрасная няня Դմիտրի Խիտրով, «Վիրաբույժ»
2005 ֆ Պահանջվում է դայակ Требуется няня Անդրեյ
2005 ս Ամենագեղեցիկը Самая красивая Վիկտոր
2005 ս Բազմապատկվող թախիծ Умножающий печаль Սերգեյ Օրդինցև
2006 ֆ Սպաներ Офицеры Եգոր Օսորգին
2006 ֆ Սիրո նշաններ Знаки любви Ալեքսեյ
2006 ֆ Չէր լինի երջանկություն... Не было бы счастья… Բալաշով
2007 ս Վճարված է մահվամբ Оплачено смертью
2007 ֆ Суженый-ряженый Ֆեոդոր Բոնդարև
2007 ֆ Գիշերային քույրեր Ночные сёстры Կիրիլ Իվանովիչ Շնեկ
2008 ս Ամենագեղեցիկը-2 Самая красивая 2 Վիկտոր
2009 ս Շղթա Цепь Վիկտոր
2009 ֆ Ձյունե մարդ Снежный человек Սաշա
2009 ֆ Առաջին փորձ Первая попытка Ժենյա Սմոլին
2009 ֆ Ցար Царь Կոլիչև
2010 ֆ Կարուսել Карусель Անդրեյ
2010 ֆ Ուժեղ թույլ կին Сильная слабая женщина Նիկոլայ Չերկասով
2010 ֆ Немного не в себе Միխայիլ
2010 ֆ Լուսան Рысь Մայոր Ռակիտին
2010 ֆ Սիրուց այն կողմ Дальше любовь Էդիկ
2010 ֆ Անժելիկա Анжелика Ալեքսեյ
2011 ֆ На крючке! Դենիս Պոլիկարպով
2011 ֆ Чистая проба շերիֆ
2011 ֆ Իսկականները Настоящие Պյոտր Գրիվին
2011 ֆ Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ О чём ещё говорят мужчины Պաշա
2011 ս Դասախոս Лектор Օլեգ Կորժ
2012 ֆ Отдел С. С. С. Р. Սերգեյ Գոլովկով
2012 ֆ Գեղեցկուհին ու հրեշը Красавица и чудовище Մալիգին
2012 ֆ Մայոր Բարանովի անձնական գործը Личное дело майора Баранова Մայոր Բարանով
2012 ֆ Ուլանյան բալլադ Уланская баллада Բագրատիոն
2012 ֆ Երեք հրացանակիրներ Три мушкетёра Պորտոս
2013 ֆ Մեկ, երկու։ Սիրում եմ քեզ Раз, два! Люблю тебя! Վլադիմիր
2013 ս Ճակատագրից ուժեղ Сильнее судьбы Անդրեյ
2013 ֆ Քանի դեռ ողջ է Пока ещё жива Բորիս
2014 ֆ Հեռանալ, որպեսզի վերադառնաս Уйти, чтобы вернуться Իյլա Նիկոլաևիչ
2014 ֆ Ժամանակն է հավաքել Время собирать Ալեքսեյ
2014 ֆ Подарок с характером
2014 ս Այրին Вдова Պոտաշով
2014 ս Հավատում եմ, չեմ հավատում Верю не верю Ստեփան
2015 ս Ե՛վ վշտի ժամանակ, և՛ ուրախության И в горе, и в радости
2016 ֆ Ընտրությունների օր-2 День выборов 2 Բալաշով
2016 ֆ Տիեզերքի մասնիկը Частица вселенной Անդրեյ Կամանին
2016 ֆ Կուբա Куба կապիտան Կուբանկով
2017 ֆ Մի նշանակման պատմություն История одного назначения Սերգեյ Տոլստոյ
2017 ֆ Ընդդեմ բոլոր կանոնների Против всех правил Ալեքսեյ Վերեշչագին
2017 ֆ Կարճ ալիքներ Короткие волны
2018 ս Որդի Сын Յուրի Մարկով
2018 ս Աղջիկները չեն հանձնվում Девочки не сдаются Մաքսիմ
2018 ֆ Մոսկովյան գաղտնիքներ։ Յոթ քույր Московские тайны. Семь сестёр Մաքսիմ Զարուբին
2019 ս Կուբա 2 Куба 2 կապիտան/մայոր Անդրեյ Կուբանկով
2019 ս Հացթուխն ու գեղեցկուհին Пекарь и красавица Պլատոն
2019 ս СМЕРШ Գեորգի Վոլկով
2019 ֆ Ամպրոպ Гроза Սավել Դիկոյ

Փաստեր խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 31-ին մեքենան, որ վարում էր Ալեքսեյ Մակարովը, վթարի է ենթարկվել, սակայն տուժածներ չեն եղել[4][5]։

Ալեքսեյ Մակարովի ծննդյան վկայականում ու մյուս փաստաթղթերում որպես նրա ծննդյան օր նշված է 1972 թվականի ապրիլի 15-ը, սակայն իրականում, ըստ դերասանի խոսքերի, ինքը ծնվել է փետրվարի 15-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Раскрыта тайна смерти отца актера Алексея Макарова(չաշխատող հղում)
  2. «Мария Миронова стала женой Алексея Макарова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  3. Алексей Макаров полгода скрывал женитьбу на Марии Мироновой // Комсомольская правда
  4. «Актёр Алексей Макаров объявлен в розыск». Правда.Ру. 31 октября 2009.
  5. Ремезова, Мария (01.11.2009). «Алексей Макаров: «Не надо объявлять меня в розыск! Я готов явиться в милицию»». Газета «Комсомольская правда». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել