Երմոլով Ալեքսեյ Պետրովիչ (հունիսի 4, 1777(1777-06-04), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 23, 1861(1861-04-23), Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուսական ռազմական և պետական գործիչ, հետևազորի և հրետանու գեներալ։

Երմոլով Ալեքսեյ Պետրովիչ
Ալեքսեյ Երմոլով
1777-1861 թվականներ
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանTroitskoe Cemetery, Oryol
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Ծառայության տարիներ1794-1827 թվականներ
ԿոչումԳեներալ
Հրամանատարն էրԿովկասյան կորպուսում
ՊաշտոնՌազմական, պետական գործիչ
Մարտեր/
պատերազմներ
Բորոդինոյի ճակատամարտ
ԿրթությունՄոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն
Պարգևներ
Երմոլովի հայրը
Երմոլովի մայրը

Երմոլովի կյանքը խմբագրել

1794 թվականին մասնակցել է Լեհաստանի դեմ պատերազմին և 1796 թվականին պարսկական արշավանքին։ Սմոլենսկի «ազատամիտ» սպաների խմբակի գործունեությանը մասնակցելու համար 1798 թվականին ձերբակալվել և աքսորվել է Կոստրոմա։ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ եղել է առաջին Արևմտյան բանակի շտաբի պետ, նշանակալի դեր է խաղացել Վալուտինա Գորայի, Բորոդինոյի ն Մալոյարոսլավեցի մարտերում։

Երմոլովի գործունեությունը խմբագրել

 

Բորոդինոյի ճակատամարտից հետո նշանակվել է միացյալ բանակների շտաբի պետ, 1813-1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ՝ դաշնակից բանակների հրետանու պետ։ 1816 թվականից՝ Առանձին կովկասյան կորպուսի հրամանատար, Կովկասի գլխավոր զորահրամանատար և կառավարիչ։ 1817 թվականին դիվանագիտական հանձնարարությամբ մեկնել է Պարսկաստան։ Իրականացրել է ցարիզմի գաղութային քաղաքականությունը Կովկասում, ղեկավարել Հյուսիսային Կովկասի նվաճումը։ Երմոլովը ունեցել է առաջադեմ գործչի համբավ։ Դեկաբրիստների հետ կապի պատճառով 1827 թվականին ետ է կանչվել Կովկասից և պաշտոնաթող արվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ермолов Алексей Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Երմոլով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 636