Ալեքսեյ Գենադևիչ Գուսկով (ռուս.՝ Алексей Геннадьевич Гуськов, մայիսի 20, 1958(1958-05-20)[1][2], Բժեգ, Q16616126?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), կինոյի և թատրոնի ռուս դերասան, պրոդյուսեր։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի 2001 թվականի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում (2002)[3]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2007)[4]։

Ալեքսեյ Գուսկով
ռուս.՝ Алексей Геннадьевич Гуськов
Ծնվել էմայիսի 20, 1958(1958-05-20)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԲժեգ, Q16616126?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1983) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և պրոդյուսեր
Ամուսին(ներ)Լիդիա Վելեժևա
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և ՌԴ նախագահի պատվոգիր
vakhtangov.ru/persones/guskov

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Գուսկովը ծնվել է 1958 թվականի մայիսի 20-ին Լեհական Ժողովրդական Հանրապետության Բժեգ քաղաքում[5], որտեղ ծառայում էր նրա հայրը՝ ռազմական օդաչու Գենադի Գուսկովը։ Երբ լրացել է Ալեքսեյ Գուսկովի վեց տարին, նրա ընտանիքը տեղափոխվել է Կիև (Ուկրաինական ԽՍՀ)։ Մեկ տարի անց ապագա դերասանի հայրը զոհվել է «ծառայողական պարտականությունները կատարելիս»[6]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ալեքսեյ Գուսկովն ընդունվել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարան, որտեղ սովորել է մետ հինգ տարի, սակայն 1979 թվականին հեռացել է այնտեղից ու ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետ (թատերական մանկավարժ ու ռեժիսոր Վիկտոր Մոնյուկովի կուրս), որն ավարտել է 1983 թվականին[7]՝ ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի որակավորում»։

1984 թվականից մինչև 1986 թվականն Ալեքսեյ Գուսկովն աշխատել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում։ 1986-1988 թվականներին որպես դերասան աշխատել է Մալայա Բրոննայայի թատրոնում, 1988-1991 թվականներին՝ «Դետեկտիվ» թատրոնում, ապա եղել է Ն. Գոգոլի անվան թատրոնի դերասան։

1994 թվականին Ալեքսեյ Գուսկովը դարձել է «Ֆ. Ա. Ֆ. Ինթերթեյնմենթ» (ռուս.՝ «Ф. А. Ф. Интертейнмент», «Ֆ. Ա. Ֆ» հապավում է՝ «Անիմացիոն ֆիլմերի ֆաբրիկա») անիմացիոն ստուդիայի նախագահ[5]։ Չորս տարի դերասանական վարպետություն է դասավանդել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում։

2000 թվականին Ալեքսեյ Գուսկովը նկարահանվել է Ալեքսանդր Միտտայի «Սահման։ Տայգայական սիրավեպ» հեռուստասերիալում՝ կատարելով մաքսանենգ սպա Նիկիտա Գոլոշյոկինի դերը։ Նա նաև եղել է կինոնկարի պրոդյուսերներից մեկը։

2011 թվականին Ալեքսեյ Գուսկովը հրավիրվել է Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոն՝ Մաքսիմ Գորկու «Զիկովներ» պիեսի հիման վրա բեմադրված «Սովորական մարդիկ» (ռուս.՝ «Люди как люди») ներկայացման մեջ կատարելու փայտարդյունաբերող Անտիպ Զիկովի դերը, իսկ 2012 թվականին՝ կատարելու Դևիդ Մորտիմերի դերը Ռեյ Կունիի «Մաքուր ընտանեկան գործ» պիեսի հիման վրա Վլադիմիր Իվանովի բեմադրած ներկայացման մեջ։ 2013 թվականի սեպտեմբերին դերասանն ընդունվել է այդ թատրոնի թատերախումբ[5]։

2013 թվականին Ալեքսեյ Գուսկովը կատարել է Հովհաննես Պողոս II պապի դերը իտալական «Նա սուրբ է, նա մարդ է» («Non avere paura. Un' amicizia con Papa Wojtyla») հեռուստատեսային ֆիլմում, որ նկարահանվել է «Հովհաննես Պողոս II-ի գաղտնի կյանքը» գրքի հիման վրա[8][9]։

Ալեքսեյ Գուսկովը դարձել է «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության անդամ[10][11]։ Այդ կուսակցության կողմնակից է 2001 թվականի նոյեմբերից[12]։

2014 թվականի մարտին Ալեքսեյ Գուսկովն ստորագրել է նամակը, որով հայտնի անձինք իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ[13]։ 2016 թվականի փետրվարի 6-ին ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի կազմում[14][15][16]։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կինը՝ Տատյանա,
    • Դուստր՝ Նատալյա (ծնվել է 1983 թվականին), թոռնուհի՝ Ելիզավետա։
  • Երկրորդ կինը՝ Լիդիա Վելեժևա (ծնվել է 1966 թվականին), Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի,
    • Որդի՝ Վլադիմիր Գուսկով (ծնվել է 1989 թվականի հունվարի 7-ին[17][18]), կինոյի և թատրոնի դերասան։ 2009 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը՝ ստանալով «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի» որակավորում (պրոֆեսոր Գալինա Սեզոնովայի կուրս)[19], ինչից հետո ընդունվել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի թատերախումբ[18]։ 2015 թվականի հունիսի 22-ին արժանացել է «Московский комсомолец» թերթի թատերական մրցանակի (2014/2015 խաղաշրջան) «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգի «Սկսնակներ» կատեգորիայում Մայակովսկու անվան թատրոնի բեմում ռեժիսոր Նիկիտա Կոբելևի «Վերջինները» (ռուս.՝ «Последние») ներկայացման մեջ Ալեքսանդրի դերը կատարելու համար[20],
      • Թոռնուհի՝ Ստեֆանիա (ծնվել է 2016 թվականի մարտի 18-ին)[21][22],
    • Որդի՝ Դմիտրի (ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 8-ին[17]):

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 ֆ Դատավոր Իվանովայի անձնական գործը Личное дело судьи Ивановой Վոլոդյա Կլիմով
1986 ֆ Պլյումբում, կամ Վտանգավոր խաղ Плюмбум, или Опасная игра ուսուցիչ
1990 ֆ Վայրի ափ Дикий пляж Թիմուր
1991 ֆ Զոհ կայսեր համար Жертва для императора
1991 ֆ Գայլխեղդ Волкодав Շուրա Վոլկով «Երաժիշտ»
1992-1994 ս Գորյաչևն ու մյուսները Горячев и другие Պավել Բորովսկի
1993 ֆ Անհատակություն (յոթերորդ շրջան) Бездна (круг седьмой) Յուրի Գավրիլով
1993 ֆ Ճանապարհ դեպի դրախտ Дорога в рай Եվգենի Տերենտև
1994 ֆ Հմայիչ մարդու օր День обаятельного человека
1995 ֆ Золотое дно Գարրի
1995 ֆ Միայնակ խաղացողը Одинокий игрок Սպիրկին
1996-1997 ս Ելակ Клубничка Նեզաբուդկով
1998 ֆ Դասական Классик Յուրի
1999-2000 ս Պարզ ճշմարտություններ Простые истины Իգոր Լվովիչ
2000 ֆ Սահման։ Տայգայական սիրավեպ Граница. Таёжный роман Նիկիտա Գոլոշյոկին
2000 ս Խմբագրություն Редакция
2001 ֆ Աղբակրկիտ Мусорщик Նիկոլայ
2001 ֆ Գող կինը Воровка
2001 ֆ Կասկած Подозрение Անդրեյ Դանիլով
2002 ֆ Վովոչկա Вовочка Վովոչկայի հայրը
2002 ֆ Մարդասպանի օրագիրը Дневник убийцы Ալեքսեյ
2002 ֆ Գայլերի այն կողմում По ту сторону волков Անծանոթ
2002 ֆ Շիկացած շաբաթ Раскалённая суббота Իվան
2003 ֆ Մի՛ վարժվեք հրաշքներին Не привыкайте к чудесам Վոլոդյա
2003 ս Տեղամաս Участок Պրոխորով
2004 ֆ Ռագին Рагин Անդրեյ Ռագին
2004 ֆ Խոսք և երաժշտություն Слова и музыка գրող, Մարգոյի ամուսինը
2004 ֆ Թաիրովի մահը Смерть Таирова Ալեքսեյ
2004 ֆ Նեղ կամուրջ Узкий мост Վոլոդյա Խոտինսկի
2005 ֆ Թուրքական գամբիտ Турецкий гамбит փոխգնդապետ Կազանզակի
2005 ֆ Խաբեբաներ Мошенники Պաշա Մակինտոշ
2005 ս Մարալի որս Охота на изюбря Դենիս Չերյագա
2006 ս Ավելի կարևոր, քան սերը Важнее, чем любовь Նիկոլայ Եգորով
2006 ֆ Կախարդված տարածք Заколдованный участок Պրոխորով
2006 ֆ Անհավատարմություն Неверность Պյոտր Կոժեմյակին
2006 ֆ Ռուսական փողեր Русские деньги Վասիլի Բերկուտով
2006 ֆ Танкер «Танго» Պյոտր Արտուրովիչ
2007 ֆ Անորսալի քառյակը Неуловимая четверка
2007 ֆ 1814 1814 Ֆրոլով
2007 ֆ Դիվերսանտ 2։ Պատերազմը վերջը Диверсант 2: Конец войны Օլեգ Ստանիսլավովիչ
2007 ֆ Հայր Отец Ալեքսեյ Իվանով
2008 ֆ Սթրիթռեյսերներ Стритрейсеры Մոխով
2008 ֆ Նա, ով մարում է լույսը Тот, кто гасит свет Պյոտր Միխայլովիչ Մոիսեև
2008 ֆ Ես ես չեմ Я не я Ֆեդյա Ֆուֆաչյով
2009 ֆ Սպիտակ ավազա Белый песок Դմիտրի Վոլեգով
2009 ֆ Համերգ Le concert Անդրեյ Ֆիլիպով
2009 ֆ Սերը «Միանգամայն գաղտնի» կնիքի ներքո Любовь под грифом «Совершенно секретно» 3 Կաշին
2009 ֆ Աշնանային հոգսեր Осенние заботы Յուրի Միտին
2009 ֆ Ստեպան Ռազին Степан Разин
2010 ֆ Любовь-морковь 3 Էդուարդ Էդուարդովիչ
2010 ֆ Թաքնվի՛ր Прячься! Անդրեյ Վեդյանկին
2010 ֆ Тульский Токарев Վասիլի Տոկարև
2011 ֆ 4 օր մայիսին 4 дня в мае Պավել, կապիտան
2012 ֆ Օգոստոս։ Ութին Август. Восьмого Կազբեկ Նիկոլաևիչ
2012 ս Սպիտակ գվարդիա Белая гвардия Մալիշև, գնդապետ
2012 ֆ Կոմա Кома Վալերա Պուտովալով
2012 ֆ Սեր սիրո դիմաց Любовь за любовь բժիշկ Դոլին
2012 ֆ Վիշապի համախտանիշ Синдром дракона Անդրեյ Գրիգորևիչ Երեմեև
2012 ֆ Օր ու գիշեր День и ночь
2013 ֆ Ծարավ Жажда Կոստյայի հայրը
2013 ֆ Նենգանշած Краплёный Գորբունով (Բարս)
2013 ֆ Տիկնիկային տուն Кукольный дом
2013 ֆ Նա սուրբ է, նա մարդ է Non avere paura. Un' amicizia con Papa Wojtyla (Իտալիա)  Հովհաննես Պողոս II
2014 ֆ Անտեսանելի տղան Il ragazzo invisibile (Իտալիա)
2014 ս Մի՛ լքիր ինձ Не покидай меня! Պյոտր Նիկոլաևիչ Միխասյով
2015 ֆ Գտնված իր Находка Տրոֆիմ Ռուսանով
2015 ֆ Մեր ժամանակի պինգվինը Пингвин нашего времени Վսևոլոդ Ստարիչ
2016 ս Մատա Խարի Мата Хари Ժորժ Լադու
2016 ֆ Քննիչ Տիխոնով Следователь Тихонов Լև Օսիպովիչ Պոլյակով
2016 ս Բարակ սառույց Тонкий лёд Իգոր Պալագին
2016 ֆ Так сложились звёзды Բորիս Ելցին
2016 ֆ Իշամեղվի բզզոց Гудение шмеля
2016 ֆ Իդեալ L’idéal (Ֆրանսիա)
2016 ֆ Պոլինան՝ պարելով իր կյանքը Полина, танцуя свою жизнь
2016 ֆ Խոստովանություն Le confessioni (Ֆրանսիա, Իտալիա) ռուս նախարար
2017 ֆ Անձը հաստատված չէ Личность не установлена մայոր Միխայիլ Օդինցով
2017 ֆ Դեռահաս Подросток Անդրեյ Վերսիլով
2018 ֆ Ասֆալտային ջունգլիներ Асфальтовые джунгли / Asphaltgorillas Սերգեյ
2018 ֆ Ալեքսանդր Вечная жизнь Александра Христофорова Ալեքսանդր Խրիստոֆորով, նախկին դերասան
2019 ֆ Լև Յաշին։ Իմ երազանքի դարպասապահը Лев Яшин. Вратарь моей мечты Միխայիլ Իոսիֆովիչ Յակուշին, «Դինամո» ՖԱ գլխավոր մարզիչ
2019 ֆ Նավահանգիստ Порт
2019 ֆ Էլեֆանտ Элефант Վալենտին Շուբին
2019 ֆ Փրկության միություն Союз спасения Ալեքսեյ Շչերբատով
2019 ֆ Бар «На грудь» Բուգրովի հարևանը
2019 ֆ Անմահ Бессмертный Յուրի Դոբեշենկո
2020 ֆ Արծաթե չմուշկներ Серебряные коньки
2020 ֆ Ընտանիք Семья Անդրեյ
2020 ֆ Նադեժդա Надежда Յակով Էտտ

Պրոդյուսեր խմբագրել

  1. 1993 – Ճանապարհ դեպի դրախտ
  2. 1998 – Կախարդական սրինգ
  3. 1999 – Անգետիկը Լուսնի վրա
  4. 2000 – Սահման։ Տայգայական սիրավեպ
  5. 2001 – Գող կինը
  6. 2001 – Աղբակրկիտ
  7. 2002 – Շիկացած շաբաթ
  8. 2004 – Ռագին
  9. 2007 – Հայր
  10. 2009 – Անհետացածները
  11. 2011 – 4 օր մայիսին
  12. 2012 – Կոմա
  13. 2015 – Մեր ժամանակի պինգվինը
  14. 2017 – Անձը հաստատված չէ 

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  • 2001 – Ռուսաստանի վաստակավոր արտիստ[23],
  • 2002 – Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր («Սահման։ Տայգայական սիրավեպ» սերիալ)[3],
  • 2007 – Ռուսաստանի ժողովրդական արտիստ[4],
  • 2011 – Ռազմական կինոյի Յուրի Օզերովի անվան IХ միջազգային կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («4 օր մայիսին» ֆիլմ)[24],
  • 2012 – Ռուսական կինոյի ХХ փառատոն Օլֆյորում. «Ոսկե սուր» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («4 օր մայիսին» ֆիլմ)[25],
  • 2013 – Բարեկամության շքանշան[26],
  • 2015 – Բլագովեշչենսկի «Ամուրյան աշուն» փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Գյուտ» ֆիլմում Տրոֆիմ Ռուսանովի դերը կատարելու համար)[27],
  • 2016 – Պենզայի Իվան Մոզուխինի անվան IX Ռուսական բաց կինոփառատոնի գլխավոր մրցանակ (մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար) «Տղամարդու դեր» («Գյուտ» ֆիլմում Տրոֆիմ Ռուսանովի դերը կատարելու համար)[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации В. В. Путина от 10 июня 2002 года № 572 «О присуждении государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2001 года». Официальны сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации В. В. Путина от 27 мая 2007 года № 660 «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  5. 5,0 5,1 5,2 Алексей Гуськов. Народный артист РФ, лауреат Государственной премии РФ. Биография. Официальный сайт Государственного академического театра имени Евгения Вахтангова // vakhtangov.ru
  6. Алексей Гуськов. Биография и фильмография. Արխիվացված 2016-11-23 Wayback Machine Сетевое издание «Государственный интернет-канал «Россия» // tvkultura.ru
  7. Актёрский факультет. Выпускники 1980-х годов. — 1983 год. Руководитель курса: В. К. Монюков. Արխիվացված 2017-11-17 Wayback Machine Официальный сайт Школы-студии МХАТ // mhatschool.theatre.ru
  8. Валерий Кичин (2 июля 2013 года). «Алексей Гуськов наденет мантию Папы Римского». «Российская газета». Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  9. Валерий Кичин (21 августа 2013 года). «Трудно быть Папой. — Алексей Гуськов сыграл Иоанна Павла II в итальянском фильме». «Российская газета». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  10. Ольга Вандышева. Звёзды эстрады на партийной службе. Газета «Комсомольская правда» // kp.ru (15 августа 2006 года)
  11. Мумин Шакиров. Легко ли быть членом ЕР-5. Радио «Свобода» // svoboda.org (23 сентября 2011 года)
  12. Гуськов Алексей Геннадьевич. Краткая биография. Արխիվացված 2017-07-03 Wayback Machine Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru
  13. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму. Արխիվացված 2014-03-11 archive.today Официальный сайт Министерства культуры Российской Федерации // mkrf.ru
  14. Состав Генерального совета партии «Единая Россия». Արխիվացված 2017-07-04 Wayback Machine Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru
  15. «Единая Россия» произвела ротацию кадров. — В руководящие органы партии были предложены новые люди. Информационное агентство «Интерфакс» // interfax.ru (6 февраля 2016 года)
  16. Ливанова и Силуанова вывели из руководства «Единой России». Արխիվացված 2016-02-07 Wayback Machine Информационно-аналитический портал «Полит.ру» // polit.ru (6 февраля 2016 года)
  17. 17,0 17,1 Лидия Леонидовна Вележева, актриса, телеведущая. Биография. // 7days.ru
  18. 18,0 18,1 Труппа театра. Гуськов Владимир Алексеевич. Краткая биография. Роли в спектаклях текущего репертуара. Официальный сайт Московского академического театра имени Владимира Маяковского // mayakovsky.ru
  19. Архив картотеки выпускных курсов (2006—2013) — Выпуск 2009 года, курс Г. П. Сазоновой. Արխիվացված 2016-12-01 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru
  20. Марина Райкина. Итоги театрального сезона: «МК» объявляет лауреатов своей премии. — Театральный сезон 2014/2015. Газета «Московский комсомолец» // mk.ru (22 июля 2015 года)
  21. Поздравляем! 18 марта 2016 года у артиста нашего театра Владимира Гуськова родилась дочь Стефания. Официальный сайт Московского академического театра имени Владимира Маяковского // mayakovsky.ru (23 марта 2016 года)
  22. У Алексея Гуськова и Лидии Вележевой родилась внучка. // 7days.ru (28 марта 2016 года)
  23. «Почётное звание присвоено указом президента России № 541 от 15 мая 2001 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  24. «Победители и дипломанты IХ МФВК им. Ю.Н.Озерова Рязань, 16-22 октября 2011 г.». warcinema.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  25. «Фестиваль русского кино завершился в Онфлёре». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  26. Указ Президента Российской Федерации от 26 апреля 2013 года № 423 «О награждении Государственными наградами Российской Федерации»
  27. ««Амурская осень - 2015»: итоги». Teleport2001.ru. 21 сентября 2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  28. Главный приз пензенского кинофестиваля «Мужская роль» присужден Алексею Гуськову, информационное агентство «PenzaNews», 23.12.2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Գուսկով» հոդվածին։