Ալեքսեյ Բերեզուցկի

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Վլադիմիրովիչ Բերեզուցկի (ռուս.՝ Алексе́й Влади́мирович Березу́цкий, հունիսի 20, 1982(1982-06-20)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ԲԿՄԱպաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005)։ Ռուսաստանի առաջնության վեցակի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի յոթակի և սուպերգավաթի վեցակի դափնեկիր։ ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության 2004-05 մրցաշրջանի չեմպիոն։ Հանդիսանում է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Բերեզուցկին 7 անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում (այդ թվում երեք անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը)։

Ալեքսեյ Բերեզուցկի
Алексей Березуцкий
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսեյ Վլադիմիրովիչ Բերեզուցկի
Ազգությունը Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1982(1982-06-20)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 190 սմ
Քաշ 87 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 6
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սմենա
1997-2000 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2000 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 2 (0)
2001  Ռուսաստան Չերնոմորեց (Նովոռոսիյսկ) 14 (1)
2001-մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 316 (6)
Ազգային հավաքական
2002-2003 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 2 (0)
2003-մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 58 (0)[4]

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի դեկտեմբերի 3-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 22-ի

Բերեզուցկին «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոցի սաներից է։ Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան այդ ակումբում 2000 թվականի վերջին, իսկ 2001 թվականի ամառվանից սկսած մի քանի ամիս Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» կազմում հանդես գալուց հետո տեղափոխվել է ԲԿՄԱ, որի կազմում հանդես է գալիս առ այսօր։

2003 թվականից սկսած` Բերեզուցկին հրավիրվում է Ռուսաստանի ազգային հավաքական։ Ներկայում նա իր ակտիվում ունի անցկացրած 58 միջազգային հանդիպում[4]։ Ալեքսեյը մասնակցություն է ունեցել 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։ Նա նաև հավաքական է հրավիրված եղել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով, սակայն առաջնության շրջանակներում ոչ մի անգամ հնարավորություն չի ստացել խաղադաշտ դուրս գալու։

Ալեքսեյի երկվորյակ եղբայրը՝ Վասիլի Բերեզուցկին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Նա իր եղբոր հետ հանդես է գալիս և ԲԿՄԱ-ում և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում (ինչպես Ալեքսեյը, այնպես էլ Վասիլին կենտրոնական պաշտպաններ են)։

Վաղ տարիներ խմբագրել

Ալեքսեյ Բերեզուցկին ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին. նա 20 րոպեով փոքր է իր եղբայր Վասիլիից։ Մայրը աշխատել է որպես հաշվապահ, իսկ հայրը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ[5]։ Որոշ ժամանակ Բերեզուցկիները երկմտում էին ֆուտբոլի և ջրային պոլոյի միջև, սակայն արդյունքում ութ տարեկան հասակից սկսում են խաղալ «Սմենա» ֆուտբոլային դպրոցում, որտեղ երկվորյակների մարզիչն է դառնում Վլադիմիր Լոպանդին[6]։ Նրա խոսքով՝ Բերեզուցկիները վաղ տարիքում տարբերվում էին իրենց հասակակիցներից իրենց ֆիզիկական տվյալներով, բնավորությամբ և կարգապահությամբ[7]։ 15 տարեկան հասակում Բերեզուցկիները մոտ էին ֆուտբոլային խմբակը լքելուն, քանի որ այլևս հեռանկարներ չէին տեսնում «Սմենայի» ՄՊՖԴ-ի բարձրագույն առաջնությունից դուրս մնալուց հետո։ Նրանք սկսում են լրջորեն հետաքրքրվել բասկետբոլով, սակայն Վլադիմիր Կոբզևի հրավերով նրանք ընդունվում են «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոց[8]։ Դպրոցը ավարտելուց դեռևս մեկուկես տարի առաջ Բորիս Իգնատևը սկսում է եղբայրներին ներգրավել առաջին թիմի մարզումներին[9]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Տորպեդո-ԶԻԼ» և «Չերնոմորեց» խմբագրել

Ալեքսեյն իր առաջին հանդիպումը արդեն պրոֆեսիոնալ հարթակում անցկացնում է 2000 թվականի հոկտեմբերի 23-ին Տոմսկում։ Նա «Տորպեդո-ԶԻԼ»-ի մեկնարկային կազմի հետ դուրս է գալիս խաղադաշտ առաջին լիգայի շրջանակներում կայացած «Տոմի» դեմ խաղում։ Խաղը ընթանում է շատ խիստ եղանակային պայմաններում (օդի ջերմաստիճանը կազմում էր -7 աստիճան) և ավարտվում է զրոյական ոչ-ոքիով[10]։ Ակումբի կազմում մինչև մրցաշրջանի վերջը ևս մեկ հանդիպում անցկացնելուց հետո Բերեզուցկին վարձավճարային պայմաններով տրվում է բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Չերնոմորեցին»[11]։ Ալեքսեյի ամբողջ կարիերայի ընթացքում Չերնոմորեցը միակ ակումբն է, որում նա հանդես չի եկել իր եղբոր՝ Վասիլիի հետ միասին[12]։

Նոր թիմի կազմում Ալեքսեյն իր առաջին հանդիպումն է անցկացնում 2001 թվականի մարտի 18-ին՝ մոսկովյան «Սպարտակի» դեմ խաղում փոխարինում կատարելով[13]։ Արդեն ապրիլի 7-ին Բերեզուցկին բացում է ակումբի կազմում իր գոլերի հաշիվը։ Նա հեղինակում է իր առաջին գոլը «Չերնոմորեցի» կազմում «Ռոստովի» դեմ խաղում։ Այդ գոլը նաև դառնում է հաղթական, և ակումբը վաստակում է իր հերթական երեք միավորը[14]։ «Նավաստիների» կազմում ևս 14 հանդիպում անցկացնելուց հետո Բերեզուցկին 2001 թվականի հուլիսին գնվում է մոսկովյան ԲԿՄԱ-ի կողմից[15]։

ԲԿՄԱ խմբագրել

Ալեքսեյի հետքերով ԲԿՄԱ-ի կազմն է համալրում նաև նրա եղբայր Վասիլին։ 2002 թվականի մրցաշրջանի սկիզբը Ալեքսեյը բաց է թողնում սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով[9][16] և իր նորամուտը նոր ակումբի կազմում նշում է 2002 թվականի մարտի 8-ին կայացած մոսկովյան «Տորպեդոյի» դեմ խաղում[17]։ Իր առաջին մրցաշրջանում Բերեզուցկին ստիպված է լինում հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար պայքարել ավելի փորձառու Դեյվիդաս Շեմբերասի, Վյաչեսլավ Դաևի և Դենիս Էվսիկովի հետ[18]։ 2002 թվականին նա անցկացնում է ընդամենը 16 հանդիպում, որոնցից 15-ը` մեկնարկային կազմի հետ։ 2003 թվականին Դաևի «Շինիկ» տեղափոխվելուց հետո[19], Ալեքսեյը մեկնարկային կազմում ստանում է իր հարաբերական տեղը[20]։ 2003 թվականի մրցաշրջանի շրջանակներում Բերեզուցկին մասնակցում է բոլոր հանդիպումներին առաջին րոպեից սկսած[21] և ԲԿՄԱ-ի կազմում իր կարիերայի մեջ առաջին անգամ դառնում է Ռուսաստանի չեմպիոն։ Մրցաշրջանի ընթացքում Բերեզուցկուն քննադատում էին անփույթ խաղի և դիրքային սխալների համար[22], սակայն որոշ լրագրողներ անգամ ընտրում են նրան, որպես Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ[23]։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում ԲԿՄԱ-ն լքում է նաև Էվսիկովը և Ալեքսեյը պաշտպանությունում մնում է Շեմբերասի և «Լոկոմոտիվից» ԲԿՄԱ եկած Սերգեյ Իգնաշևիչի հետ[24]։ Այս մրցաշրջանում Բերեզուցկին նախորդից էլ ավելի լավ խաղ է ցուցադրում, ինչի արդյունքում կարիերայում առաջին անգամ ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների կազմում։ Ալեքսեյը այդ ցուցակի մի մասը կազմող ձախ պաշտպանների շարքում դառնում է երկրորդը Դմիտրի Սենիկովից հետո, ով էլ «Լոկոմոտիվի» հետ հաղթել էր չեմպիոնական տիտղոսը[25][26]։

2005 թվականը «Սպարտակի» համար դառնում է պատմության մեջ ամենահաջողը։ Այս մրցաշրջանում ակումբը հաղթում է Ռուսաստանի առաջնությունում և Գավաթը և ՈՒԵՖԱ գավաթը։ Ալեքսեյը, լինելով ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, անընդմեջ հայտավորվում էր թիմի հիմնական կազմում[27]։ Մայիսի 18-ին Բերեզուցկին հեղինակում է իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում. նա ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած լիսաբոնյան «Սպորտինգի» դեմ խաղի 56-րդ րոպեին նպատակին է հասցնում է Դանիել Կառվալյուի փոխանցումը և հավասարեցնում հանդիպման հաշիվը։ Ավելի ուշ լիսաբոնացիների դարպասը գրավում են նաև Յուրի Ժիրկովը և Վագներ Լավը, և ԲԿՄԱ-ն դառնում է առաջին ակումբը ռուսական ֆուտբոլի պատմության մեջ, որին հաջողվում է հաղթել եվրագավաթի խաղարկությունում[28]։ Հուլիսի 30-ին Բերեզուցկին գոլի հեղինակ է դառնում արդեն ռուսական Պրեմիեր Լիգայում. պաշտպանը այս անգամ գոլի հեղինակ է դառնում «Սպորտինգի» դեմ կայացած եզրափակչային խաղից ոչ պակաս կարևոր «Լոկոմոտիվի» դեմ խաղում[29][30]։ Մրցաշրջանի ընթացքում Բերեզուցկին բոլոր մրցաշարերի վիճակագրությամբ մասնակցում է 59 հանդիպման և դառնում է երեք գոլի հեղինակ, ինչի արդյունքում կրկին առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների շարքում ունենում է իր պատվավոր տեղը։ Այս անգամ ֆուտբոլիստը իր դիրքում առաջինն է ճանաչվում[26]։

 
Բերեզուցկին 2010 թվականին

2006 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն կրկին «ոսկե դուբլ» է հեղինակում. ակումբը հաղթանակ է տանում Ռուսաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ Բերեզուցկին մրցաշրջանում հենց իր առաջին խաղում կարիերայում առաջին անգամ կարմիր քարտի է արժանանում և լքում է խաղադաշտը[31]։ Այդ խաղը Ռուսաստանի սուպերգավաթի համար ընթացող խաղն էր, որը ավարտվում է 3:2 հաշվով հօգուտ ԲԿՄԱ-ի։ Չնայած հաղթանակին խաղից հետո ակումբի պաշտպանությունը ոչ վստահ խաղի համար արժանանում է քննադատությունների[32]։ Մայիսի 27-ին Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականների միջև կայացած ընկերական խաղում Ալեքսեյը կրկին սրունքաթաթային հոդի վնասվածք է ստնաում։ Պաշտպանի ապաքինումը տևում է մեկ շաբաթ[33], սակայն հավաքականների խաղերի համար առաջնությունում ընթացող ընդմիջման շնորհիվ, ֆուտբոլիստը բաց չի թողնում ԲԿՄԱ-ի խաղերից և ոչ մեկը։ Առաջնության արդյունքներով նա կրկին ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում և այս անգամ արդեն առաջին հորիզոնականով՝ անկախ ֆուտբոլիստների խաղային դիրքերից[26]։ Հաջորդ մրցաշրջանը իր և ԲԿՄԱ-ի համար հարթվում է պակաս հաջող. ԲԿՄԱ-ն, կորցնելով չեմպիոնական տիտղոսը, առաջնությունում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, Բերեզուցկին ստանում է կոճի վնասվածք[34] և կողոսկրի կոտրվածք[35], իսկ ակումբի պաշտպանությունը մեծաքանակ սխալների պատճառով արժանանում է քննադատության[36]։ Չնայած այս ամենին Բերեզուցկին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է առաջնության լավագույն ձախ պաշտպան[26]։ 2008 թվականի մրցաշրջանի ավարտից հետո ԲԿՄԱ-ն դառնում է Ռուսաստանի գավաթի դափնեկիր, առաջնության արծաթե մեդալակիր, Բերեզուցկին առաջնության համար 2 լավագույն ձախ պաշտպան, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը լքում է ակումբը։ Մարզչական շտաբի փոփոխումը երկար ժամանակ չի խլում «բանակայիններից». նոր գլխավոր մարզիչ Զիկոն այլևս չի վստահում Ալեքսեյին տեղը հիմնական կազմում[37], ինչի պատճառով նոր մրցաշրջանում պաշտպանը մասնակցում է ընդամենը 16 հանդիպման։ ԲԿՄԱ-ի համար մրցաշրջանը հաջող չի ընթանում նույնպես. ակումբը երկու անգամ փոխում է գլխավոր մարզչին և առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ 2009 թվականի դեկտեմբերին Բերեզուցկուն և պաշտպանությունում հանդես եկող իր խաղընկեր Սերգեյ Ինգաշևիչին սպառնում է երկու տարի ժամկետով որակազրկում՝ արգելված սուդաֆեդ պատրաստուկի օգտագործման պատճառով։ Այնուամենայնիվ ՈՒԵՖԱ-ն արդարացնում է ֆուտբոլիստներին, քանի որ նրանք չէին գերազանցել պատրաստուկի թույլատրելի չափաքանակը[38]։

Հաջորդ երկու մրցաշրջանները (2010-11 և 2011-12) Բերեզուցկին անցկանցնում է բարձր մակարդակի վրա։ Նա երկու անգամ դառնում է առաջնության արծաթե մեդալակիր և երկու անգամ էլ ընդգրկվում է առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակի մեջ (համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներով)[39]։ Սակայն 2012-13 մրցաշրջանում Ալեքսեյը բոլոր մրցաշարերի արդյունքով մասնակցում է ընդամենը 10 հանդիպման, ինչը դառնում է որոշ լրագրողների համար անհասկանալի պատճառ[40]։ Որոշ մեկնաբանները մրցաշրջանի ընթացքում նշեցին, որ Ալեքսեյը տարիքի պատճառով կորցրել է իր խաղային որակները և արդեն չի կարող համապատասխանել ռուսական Պրեմիեր Լիգայի մակարդակին։ Նրանք կանխատեսում էին, որ ԲԿՄԱ-ն այլևս ի վիճակի չէ առաջատար հորիզոնականներ զբաղեցնել առաջնությունում[41]։ Չնայած այսպիսի ենթադրությունների «բանակայինները» դառնում են առաջնության չեմպիոն և հաղթանակ են տանում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Հաջորդ տարի Բերեզուցկին վերջնականապես դառնում է պահեստային ֆուտբոլիստ[42]. նա 2013-14 և 2014-15 մրցաշրջաններում ընդհանուր հաշվարկով մասնակցում է ընդամենը 20 հանդիպման։ 2015-16 մրցաշրջանում Ալեքսեյը անսպասելի կերպով վերադարձնելով թիմի առանցքային ֆուտբոլիստի իր դերը Պրեմիեր լիգայում և մասնակցում է 21 հանդիպման, իսկ 2015 թվականի հուլիսի 28-ին անցկացնում է իր 50-րդ հոբելյանական հանդիպումը Չեմպիոնների լիգայում՝ այդպիսով դառնալով «բանակայինների» կազմում առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է հասնել այդ սահմանին[43]։ 2016 թվականի ապրիլի 24-ին Ալեքսեյը «Դինամոյի» դեմ խաղին հայտավորվելով առողջական խնդիրներ ունեցող իր եղբոր փոխարեն՝ հեղինակում է այդ խաղում ԲԿՄԱ-ի հաղթական գնդակը։ Այդ խաղը Ալեքսեյի համար դառնում է Ռուսաստանի առաջնության շրջանակներում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 300-րդը, իսկ հեղինակած գնդակը 2010 թվականից հետո առաջինը[44]։ Առաջնության արդյունքներով ԲԿՄԱ-ն և Բերեզուցկին դառնում են առաջնության վեցակի չեմպիոնները[45]։

Ելույթները հավաքականի կազմում խմբագրել

 
Բերեզուցկին 2011 թվականին

Բերեզուցկին Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ՝ 2002 թվականի օգոստոսին կայացած Շվեդիայի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղը[46], որը ավարտվում է ռուսների 3:1 հաշվով հաղթանակով, և նույն թվականի սեպտեմբերի 7-ին Օլիմպիադայի որակավորման փուլի շրջանակներում կայացած Իռլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ կայացած խաղը, որն էլ ավարտվում է 2:0 հաշվով և կրկին ռուսների հաղթանակով։ Երկրորդ խաղում Ալեքսեյը դուրս էր եկել խաղադաշտ թիմի ավագի կարգավիճակով[47]։

Բերեզուցկին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նշել է իր նորամուտը 2003 թվականի փետրվարի 12-ին «Չորսի առաջնության» շրջանակներում կայացած Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում 89-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալով[48]։ Հաջորդ օրը առաջնության եզրափակչի ժամանակ պաշտպանը մասնակցում է Ռումինիայի ազգային հավաքականի դեմ խաղին առաջին րոպեներից և ցուցադրում է վստահ խաղ[49]։ Հավաքականի կազմում Ալեքսեյը անցկացրել է իր առաջին պաշտոնական խաղը 2003 թվականի մարտի 29-ին Շկոդերում կայացած Ալբանիայի հավաքականի դեմ խաղում։ Նորամուտը անհաջող է ստացվում. ալբանացիները հաղթում են 3:1 հաշվով, Ռուսաստանի հավաքականը արժանանում է կոշտ քննադատությունների[50][51], իսկ ռուսական դարպասը հեղինակված երկու գոլերի պատճառը եղել են Բերեզուցկու սխալները[52]։ Այս խաղից հետո ԲԿՄԱ-ի պաշտպանը որոշ ժամանակով այլևս չի հրավիրվում հավաքականի կազմ և չի մասնակցում Գերմանիայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին, սակայն փուլի շրջանակներում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում ռուսները խայտառակ պարտություն են կրում, ինչը ստիպում է հավաքականի մարզչական շտաբին փոփոխություններ կատարել հիմնական կազմում. Բերեզուցկին վերադառնում է հավաքական 2004 թվականի նոյեմբերին կայացած Էստոնիայի ազգային հավաքականի դեմ հաղթական խաղում[53], իսկ հաջորդ տարի մասնակցում է աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր խաղերին, որի արդյունքում հավաքականին չի հաջողվում որակավորվել առաջնության եզրափակիչ փուլ։ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ալեքսեյը պահպանում է հավաքականի առանցքային ֆուտբոլիստի իր դերը և մասնակցում է 11 հանդիպման, իսկ 2008 թվականի մարտի 26-ին հավաքականի հետ ներկայանում է Ռումինիայի ազգային հավաքականի դեմ խաղին որպես՝ թիմի ավագ[54]։ Սակայն ապրիլի 16-ին ֆուտբոլիստին ստացած վնասվածքի համար ստիպված են լինում վիրահատել[55], ինչի պատճառով նա ներկայանում է առաջնության եզրափակիչ փուլին պահեստային կազմում՝ հիմնական թիմի կազմում տեղի համար ընթացող պայքարում պարտվելով իրենց լավագույն մարզավիճակում գտնվող Սերգեյ Իգնաշևիչին և Դենիս Կոլոդինին։ Այնուամենայնիվ Բերեզուցկին հավաքականի հետ միասին դառնում է առաջնության բրոնզե մեդալակիր[56][57]։

Բերեզուցկին մասնակցում է ՀԱՀ-ում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերից ընդամենը երկուսին, սակայն հրավիրվել էր բոլորին մասնակցելու նպատակով։ Սլովենիայի ազգային հավաքականի դեմ խաղերից (որի արդյունքում հավաքականը դուրս է մնում որակավորման փուլից) սկսած Գուս Հիդինգը այլևս նրան չի հատավորում հիմնական կազմ[57]։ Ռուսաստանի հավաքականի համար հաջող 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Բերեզուցկին մասնակցում է 6 հանդիպման, ինչից հետո առաջնության եզրափակչային փուլում ստացած վնասվածքի պատճառով զիջում է իր տեղը եղբորը՝ Վասիլիին[58]։ Հավաքականը չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն լրագրողների կարծիքով Բերեզուցկին վատ հանդես չեկավ որակավորման փուլի խաղերին և արժանի կերպով փոխարինեց իր եղբորը[59]։ Եվրո-2012-ից հետո Ալեքսեյ Բերեզուցկին կորցնում է իր խաղային պրակտիկան ԲԿՄԱ-յում, չի հրավիրում հավաքական ավելի քան երեք տարի (այդ թվում չի մասնակցում նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը) և վերադառնում է հավաքականի կազմ միայն 2015 թվականի սեպտեմբերի 5-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Եվրոպայի առաջնությունից առաջ Ալեքսեյը հավաքականի կազմում մասնակցում է նաև հինգ խաղի, սակայն առաջնության եզրափակիչ փուլում մասնակցում է ընդամենը մեկ խաղակեսի՝ Ուելսի հավաքականի դեմ ձախողված խաղի ընդմիջմանը կրկին եղբորը փոխարինելով։ Խաղից հետո Ռուսաստանի հավաքականը բնականաբար լքում է առաջնությունը, սակայն ԶԼՄ-ները «պարգևատրում են» հավաքականին ոչ այնքան պատվավոր «տուլուզերներ» կոչմամբ[60]։

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսեյի կինը՝ Ջամիլյան, միջազգային առևտրի մասնագիտացում ունեցող տնտեսագետ է։ Զույգերը իրար հետ ծանոթ են դեռևս դպրոցից։ 2005 թվականին ծնվել է նրաց դուստրը՝ Ալյոնան, իսկ 2012 թվականին ունենում են իրենց առաջին արու զավակին[61]։ Եղբայրը՝ Վասիլին, նույնպես ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան է։ Եղբայրները շատ լավ հարաբերությունների մեջ են և անգամ ապրում են իրար հետ[62]. իրենց ամբողջ կարիերաների ժամանակ եղբայրները խաղացել են նույն թիմերում, բացի այն պահից երբ Ալեքսեյը վարձավճարով հանդես էր գալիս «Չերնոմորեցի» կազմում։ 2011 թվականի ապրիլի 1-ին «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման շրջանակներում խոսվում է նրանց երրորդ եղբոր՝ Իվանի մասին, որը երևի չի սիրում ֆուտբոլ և աշխատում է որպես բարմեն[63]։ Ալեքսեյի տարբերվող բնավորության գծերն են հանգստությունը և լրջամտությունը։ Ազատ ժամանակ զբաղվում է համակարգչային խաղերով և լսում ժամանակակից երաժշտություն[64]։

2009 թվականի դեկտեմբերի 3-ին «Մարդը և օրենքը» հաղորդման շրջանակներում թողարկվում է մի նյութ որում պատմվում է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների կատարած խաղտումների մասին։ Այդ թվում էր նաև Բերեզուցկի եղբայրների մրցաշարային շրջանում սպորտային ռեժիմը խախտելու դեպքը[65]։ Տեսանյութում ներկայացվում է ֆուտբոլիստների հանգրվան դարձած ռեստորանի նարգիլե վաճառող աշխատողի և Marriott հյուրանոցի աշխատակցի հետ հարցազրույցները, որոնք նկարահանված են եղել գաղտնի տեսախցիկների միջոցով։ Հարցազրույցների շրջանակներում նրանք պատմում են Սլովենիայի ազգային հավաքականի դեմ խաղից առաջ ֆուտբոլիստների ցուցաբերած անբարո պահվածքի մասին[66]։ Հաղորդումն այնպիսի տարածում է գտնում, որ նյութի ճշտությունը ստուգելու է գալիս անգամ Ռուսաստանի Քաղդուման[67], իսկ Բերեզուցկի եղբայրները հրավիրվում են մասնակցելու «Դատ զրպարտության համար» հաղորդմանը[68][69][70]։

Խաղաոճ խմբագրել

Ալեքսեյն ունիվերսալ ֆուտբոլիստ է, որը ընդունակ է խաղալ պաշտպանության ցանկացած դիրքում, սակայն նրա հիմանական դիրքերն են մնում կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքերը[39]։ Ֆուտբոլիստի ուժեղ կողմերն են լավ ֆիզիկական տվյալները, գլխով խաղը, դիմացկունությունը և կառչելիությունը գնդակը խլելիս, նրա թերություն է գնդակի հետ աշխատանքի տեխնիկան[12][71]։ Կարիերայի սկզբում Բերեզուցկին շատ էր բախվում դիրքային սխալների առիթով հնչած քննադատությունների, սակայն վերջին տարիներին արդեն ունենալով հավաքականի և Չեմպիոնների Լիգայի խաղերի փորձը՝ դառնում է ավելի վստահելի[72]։ Գնդակի խլմանը մասնակցելու և երկար փոխանցումներ կատարելու շնորհիվ Ալեքսեյը նաև կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում[73]։ Երկվորյակ եղբայր Վասիլին գլխավոր մրցակիցն է թիմերի հիմնական կազմում, սակայն շատերի կարծիքով Ալեքսեյը, որին հիմնական կազմում ավելի քիչ են վստահում, անհրաժեշտ պահին միշտ պատրաստ է իր որակյալ խաղով փոխարինել եղբորը[44][74]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ ՈՒԵՖԱ Գավաթ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Սուպերգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տորպեդո-ԶԻԼ 2000 3 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 3 0
Արդյունք 3 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 3 0
Չերնոմորեց 2001 14 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 14 1
Արդյունք 14 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 14 1
ԲԿՄԱ 2002 16 0 1 0 0 0 2 0 0 0 0 0 19 0
2003 30 0 2 0 1 0 0 0 1 0 0 0 34 0
2004 27 0 1 0 1 0 0 0 10 0 0 0 39 0
2005 27 2 8 0 0 0 14 1 0 0 1 0 50 3
2006 29 0 7 0 1 0 0 0 8 0 0 0 45 0
2007 26 0 3 0 1 0 2 0 6 0 0 0 38 0
2008 24 2 3 0 0 0 5 2 0 0 0 0 32 4
2009 16 0 2 0 1 0 4 0 5 0 0 0 28 0
2010 23 1 0 0 1 0 4 0 4 0 0 0 32 1
2011-12 40 0 5 0 0 0 2 0 8 0 0 0 55 0
2012-13 5 0 5 0 0 0 0 0 0 0 0 0 10 0
2013-14 13 0 3 0 1 0 0 0 5 0 0 0 22 0
2014-15 7 0 1 0 0 0 0 0 2 0 0 0 10 0
2015-16 21 1 4 0 0 0 0 0 9 0 0 0 34 1
2016-17 10 0 1 0 1 0 0 0 5 0 0 0 17 0
Արդյունք 314 6 46 0 8 0 33 3 63 0 1 0 465 9
Ընդհանուր 331 7 46 0 8 0 33 3 63 0 1 0 482 10

Հավաքականում խմբագրել

2016 թվականի հունիսի 22-ի դրությամբ
Թվական ԱԱ-ի ընտրական խաղեր ԱԱ-ի եզրափակչային խաղեր ԵԱ-ի ընտրական խաղեր ԵԱ-ի եզրափակչային խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2003 0 0 0 0 1 0 0 0 3 0 4 0
2004 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2005 8 0 0 0 0 0 0 0 1 0 9 0
2006 0 0 0 0 4 0 0 0 3 0 7 0
2007 0 0 0 0 7 0 0 0 2 0 9 0
2008 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
2009 2 0 0 0 0 0 0 0 1 0 3 0
2010 0 0 0 0 2 0 0 0 0 0 2 0
2011 0 0 0 0 4 0 0 0 5 0 9 0
2012 0 0 0 0 0 0 3 0 3 0 6 0
2013 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2015 0 0 0 0 3 0 0 0 1 0 4 0
2016 0 0 0 0 0 0 1 0 2 0 3 0
Ընդհանուր 10 0 0 0 21 0 4 0 23 0 58 0

Վիճակագրությունը վերցված է sportbox.ru կայքից

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Անհատական խմբագրել

  • Պարգևատրվել է Ընկերության շքանշանով։ 2006
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում (7)։ № 1 (2005, 2006, 2007); № 2 (2004, 2008, 2011-12); № 3 (2010)
  • Հանդիսանում է Իգոր Նետտոյի ակումբի անդամներից մեկը
  • «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի շրջանակներում ստացել է «Բյուրեղապակյա ատոմ» մրցանակը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 Количество матчей в сборной приведено с учётом товарищеской игры Россия - Литва (0:0) включительно, сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА)
  5. «Братья Березуцкие: На поле можем поругаться. В жизни - никогда!». Чемпионат.com. 21.06.2005. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Леонид Волотко (20.06.2015). «Березуцкие от «А» до «Я». Василию и Алексею – 33 года». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  7. Владислав Гринчик (20.06.2016). «Первый тренер Березуцких: и тут слышу: «Есть 2 бойца. Возьмёшь?»» (ռուսերեն). Чемпионат.соm. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «Братья Березуцкие пропустили пенальти в Реутове». ProReutov. 01.12.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  9. 9,0 9,1 «Непохожие близнецы». Спорт-Экспресс. 2003 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «В заснеженной Сибири Игнатьеву победить не удалось». Спорт-Экспресс. 2000 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  11. Афиногенов, Андрей (2001 թ․ փետրվարի 2). «Пока Березуцкий по брату не скучает». Спорт-Экспресс. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  12. 12,0 12,1 «Алексей Березуцкий: защитник футбольной сборной». Sportobzor.ru.
  13. «"Черноморцу" до ничьей не хватило каких-то четырех минут». Спорт-Экспресс. 18.03.2001. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  14. Афиногенов, Артём (2001 թ․ ապրիլի 9). «На трибунах в Новороссийске уже вспоминают Коваленко». Спорт-Экспресс. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Гогниев И Алексей Березуцкий — В ЦСКА». Спорт-Экспресс. 2001 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «Газзаев объяснил, как разыграть лишнего». Спорт-Экспресс. 2002 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «"Спартак" и ЦСКА одерживают трудные победы». Спорт-Экспресс. 8.05.2002. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  18. Квятковский, Максим (2002 թ․ մարտի 4). «Сумеют ли армейцы побороться за золото?». Спорт-Экспресс.
  19. «Даев вернулся в расположение «Шинника»». Спорт-Экспресс. 2003 թ․ փետրվարի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «Бывшие против бывших». Спорт-Экспресс. 2003 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  21. «Алексей Березуцкий. 2003». Спорт-Экспресс. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «Специальность». Спорт-Экспресс. 2003 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «Кто за кого». Спорт-Экспресс. 2003 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «Ориентировочные составы. Вариант "СЭ"». Спорт-Экспресс. 2004 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  25. «Спорить хочется с талантливым». Спорт-Экспресс. 2004 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Футбол-2008, Первый официальный ежегодник Российского Футбольного Союза», АСТ, М., Астрель-СПб, 2008, с. 318—329
  27. «Лиссабонский триумф ЦСКА-2005. Где они сейчас?». Спорт-Экспресс. 18.05.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «Браво, ЦСКА!». Спорт-Экспресс. 19.05.2005. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  29. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)». www.sport-express.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  30. «Чемпионат России. Итоги 18-го тура». Спорт-Экспресс. 31.07.2005. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «С премьерой!». Спорт-Экспресс. 2006 թ․ մարտի 13. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  32. Иванов, Юрий (2006 թ․ մարտի 13). «Таким десертом аппетит не испортишь». Спорт-Экспресс. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  33. «На восстановление Алексею Березуцкому потребуется неделя». Спорт-Экспресс. 29.05.2006. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  34. «ЦСКА проиграл «Интеру» в Москве». Спорт-Экспресс. 23.10.2007. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  35. «Второй тур глазами Гуса Хиддинка. Больше всего расстроила травма Алексея Березуцкого». Советский Спорт. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  36. «Сергей Семак: «В нынешнем виде ЦСКА не сможет вернуть себе лидерские позиции»». Спорт-Экспресс. 23.11.2007. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  37. «Отвергнутые». Спорт-Экспресс. 2009 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  38. «Формальная дисквалификация». Лента. 2009 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  39. 39,0 39,1 «Универсальный солдат». Сборная России по футболу. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  40. [ЦСКА. В защиту защитника Алексея Березуцкого «http://cska-tv.ru/load/8-1-0-4646»]. CSKA TV. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն); External link in |title= (օգնություն)
  41. «ЦСКА: закат солнца». Спорт-Экспресс. 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  42. «Лиссабонский триумф ЦСКА-2005. Где они сейчас?». Спорт-Экспресс. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  43. ЦСКА поздравил Алексея Березуцкого с 50-м матчем в Лиге чемпионов / Спорт-экспресс, 29 июля 2015.
  44. 44,0 44,1 Левин, Борис (2016 թ․ ապրիլի 26). «Алексей Березуцкий. Незаменимый запасной». Sportbox. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  45. «ПФК ЦСКА — шестикратный чемпион России!». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  46. «Россия-Швеция». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  47. «Россия - Ирландия». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  48. «Коза в этом году — хорошая примета». Спорт-Экспресс. 2003 թ․ փետրվարի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  49. «Турнир четырех. Финал». Спорт-Экспресс. 2003 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  50. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)». www.sport-express.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  51. Кашинцев Александр | www.rusteam.permian.ru. «Сборная России по футболу. 29 марта 2003 г. Албания — Россия — 3:1». www.rusteam.permian.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  52. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)». www.sport-express.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  53. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)». www.sport-express.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  54. «Капитаном сборной России в матче с румынами будет Алексей Березуцкий». www.sport-express.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  55. «Peski.ru :: Пресса о ЦСКА :: Мистер Надежность, который может развязать руки Жиркову». peski.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  56. «До EURO-2008 — 4 дня». Спорт-Экспресс. 2008 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  57. 57,0 57,1 «Березуцкий Алексей Владимирович». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  58. «Василий Березуцкий выбыл до конца сезона». Eurosport. 2012 թ․ ապրիլի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  59. «Наша черная суббота». Спорт-Экспресс. 2012 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  60. «СМИ синхронно назвали футболистов сборной России «тулузерами»». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  61. «Алексей Березуцкий назовет сына Сейду?». Комсомольская правда. 2012 թ․ մարտի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  62. «Футболист футболисту - брат». Официальный сайт ПФК ЦСКА. 2012 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  63. «Брат 3». Sports.ru. 2011 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  64. «Березуцкие Алексей и Василий». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  65. Человек и закон — О нашей сборной по футболу
  66. Первый канал показал сюжет о курении кальяна футболистами сборной России
  67. Дума проверит информацию о «развлечениях» футболистов сборной России
  68. «Незаменимые - рекорды на ТВ». Собеседник. 2010 թ․ մայիսի 25.
  69. Братья Березуцкие подадут в суд на передачу «Человек и закон»
  70. «Человек и закон» — Братья Березуцкие — 1:0
  71. «Специальность». Спорт-Экспресс. 2003 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  72. «Сергей Колотовкин: на фланге А. Березуцкий справится с любым, кроме Роналду или Месси». rusfootball.info. 2012 թ․ ապրիլի 23. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  73. «Сборная России на Евро-2016. Центральные защитники». bombardir.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  74. «Брат — 2». cska.in. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Բերեզուցկի» հոդվածին։