Ալեքսեյ Բախարև

ֆուտբոլիստ

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Բախարև (ռուս.՝ Алексей Александрович Бахарев, հոկտեմբերի 12, 1976(1976-10-12)[1], Petrov Val, Kamyshinsky District, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2022(2022-03-18), Դոնեցկ, Ուկրաինա[2]), ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ալեքսեյ Բախարև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1976(1976-10-12)[1]
Ծննդավայր Petrov Val, Kamyshinsky District, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ մարտի 18, 2022(2022-03-18) (45 տարեկան)
Մահվան վայր Դոնեցկ, Ուկրաինա
Հասակ 1,73 մետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է արիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994 Ռուսաստան Նեֆտյանիկ (Պովխվիստնևո) 12 (1)
1994—1996 Ռուսաստան Լադա (Տոլյատի) 69 (7)
1995  Ռուսաստան Լադա դ 1 (0)
1997 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 30 (2)
1997  Ռուսաստան Սպարտակ-2 7 (1)
1998 Ռուսաստան Ռոտոր 15 (0)
1999—2006 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ) 124 (10)
1999—2005  Ուկրաինա Շախտյոր-2 11 (5)
2005  Ռուսաստան Ռուբին 0 (0)
2006—2007 Ռուսաստան Լադա 29 (2)
2007 Ռուսաստան Նոստա 9 (2)
2008 Ռուսաստան Մաշուկ-ԿՄՎ 6 (0)
2009 Ռուսաստան ՖՍԱ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Բախարևը Տոլյատիի ֆուտբոլի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Վադիմ Գրիգորևիչ Խաջիևը։ Հայտնի է Տոլյատիի «Լադա», Մոսկվայի «Սպարտակ», Վոլգոգրադի «Ռոտոր» և Դոնեցկի «Շախտյոր» ակումբներում իր ունեցած ելույթներով։

2008 թվականին Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Ունենալով ծնկի ծանր վնասվածք՝ արթրոզ, Բախարևը մրցաշրջանի ընթացքում մասնակցել է ընդամենը վեց հանդիպման առաջնության սկզբում։ 2008 թվականի հունիսի 5-ին՝ 2008 թվականի առաջնության 15-րդ տուրից հետո հայտնի է դարձել, որ նա հեռացել է թիմից, բայց դրա պատճառներն անհայտ են[3]։

2011 թվականին Ալեքսեյ Բախարևը դարձել է Դոնեցկի «Շախտյորի» մանկական թիմի մարզիչ[4]։

Ելույթներ հավաքականում խմբագրել

Ալեքսեյ Բախարևը մասնակցել է մեկական խաղի Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականների կազմում։

  • 18 նոյեմբերի, 1998, ընկերական խաղ, Բրազիլիա–Ռուսաստան (5:1) Հանդիպման 53-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման,
  • 21 օգոստոսի, 2002, ընկերական խաղ, Ուկրաինա–Իրան (0:1) 56-րդ րոպեի փոխարինվել է։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի չեմպիոն – 1997
  • Ռուսաստանի գավաթակիր – 1997/98
  • Ուկրաինայի չեմպիոն (2) –2001/02, 2004/05
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (5) – 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03, 2003/04
  • Ուկրաինայի գավաթակիր (3) – 2000/01, 2001/02, 2003/04

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Сам Бахарев уточняет, что по паспорту родился в Мирном Архангельской области, по месту службы отца, куда его специально привезли на регистрацию (Спорт-Экспресс (газета). — 11 февраля 1997)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Обзор 15-го тура в Первом дивизионе-2008
  4. «Алексей Бахарев: «Скоро буду папой»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել