Ալեքսեյ Բադին (ռուս.՝ Алексей Лаврентьевич Бадин, 1887, Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1935(1935-05-10), Պյատիգորսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի դիվիզիայի հրամանատար, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1920, 1921)։

Ալեքսեյ Բադին
1887 - մայիսի 10, 1935(1935-05-10)
ԾննդավայրՄոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՊյատիգորսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Բադինը ծնվել է 1887 թվականին Պենզայի նահանգի Մոկշանսկի գավառի Սելիֆոնտևկա գյուղում (այժմ` Պենզայի մարզի Լունինսկի շրջան)։ Հայրենի գյուղի տարրական դպրոցն ավարտելուց հետո 1908 թվականին Բադինը զորակոչվում է ծառայության ցարական բանակ և մասնակցում Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին։ 1918 թվականին Բադինը ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին, Պենզայի 1-ին կոմունիստական գնդի մարտիկից հասնելով մինչև 7-րդ հեծելազորային գնդի հրամանատար, այնուհետև 2-րդ Հեծյալ բանակի հատուկ նշանակության հեծելազորային բրիգադի հրամանատար։ Մասնակցել է Արևելյան և Հարավային ռազմաճակատներում մղվող մարտերին, մարտնչել Չեխոսլովակյան ապստամբած կորպուսի դեմ[1]։

Հատկապես աչքի է ընկել Ելեց քաղաքի տակ մղվող մարտերում[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 132 հրամանով 1920 թվականին հեծելազորային գնդի հրամանատար Ալեքսեյ Բադինը պարգևատրվում է ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի առաջին շքանշանով[2]։ Երկրորդ անգամ աչքի է ընկնում Պերեկոպի գրոհի և Ղրիմի համար գեներալ Վրանգելի զորքերի դեմ մղվող մարտերի ժամանակ[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 228 հրամանով 1921 թվականին հատուկ նշանակության հեծելազորային բրիգադի հրամանատար Ալեքսեյ Բադինը պարգևատրվում է ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով[2]։

Պատերազմի ավարտից հետո Բադինը շարունակում է ծառայությունը Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Եղել է Հյուսիս-Կովկասյան 10-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարը։ Մահացել է 1935 թվականի մայիսի 10-ին Պյատիգորսկում, ավտոմոբիլային վթարի հետևանքով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Бадин Алексей Лаврентьевич» (ռուսերեն). Пензенская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.

Գրականություն խմբագրել

  • «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.
  • О. М. Савин. БАДИН Алексей Лаврентьевич / Пензенская энциклопедия. М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001