«Ալեքսանդր» (անգլ.՝ Alexander), ռեժիսոր Օլիվեր Սթոունի[11] պատմական ֆիլմը Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու մահվան մասին։ Ֆիլմը, որ նկարահանվել էր ռեկորդային բյուջեով (150 մլն դոլար), տապալվեց ամերիկյան կինովարձույթում՝ ստացանալով ինչպես քննադատների, այնպես էլ հեռուստադիտողների բացասական արձագանքը։ ԱՄՆ-ում «Ալեքսանդր» ֆիլմի հասույթը կազմել է 34 մլն դոլար[12]։ Չնայած դրան, այլ երկրներում ֆիլմը հավաքեց ավելի քան 130 մլն դոլար։ Այն նկարահանվել է 2004 թվականին[13]։

Ալեքսանդր
անգլ.՝ Alexander
ԵրկիրՖրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Նիդերլանդներ
Ժանրդրամա[1][2], մարտաֆիլմ, կենսագրական ֆիլմ, ռազմական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաԱլեքսանդր Մակեդոնացի
Թվականնոյեմբերի 16, 2004[3], նոյեմբերի 24, 2004[4], նոյեմբերի 26, 2004[5], դեկտեմբերի 23, 2004, հունվարի 5, 2005, հունվարի 14, 2005 և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն[6][2][7][…]
ՊրոդյուսերՄորից Բորման և Իեն Սմիթ
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն[8] և Լաետա Կալոգրիդիս[9]
ԴերակատարներՔոլին Ֆարել[1][10][2][…], Անջելինա Ջոլի[1][10][2][…], Վել Քիլմեր[10][2][7][…], Ջարեդ Լետո[10][2][7][…], Ռոզարիո Դոուսոն[1][10][7][…], Էնթոնի Հոփքինս[1][10][2][…], Քրիստոֆեր Փլամեր[10][7], Ջոնաթան Ռիս Մեյերս[10], Ռազ Դեգան[10][7], Բրայան Բլեսիդ[10][7], Ֆրանսիսկո Բոշ[10], Ջոն Քևենա[10][7], Ռորի ՄակՔան[10], Քոննոր Պաոլո[10][7], Էլիոթ Քաուան[10], Դևիդ Բեդելլա[10], Ֆիոնա Օ'Շոնեսի[10], Գերի Ստրեչ[10][8], Նիք Դանինգ[10], Միք Լալլի[10], Ժոզեֆ Մորգան[10], Նիլ Ջեքսոն[10], Թիմ Փիգոթ-Սմիթ[10], Էրոլ Զանդեր[10], Անելիզ Էմ[10], Թոբի Քեբել[10], Լեյրդ Մակինտոշ[10], Ֆեոդոր Ատկին[10], Իեն Բիթի[10], Օլիվեր Սթոուն[10], Մարի Մեյեր, Ստեֆան Ֆեռարա, Ջեյսոն Քրութ[9], Քրիս Աբերդեին, Tadhg Murphy?, Bin Bunluerit?, Բրայան ՄակԳրեթ, Jessie Kamm?, Robert Earley?, Պատրիկ Քերոլ, Մորգան Քրիստոֆեր Ֆերիս, Դենիս Քոնուեյ, Փիթեր Ուիլյամսոն, Ալեքսանդեր Գորդոն և Գարեթ Լոմբարդ
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունՎանգելիս
Պատմվածքի վայրՀին Հունաստան
Նկարահանման վայրԹաիլանդ, Մալթա, Pinewood Studios և Մարոկկո
ԿինոընկերությունIntermedia և France 3
Տևողություն175 րոպե
Բյուջե155 000 000 $
Շահույթ167 298 192 $
 Alexander (film) Վիքիպահեստում

Ֆիլմի կարգախոսը՝ «Ճակատագիրը բարեհաճ է քաջերին»[11]:

Սյուժե խմբագրել

Ալեքսանդրի պատմությունը պատմում է ծեր Պտղոմեոս Լագոսը, որը երբեք չի եղել նրա դաշնակիցը ու դարձել է Պտղոմեոսյան Եգիպտոսի թագավորը, և կենտրոնացել է Ալեքսանդրի բոլոր նվաճումների վրա Պարսկաստանում և Հնդկաստանում։ Իրադարձությունները տեղի են ունենում մեծ զորավարի անձնական կյանքի ֆոնին։ 20 տարեկանում դառնալով թագավոր, Ալեքսանդրը 13 տարվա ընթացքում գրավեց այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը։ Ռեժիսորը փորձել է իմաստ տալ Ալեքսանդրի այնպիսի հաջողություններին ու ճակատագրին, ինչով հիանում էին այնպես, ինչպես աստծով։

Ֆիլմում բավական մանրամասնորեն, կարծես ոչ պատմական ճշգրտությամբ, ցուցադրվում է երկու մարտ` Գավգամելայի ճակատամարտը պարսիկ Դարեհ 3-րդ արքայի դեմ և Հյուդասպի ճակատամարտը հնդիկ Պոր արքայի դեմ։

Ֆիլմի սկզբում Պտղոմեոսը պատմում է Ալեքսանդր Մեծի ծնողների` Մակեդոնիայի արքա Փիլիպոս II Մակեդոնացու և նրա կին Օլիմպիադայի ու նրանց համատեղ անհաջող կյանքի մասին։ Ցուցադրվում է, թե ինչպես է Ալեքսանդրը ուսանել փիլիսոփա Արիստոտելի մոտ, հնազանդեցրել Բուկեփալոսին, վիճել հոր հետ խնջույքի ժամանակ։ Փիլիպոսը մահանում է իր թիկնապահ սիրեկանի՝ Պավսանիոսի ձեռամբ խնջույքի ժամանակ։ Ալեքսանդրը դառնում է Մակեդոնիայի թագավոր, իսկ Օլիմպիադան, ում կասկածում էին սպանության մեջ, վրեժխնդիր է լինում արքայի նորաթուխ կնոջից և նրա երեխայից։

Վերջինս կիսում է իշխանությունը ծեր հրամանատար` երիտասարդ զինվորական Կասանդրի հայր Անտիպատրոսի հետ, իսկ Ալեքսանդրը ուղարկվում է դեպի Արևելք արշավի, որի ընթացքում Գավգամելայում պարսիկների դեմ տանում է որոշիչ հաղթանակ և միաժամանակ գրավում Բաբելոնը։ Երիտասարդ և անպարտելի արքան Բաբելոնը հռչակում է իր նոր կայսրության մայրաքաղաք։ Խնջույքներից մեկի ժամանակ պարողների մեջ Ալեքսանդրը տեսնում է իշխանուհի Ռոքսանային։ Նա մտադրվում է կնության առնել Ռոքսանային, բայց դա ռազմական ղեկավարների կողմից դիմադրություն է առաջացնում, ավելին` Կասանդրը կոնֆլիկտ է ունենում թագավորի հետ։

Չնայած դրան, Ալեքսանդրը ամուսնանում է Ռոքսանայի հետ։ Շուտով Ալեքսանդրը պատիժ է կազմակերպում ընդդեմ իր մարտական ընկերների` Պարմենիոնի և նրա որդի Ֆիլիոտի, ապա Ֆիլիոտը պաշտոնական դատից հետո ենթարկվում է մահապատժի, իսկ Պարմենիոնը մահանում է թագավորական զորահրամանատար Անտիգոն Ցիկլոպի ձեռքերի մեջ։ Դրանից հետո անհաղթ թագավորը հաղթահարում է Հինդուկուշի լեռները և տանում բանակը Ինդոս գետի հովիտ, սակայն նրան այնտեղ ծանր կորուստ էր սպասվում։ Խնջույքի ժամանակ Ալեքսանդրը վեճի ընթացքում սպանում է իր ընկեր և դաշնակից Սև Կլիտոսին, ավելին` նա իր համար սիրելի է դարձնում պարսիկ Բագոսին, ում նկատել էր դեռ Բաբելոնում։ Բանակը, հատկապես վետերանները դժգոհում էին և իրար մեջ խոսում տուն վերադառնալու մասին։ Ալեքսանդրը օգտագործելով իր պերճախոսությունը, մարում է դժգոհության ալիքը։ Շուտով մակեդոնական բանակը հաղթանակ է տանում Հնդկաստանի թագավոր Պորի դեմ տարած ծանր մարտում, որի ընթացքում Ալեքսանդրը վիրավորվում է, իսկ նրա ձի Բուկեփալոսը մահանում է։ Արդյունքում մակեդոնական թագավորը, գիտակցելով իր բանակի բոլոր դժվարությունները երկար և դաժան արշավի ընթացքում, վերադառնում է Բաբելոն։ Այնտեղ հիվանդությունից մահանում է արքայի մոտ ընկեր Հեփեստիոնը, իսկ հետո մահանում է ինքը` Ալեքսանդրը։ Այդ ժամանակ Օլիմպիադան նշան է տեսնում`օձ կրող արծիվը հանկարծ մեռած ընկնում է, և նա գոռում է` զգալով, որ իր որդին մահացել է։

Ֆիլմի վերջում Պտղոմեոսը ավարտում է Ալեքսանդրի ընտանիքի և նրա կայսրության ճակատագրի մասին պատմությունը, որը պատմում էր իր քարտուղարին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Քոլին Ֆարել Ալեքսանդր
Անջելինա Ջոլի Օլիմպիադա
Վել Քիլմեր Փիլիպոս
Ջարեդ Լետո Հեփեստիոն
ժոսեֆ Մորգան Ֆիլոտա
Նիք Դանինգ Ատտալոս
Էլիոտ Կաուեն Պտղոմեոս Լագոս
Էնթոնի Հոփկինս տարեց Պտղոմեոս
Ջոնաթան Ռիս-Մայերս Կասանդր
Ռոզարիո Դոուսոն Ռոքսանա
Քրիստոֆեր Պլամմեր Արիստոտել
Գերի Ստրետչ Կլիտոս
Քոնոր Պաոլո Երիտասարդ Ալեքսանդր
Թոբի Քեբել Պավսանիոս
Ռազ Դեգան Դարեհ III
Ռորի Մակին Կրատերոս
Ֆրանցիսկո Բոշ Բագոս
Նիլ Ջեքսոն Պերդիկա
Ջոն Քավանա Պարմենիոն
Թիմ Փիգոթ-Սմիթ ընթերցող Օմեն
Բրայան Բլեսիդ մարզիչ

Մրցանակներ խմբագրել

«Ոսկե ազնվամորի» 2005

  • Նոմինացիաներ
    • «Վատագույն ֆիլմ»
    • «Տղամարդու վատագույն դեր» (Քոլին Ֆարել)
    • «Կնոջ վատագույն դեր» (Անջելինա Ջոլի)
    • «Երկրորդ պլանի տղամարդու վատագույն դեր» (Վել Քիլմեր)
    • «Վատագույն ռեժիսոր» (Օլիվեր Սթոուն)
    • «Վատագույն սցենար»

«Սատուրն» 2005

  • Առաջադրումներ (1)
    • «Լավագույն հատուկ Blu-Ray/DVD-թողարկում»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/alexander
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.moviemistakes.com/film4636/factual
  3. Gortych A. Filmweb (польск.) — 1998.
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=alexander.htm
  5. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=59561&type=MOVIE&iv=Basic
  6. http://www.imdb.com/title/tt0346491/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://mojtv.hr/film/1238/aleksandar-veliki.aspx
  8. 8,0 8,1 https://www.siamzone.com/movie/m/2065
  9. 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 http://www.imdb.com/title/tt0346491/fullcredits
  11. 11,0 11,1 «Александр» (Alexander, 2004) (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին
  12. Alexander, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին
  13. Alexander (2004) (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր (ֆիլմ)» հոդվածին։