Ալեքսանդր Վուչիչ (սերբ.՝ Александар Вучић, մարտի 5, 1970(1970-03-05)[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ քաղաքագետ, անվտանգության ազգային միության գլխավոր քարտուղար, Սերբիայի կառավարության նախագահ, Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահ։ Սերբիայի պաշտպանության նախկին նախարար։ Ավելի քան տասնչորս տարի եղել է Սերբիայի արմատական կուսակցության գլխավոր քարտուղար։

Ալեքսանդր Վուչիչ
սերբ.՝ Александар Вучић
Դրոշ
Դրոշ
Սերբիայի նախագահ
 2017 թվականի ապրիլի 3
Նախորդող Տոմիսլավ Նիկոլիչ
Դրոշ
Դրոշ
Սերբիայի վարչապետ
2014 թվականի ապրիլի 27 - 2017 թվականի ապրիլի 1
Նախորդող Դրագան Շուտանովաց
Հաջորդող Նեբոյշա Ռադիչ
 
Կուսակցություն՝ Սերբական առաջադեմ կուսակցություն
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (նոյեմբերի 16, 1994) և Zemun Gymnasium?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 5, 1970(1970-03-05)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Սերբիա
Ամուսին Tamara Vučić? և Ksenija Vučić?
 
Կայք՝ vucic.rs
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականի մարտի 5-ին Բելգրադում, Անգելինիի և Անջելկա Վուչիչի ընտանիքում։ Տարրական և միջնակարգ դպրոցներում եղել է լավագույն աշակերտներից մեկը։ Հաղթել է պատմության օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերը։ Ավարտել է Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1993 թվականին Վուչիչը համալրում է Սերբիայի արմատական կուսակցության շարքերը։ 1996 թվականին Զեմունում անցկացվող տեղի ընտրություններում արմատական կուսակցության հաղթանակից հետո, Ալեքսանդրը «Պինկի» սպորտային բիզնես-կենտրոնում զբաղեցրեց տնօրենի պաշտոնը[11]։

Խորհրդարանական ընտրություններից հետո Առաջադիմական կուսակցությունը խորհրդարանում ստացավ 250 տեղերից 158-ը և Սերբիայի սոցիալիստական կուսակցության հետ ձևավորեց իշխող կոալիցիա։ Վուչիչը ընտրվեց նաև Սերբիայի վարչապետ։

Անձնական կյանք խմբագրել

Զբաղվել է բասկետբոլով և ֆուտբոլով։ Հայտնի է նաև որպես բելգրադյան «Ցրվենա Զվեզդա» ակումբի երկրպագու[12]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Путин потписао: Вучић добија орден Александра Невског (ռուս.)Радио Спутник, 2019.
  4. Встреча с Президентом Республики Сербия Александром Вучичем (ղազ.) — 2018.
  5. Назарбајев доделио Вучићу Орден пријатељства првог реда (серб.) — 2018.
  6. ORDEN ZA VUČIĆA Dodik odlikovao srpskog predsednika (серб.)Блиц, 2018.
  7. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  8. https://web.archive.org/web/20210518102302/https://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/aktualni-tiskove-zpravy/prezident-republiky-udelil-vyznamenani-srbskemu-prezidentovi-15966
  9. https://web.archive.org/web/20180116010622/http://www.spc.rs/eng/alexandrian_patriarch_theodoros_ii_awarded_president_serbia_aleksandar_vucic_order_great_cross_apost
  10. https://web.archive.org/web/20191025150553/http://rs.n1info.com/English/NEWS/a532888/Serbian-President-awarded-top-Church-order.html
  11. «Александр Вучич - Биография». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  12. Вучич: Домой приходил в кровавой рубашке

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վուչիչ» հոդվածին։