Ալեքսանդր Վերյովկին (ռուս.՝ Александр Верёвкин, 1960 թվական - հոկտեմբերի 4, 1983 թվական, Սու-Ական քարանձավ, Կաբարդա-Բալկարական ԻՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քարանձավագետ[1]։

Ալեքսանդր Վերյովկին
Ծնվել է1960
Մահացել էհոկտեմբերի 4, 1983(1983-10-04)

Վերյովկինը զոհվել է 1983 թվականին Խորհրդային Միության կազմում գտնվող Կաբարդա-Բալկարական ԻՍՀ-ի Սարի Թալա լեռնազանգվածում գտնվող Սու-Ական քարանձավի սիֆոնն անցնելիս[1][2]։

Նրա պատվին է վերանվանվել 2021 թվականի դրությամբ աշխարհի ամենախորը քարանձավը, որը գտնվում է Արևմտյան Կովկաս լեռների Գագրայի լեռնաշղթայի Արաբիկա լեռնազանգվածում՝ Աբխազիայի տարածքում։ Քարանձավը հայտնաբերվել է 1968 թվականին և անվանվել Ս-155 (С-115)։ Վերյովկին է վերանվանվել 1986 թվականին, երբ քարանձավի հայտնաբերված խորությունը 440 մ էր[1]։

Կենսագրական տվյալներ խմբագրել

Վերյովկինը դպրոցական տարիներին հաճախել է սպորտային մարմնամարզության խմբակ։ Պատանի հասակում սկսել է ինքնուրույն այցելել քարանձավներ։ Հետագայում հիմնադրել է քարանզավախույզների խմբակ։ Մինչև 1979 թվականը Վերյովկինը ապրել է Սիմֆերոպոլ քաղաքում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա։ Այնտեղ ընդունվում է Հողօգտագործման ինժեներների մոսկովյան ինստիտուտի գեոդեզիայի ֆակուլտետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել