Ալեքսանդր Վասիլև (արվեստագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Վասիլև (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վասիլև (ռուս.՝ Александр Александрович Васильев, դեկտեմբերի 8, 1958(1958-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական և ֆրանսիական նորաձևության պատմաբան, ինտերիերի ձևավորող[1], թատերական նկարիչ, գրքերի և հոդվածների հեղինակ, դասախոս, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի նկարչական ակադեմիայի պատվավոր անդամ։

Ալեքսանդր Վասիլև
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1958(1958-12-08) (65 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ֆրանսիա և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, fashion historian, հաղորդավար, հեռուստահաղորդավար, արվեստագետ, նկարազարդող, հագուստ ձևագծող, հավաքորդ, բեմանկարիչ և պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Ճանաչման Խաչ
Կայքvassiliev.com.ru
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Vasilyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Վասիլևը ծնվել է թատերականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Պավլովիչ Վասիլևը, եղել է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ դեկորացիաների և կոստյումների ստեղծող։ Մայրը՝ Տատյանա Վասիլևան, դրամատիկականի դերասանուհի։ Նա մանկուց հետաքրքրվում էր տիկնիկային թատրոնի հագուստների և դեկորացիաների ստեղծմամբ։ Վատ առաջադիմության պատճառով անգլիական հատուկ դպրոցից տեղափոխվեց համար 127 դպրոցը[2]։ 1981 թվականին Վասիլևը ավարտել է МХАТ դպրոց- ստուդիայի պրոդյուսերական ֆակուլտետում, իսկ ավելի ուշ աշխատել է Մոսկվայի Բրոննոյի Փոքր թատրոնում որպես հագուստների մոդելավորող[3]։ 1982 թվականին Ալեքսանդր Վասիլևը տեղափոխվեց Փարիզ, որտեղ աշխատում էր ֆրանսիական թատրոնների և փառատոնների ձևավորող։

1994 թվականից սկսած Ալեքսանդր Վասիլևը վարպետության դասեր դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2000 թվականին իր ղեկավարությամբ Սամարայում անցկացվոմ էր մոդայի և թատերական կոստյումների Փառատոն «Ալեքասնդր Վասիլևի պովոժոլյան սեզոն» անվանումով։ 2002 թվականին Ալեքսանդր Վասիլևը աշխատում է «Կուլտուրա» հեռուստաընկերությունում «Դունովենիյե վեկա» («Дуновение века») հաղորդման վարող։

Թատերական գործունեությունը խմբագրել

Ալեքսանդր Վասիլևը օպերայի դեկորացիաների ստեղծող է։ Նա բեմադրել է «Ռոմեո և Ջուլիետ», «Կարապի լիճ», «Աննա Կարենինա» բալետները։

Հավաքածու խմբագրել

Վասիլևը մասնավոր հավաքածուի ղեկավար է որոնք ցուցադրվել են Ավստրիալայում, Եվրոպական երկրներում, Ասիայում և Ամերիկայում։ Հավաքածուն, որը պահված է Ֆրանսիայում, լրացվում է արդեն երեսուն տարի և կազմված է 15000-ից ավելի ցուցանմուշներով 17-րդ դարի ժամանակներից, որոնց մեջ կան մեծ նորաձևության գլուխգործոցներ։ Հավաքածուի հիմնական մասում ընդգրկված են ֆոտոnնկարներ և գեղանկարներ, կապված նորաձևության պատմության հետ։ Հավաքածուն պարունակում է կոստյումներ, որոնք պատկանել են հնում Մարիա Ցերբատովային, կոմսուհի Օլգա ֆոն Կրեիցեյին։ Նրա ստեղծած նորաձևությամբ համալրվեցին Լյուդմիլա Գուրչենկոյի, Իրինա Պոնորավսկայաի, Ալլա Դեմիդովայի, Նատալիա Դուռովայի, Լյուբով Օռլովայի, Լիդիա Սմիռնովայի և ռուս այլ աստղերի զգեստապահարանները։ Մայա Պլիսեցկային տվեց յուրահատուկ նմուշներ իր զգեստապահարանից, որոնց մեջ կար՝

• Հավաքածու, կազմված հիտոնից և կամբինեզոնից։ Մոդայի տուն «Պիեռ Կարդեն»- Փարիզ 1973 թ. • Հավաքածու՝ մետաքսից, ավարտված կտրվածքներով։Մոդայի տուն «Պիեռ Կարդեն»- Փարիզ 1980 թ. վերջերին։

Ալեքսանդր Վասիլևի լիլյաները խմբագրել

2011 թվականին Ալեքսանդր Վասիլևը ստացավ առաջին միջազգային մրցանակը ինտերյերի համար՝ «Ալեքսանդր Վասիլևի լիլյաներ»[4]։ Հաղթողին տրվում է կերամիկական ձեռքի սարքած լիլյա ֆիրմային նշանով։ Յուրաքանչյուր լիլյան պարունակում է իր համարը, իր անհատական անձնագիրը, որը երաշխավորվում է։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Թուրքիայում «Տոբաբ» մրցանակի կրկնակի դափնեկիր է հանդիսանում։ Ներկայացվել է «Նորաձևության լեգենդ» մրցանակաբաշխությանը 2010 թվականին World Fashion Awards:

Ստեղծագործություններ խմբագրել

Ալեքսանդր Վասիլևը հանդիսանում է 30 տասնյակ գրքերի հեղինակ։ Նրա գրքերից են «Գեղեցկություն և աքսոր», «Ռուսական մոդա նկարներում 150 տարի»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Высокая мода пребывает в агонии
  2. http://www.ogoniok.com/archive/2001/4711/36-46-51/ Արխիվացված 2015-09-24 Wayback Machine НАСТОЯЩИЙ ДЕНДИЗМ САНИ ВАСИЛЬЕВА
  3. Александр Васильев: «Рим — самый красивый город на земле»
  4. Состоялась презентация проекта «Лилии Александра Васильева