Ալեքսանդր Սերով (կոմպոզիտոր)

ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սերով (ռուս.՝ Александр Николаевич Серов, հունվարի 23, 1820(1820-01-23)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][2][3][…] - փետրվարի 1, 1871(1871-02-01)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][2][5]), ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ։

Ալեքսանդր Սերով
Բնօրինակ անունռուս.՝ Александр Николаевич Серов
Ծնվել էհունվարի 23, 1820(1820-01-23)[1][2][3][…]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][2][3][…]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 1, 1871(1871-02-01)[1][2][3][…] (51 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][2][5]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական քննադատ, իրավաբան և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԻրավագիտության կայսերական ուսումնարան
ԱմուսինՎալենտինա Սերովա
 Alexander Serov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1835-1840 թվականներին սովորել է Իրավագիտության ուսումնարանում, որտեղ մտերմացել է Վ․ Ստասովի հետ։ 1840-1868 թվականներին ծառայել է արդարադատության նախարարության տարբեր գերատեսչություններում։

Երաժիշտ դարձել է ինքնակրթությամբ։ 1840-ական թվականներին գրել է առաջին ստեղծագործությունները։ 1851 թվականից մամուլում հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։

Գրել է ռուս և արևմտաեվրոպական երաժշտության վերաբերյալ մի շարք նշանակալից հոդվածներ, աշխատություններ (Մ. Գլինկայի, Ա․ Դարգոմիժսկու, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Ռ․ Վագների մասին), հանդես եկել որպես ռեալիզմի ջատագով։

1867 թվականին կնոջ՝ Վ․ Սերովայի հետ հրատարակել է «Երաժշտություն և թատրոն» ամսագիրը։ Եղել է Ռիխարդ Վագների ստեղծագործության և երաժշտադրամատիկական սկզբունքների եռանդուն քարոզողը։

«Հուդիթ» (1862), «Ռոգնեդա» (1865), «Թշնամու ուժը» (Սերովի մահից հետո ավարտել են Վ․ Սերովան և Ն․ Սոլովյովը, 1871) օպերաների, սիմֆոնիկ, խմբերգային երկերի, ռոմանսների, երգերի և ժողովրդական երգերի մշակումների, դրամատիկական ներկայացումների երաժշտության հեղինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ф. Серов (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1904. — Т. 3. — С. 1234—1236.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Серов, Александр Николаевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1912. — Т. 20. — С. 250—264.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Серов Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Соловьёв Н. Ф. Серов, Александр Николаевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXII. — С. 388—389.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 343