Ալեքսանդր Ջորջևիչ

հարավսլավիացի և սերբ բեսկետբոլիստ

Ալեքսանդր «Սաշա» Ջորջևիչ (սերբ.՝ Александар "Саша" Ђорђевић / Aleksandar "Saša" Đorđević; օգոստոսի 26, 1967(1967-08-26), Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավիացի և սերբ բասկետբոլիստ։ Խաղացել է խաղարկող պաշտպանի դիրքում։ Ներկա ժամանակներում զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Ալեքսանդր Ջորջևիչ
սերբ.՝ Александар Ђорђевић
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1967(1967-08-26) (56 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունբասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
 Aleksandar Đorđević Վիքիպահեստում

Բասկետբոլիստի կարիերա խմբագրել

Ակումբում խմբագրել

Խաղացել է հայտնի եվրոպական ակումբներում, ինչպիսիք են` Պարտիզանը, Օլիմպիա Միլանը, Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, իսկ 1996 թվականին խաղացել է ԲԱՍ-ում, որպես Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս թիմի խաղացող։ Կարիերան ավարտել է 2005 թվականին։

Հավաքականում խմբագրել

Խաղացել է Հարավսլավիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 108 խաղ։ Հավաքականի հետ առաջին մեդալը նվաճել է 1987 թվականին Եվրոպայի Առաջնությունում, երբ գրավել են երրորդ տեղը։ Չորս տարի անց Ջորջևիչը հավաքականի հետ միասին հաղթել է ԵվրոԲասկետ 1991-ը։ 1996 թվականին Ամառային Օլիմպիական խաղերում սերբերը զբաղեցրել են երկրորդ տեղը, առաջնության եզրափակչում պարտվելով ԱՄՆ-ի հավաքականին։ 1995 թվականին նա դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 1997 թվականին Իսպանիայում Սաշան թիմի հետ միասին նվաճեց իր երրորդ եվրոպական չեմպիոնական տիտղոսը։ 1998 թվականին Հարավսլավիան Հունաստանում հաղթեց աշխարհի առաջնությունը, և հենց այդ ոսկին էլ դարձավ Ալեքսանդր Ջորջևիչի հավաքականում հանդես գալու վերջինը մեդալը։ 2000-ական թվականների սկզբներին նա այլևս չհայտնվեց թիմի կազմում։

Սպորտային մեկնաբան խմբագրել

Ջորջևիչը EuroLeague TV ալիքի համար աշխատում է սպորտային մեկնաբան։

Արտաքին հղումներ խմբագրել