Ալեքսանդր Չակս (Չակ, լատիշ․՝ Aleksandrs Čaks, իսկական ազգանունը՝ Չադարայնիս, հոկտեմբերի 27, 1901(1901-10-27)[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 8, 1950(1950-02-08)[1], Ռիգա, ԽՍՀՄ[2]), լատվիացի խորհրդային բանաստեղծ և գրող։

Ալեքսանդր Չակս
լատիշ․՝ Aleksandrs Čaks
Ծննդյան անունլատիշ․՝ Aleksandrs Čadarainis
Ծնվել էհոկտեմբերի 27, 1901(1901-10-27)[1]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էփետրվարի 8, 1950(1950-02-08)[1] (48 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, մանկավարժ
Լեզուլատիշերեն, ռուսերեն
Ազգությունլատվիացի
ՔաղաքացիությունԼատվիա Լատվիա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարան
Լատվիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Sapņi» (Երազներ)
«Mūžības skartie»
Կայքcakamuzejs.lv
 Aleksandrs Čaks Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Չադարայնիսը ծնվել է 1901 թվականի հոկտեմբերի 27-ին Ռիգայում, դերձակ Յանիս Չադարայնիսի ու նրա կնոջ՝ Էմիլյայի ընտանիքում։ Ծնողները հետ միասին դավանել է ուղղափառություն։

1911 թվականից մինչ 1914 թվականը սովորել է Ռիգայի Ալեքսանդրյան գիմնազիայում։ Այնտեղ սովորելու տարիներին Ալեքսանդր Չակսը սկսել է հետաքրքրվել փիլիսոփայությամբ։

1918 թվականին՝ հեղափոխությունից հետո, ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Համալսարանում սովորելու տարիներին ակտիվորեն մասնակցել է գրական երեկոների ու ֆուտուրիստների հետ քննարկումներին։

1920 թվականին Ալեքսանդր Չակսին՝ որպես բժշկական ֆակուլտետի ուսանող, զորակոչում են Կարմիր բանակ։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին նա դառնում է Կոմունիստական կուսակցության անդամ։ 1921 թվականին սովորել է Պենզայի նահանգի կուսակցական դպրոցում։ Մինչ 1922 թվականի հունիսը որպես խմբագիր աշխատել է Սարանսկի «Путь коммунизма» թերթում։ Նույն 1922 թվականին լատվիացի զորացրված զինվորների հետ վերադառնում է Լատվիա։ Ռուսաստանում ստացած միջնակարգ կրթության վկայականը չէր ընդունվում Լատվիայում, այդ պատճառով էլ նա ստիպված է լինում նորից անցնել կրթական դասընթացը և ընդունվել Լատվիայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Համալսարանը, սակայն, նրան չի հաջողվում ավարտել։

1925 թվականին Ալեքսանդր Չակսը ստանում է Լատվիայի տարածքում մանկավարժությամբ զբաղվելու թույլտվություն, ինչով էլ նա զբաղվում է հետագա երկու տարիների ընթացքում։ Այդ ժամանակ նա գրում է նաև բանաստեղծություններ։ 1928 թվականին հիմնադրում է «Երիտասարդների Լիրա» ամսագիրը, եղել է «Կանաչ ագռավ» միության անդամ, գրողների պրոֆմիության քարտուղար, ինչպես նաև «Մտքեր» ամսագրի նախագահական խորհրդի անդամ։

1937 թվականից մինչ 1950 թվականը՝ իր մահը, ապրել է Լաչպլեսիսի փողոց, 48/50, բնակարան № 14 հասցեում։

1941 թվականին դարձել է Լատվիայի ԽՍՀ Գրողների միության անդամ։ Գերմանական շրջափակման տարիներին իշխանությունները Ալեքսանդր Չակսին արգելել են տպագրել իր ստեղծագործությունները։ Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, Ալեքսանդր Չակսին թույլ են տալիս զբաղվել գրական ու խմբագրական գործունեությամբ, սակայն դա տևում է մի կարճ ժամանակ։ Շուտով նրան սկսում են քննադատության ենթարկել ինչպես խորհրդային իշխանությունների հակառակորդները, այնպես էլ ԽՍՀՄ կողմնակիցները։ Ալեքսանդր Չակսը ծանր է տանում այդ ամենն ու արդյունքում հիվանդանում է ու մահանում ինֆարկտից 1950 թվականի փետրվարի 8-ին, 48 տարեկան հասակում։ Թաղված է Ռիգայում՝ Ռայնիսի գերեզմանատանը։

Ռիգայում կա Ալեքսանդր Չակսի անվան փողոց, որ քաղաքի գլխավոր փողոցներից մեկն է։ Գրողի մահից հետո Լաչպլեսիսի փողոցում գտնվող նրա տանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներին ապրել է Ալեքսանդր Չակսը, բացվել է թանգարան։

Ստեղծագործություն խմբագրել

Իր առաջին բանաստեղծությունը՝ «Sapņi» (Երազներ), Ալեքսանդր Չակսը տպագրել է «Latvijas Kareivis» ամսագրում։ Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն Ալեքսանդր Չակսը հրատարակել է 1925 թվականին։ Ժողովածուն նվիրված էր Ռիգային։ Իր առաջին բանաստեղծութուններն Ալեքսանդր Չակսը գրել է ռուսերեն։ Գրել է նաև լատվիացի հրաձիգներին նվիրված «Mūžības skartie» (Նրանց դիպել է հավերժութունը) պոեմը։

Ալեքսանդր Չակսի ստեղծագործությունների հիմնական թեման եղել է քաղաքը։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը տոգորված է սիրով դեպի Ռիգան, նրա փողոցները, մայթերը, կամուրջները, փողոցային լապտերները, մեքենաները և նույնիսկ քաղաքային առավոտյան լրագրերը։ Ալեքսանդր Չակսի բանաստեղծութունների մի զգալի մասն էլ նվիրված է պաղպաղակին։

Մատենագրություն խմբագրել

  • Augstā krasta (1950)
  • Č-a-k-s (2005) 4 volumes; Facsim. reprints. Originally published։ Seši, 1928, and Zaļā vārna, 1929.
  • Cīņai un darbam; dzejas (1951)
  • Debesu dāvana: vienas vasaras dzejoļi (1980)
  • Dvēsele kabatā: dzeja (2000) ISBN 9984-05-300-8
  • Dzejas izlase (1996) ISBN 9984-04-410-6
  • Izlase (1971) 2 volumes.
  • Kārlis Skalbe: raksti un atmiņas (1999) ISBN 9984-17-597-9
  • Kļava lapa (1969)
  • Kopoti raksti: 6 sējumos (1991—2001) 5 volumes. ISBN 5-7966-0268-3
  • Kremlī pie Ļeņina (1980)
  • Mana mīlestība (1958)
  • Mana paradīze (1951)
  • Mana Rīga: dzejoļi un poēmas (1961)
  • Mūžības skartie (1950)
  • Mūžības skartie: dzejas par latviešu strēlniekiem (1981, 1988) ISBN 5-410-00321-7
  • Patrioti, dzejojumi un dzejoļi (1948)
  • Raksti (1971)
  • Rīga: 30. gadi (1983)
  • Savādais gaidītājs: dzeja un proza (2004) ISBN 9984-05-738-0
  • Selected poems Preface and selection by Arvīds Grigulis; translated by Ruth Speirs. (1979)
  • Spēle ar dzīvību: noveles, stāsti, tēlojumi (2000) ISBN 9984-17-331-3
  • Tikai tevi es mīlējis esmu: dzejoļi (1986)
  • Umurkumurs (1968)
  • Vēlais viesis (2005) ISBN 9984-720-88-8
  • Zelta ielāps: dzejas izlase 1972 (1972)
  • Zem cēlās zvaigznes; dzejoļi un dzejojumi (1948)
  • Игра жизнью: рассказы (1971)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118960253 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • Huelmann, Magdalena։ «Das Herz auf dem Trottoir»։ Aleksandrs Caks und Riga. in։ 300 Jahre Kultur(en) in Riga / Anja Wilhelmi [Hrsg.]. — (Nordost-Archiv N.F. 11). — Lüneburg։ Nordost-Institut, 2003
  • Ceļā Uz Čaku — Liesma, 1981.
  • Apinis, Pēteris (2006). A Hundred Great Latvians. Riga: Nacionālais apgāds. էջ 118. ISBN 9984-26-288-X. OCLC 238892134.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Չակս» հոդվածին։