Ալեքսանդր Նևսկու տաճար (Սոֆիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Նևսկու տաճար (բուլղար․՝ Храм-паметник „Свети Александър Невски“, Hram-pametnik „Sveti Aleksandar Nevski“), բուլղարական ուղղափառ տաճար Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Կառուցվել է նեո-բյուզանդական ոճով։ Արևելյան ուղղափառ տաճարներից ամենամեծն է աշխարհում[1][2]։ Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարը զբաղեցնում է 3170 մ2 տարածք և 10,000 մարդ կարող է միաժամանակ գտնվել ներսում[1]։ Այն երկրորդ ամենամեծ տաճարն է Բալկանյան թերակղզում Բելգրադի Սուրբ Սավայի տաճարից հետո[3]։

Ալեքսանդր Նևսկու տաճար (Սոֆիա)
Եկեղեցի


ՏեղադրությունԲուլղարիա, Սոֆիա
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքԲուլղարական ուղղափառ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Ալեքսանդր Պոմերանցև
Ճարտարապ. ոճնեո-բյուզանդական
Կառուցման սկիզբ1882
Կառուցման ավարտ1912
Առանձնահատկություններ
Բարձրություն53
Ալեքսանդր Նևսկու տաճար (Սոֆիա) (Բուլղարիա)##
Ալեքսանդր Նևսկու տաճար (Սոֆիա) (Բուլղարիա)
42,695833° с. ш. 23,332956° в. д.HGЯO

Պատմություն խմբագրել

Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարը կառուցվել է 1882-1912 թվականներին` ի պատիվ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրման համար մղված ռուս-թուրքական պատերազմի (1877-1878 թվականներ) ժամանակ ընկած ռուս զինվորների։ Եկեղեցու ընդհանուր տարածքը 3170 քմ է։

Եկեղեցու սկզբնական նախագիծը կատարել է ճարտարապետ Իվան Բոգոմոլովը 1884-1885 թվականներին, հետագայում` 1904-1912 թվականներին նախագիծը հիմնովին վերափոխվել է ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի կողմից։

Կենտրոնական խորանը նվիրված է Սուրբ Ալեքսանդր Նևսկուն, հարավայինը՝ Սուրբ Բորիսին, ով քրիստոնեությունը բերել է Բուլղարիա, հյուսիսայինը՝ Սուրբ Կիրիլին և Սուրբ Մեֆոդիին։

 

Ճարտարապետություն խմբագրել

Ալեքսանդր Նևսկու տաճարը խաչաձև գմբեթավոր և ընդգծված կենտրոնական գմբեթով բազիլիկա է։ Տաճարի ոսկեզօծ գմբեթի բարձրությունը 45 մետր է, զանգակատան բարձրությունը՝ 53 մետր։ Տաճարն ունի 12 զանգ, որոնց ընդհանուր կշիռը կազմում է 23 տոննա, ամենածանրը՝ 12 տոննա է, ամենաթեթևը՝ 10 կգ[1]։ Զանգակատան վերևում Ալեքսանդր Նևսկիի պատկերով խճանկար է, որի հեղինակը բուլղարացի նկարիչ, պրոֆեսոր Անտոն Միտովն է։ Տաճարը բաղկացած է հինգ սրահից` զարդարված բյուզանդական ոճի խճանկարներով։ Եկեղեցու ներքին հարդարման համար օգտագործվել են իտալական մարմար, բրազիլական օնիքս։ Ամենուրեք գերիշխում են բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Խճանկարներն ու որմնանկարները կատարված են 32 ռուս և 13 բուլղարացի նկարիչների կողմից։ Կենտրոնական գմբեթին ոսկեզօծ տառերով գրված է «Հայր մեր» աղոթքը[1]։

Անվանափոխումներ խմբագրել

1916-1920 թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանը և Բուլղարիան ընդդիմադիր դաշինքի կազմում էին, տաճարի անունը փոխվեց Կիրիլ և Մեթոդիուս տաճարի, այնուհետև վերականգնեց իր հին անվանումը[1]։ 1924 թվականին սեպտեմբերի 12-ից Ալեքսանդր Նևսկու տաճարը համարվում է մշակութային պահպանության հուշարձան։

Թանգարան խմբագրել

Տաճարի ներսում կա բուլղարական սրբապատկերների թանգարան, որը կազմում է Բուլղարիայի ազգային գեղարվեստի պատկերասրահի մասը։ Համաձայն եկեղեցու՝ թանգարանն ունի ուղղափառ սրբապատկերների ամենամեծ հավաքածուն Եվրոպայում։

 

Հարակից շինություններ խմբագրել

Քաղաքն անվանվել է Սուրբ Սոֆիայի եկեղեցու պատվին, որը գտնվում է տաճարին կից։ Տաճարին մոտ գտնվող նշանակալի օբյեկտների շարքում են Անհայտ զինվորի հուշարձանը, Բուլղարիայի գիտությունների ակադեմիան, Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահը, Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիան, Բուլղարիայի պառլամետը, Իվան Վազովին նվիրված այգին, որտեղ նրա հուշարձանն է և տապանաքարը, Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնը, զբոսայգի, որտեղից կարելի է գնել ձեռագործ, անտիկ իրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 "Sofia, Bulgaria", Mihail Dyuzev, Hitotoki.org, 2010, web: Hito-4.
  2. "Neo-Byzantine architecture | archipaedia.net", archipaedia.net, 2010, web: A7 Արխիվացված 2012-03-08 Wayback Machine.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել