Ալեքսանդր Նեկրասով (նկարիչ)

Նեկրասով Ալեքսանդր Պետրովիչ (ապրիլի 11, 1927(1927-04-11), Մելենկովսկի շրջան - նոյեմբերի 16, 2007(2007-11-16), Վլադիմիր, Ռուսաստան), բարձրագույն որակավորմամբ ռուս նկարիչ-ռեստավրատոր, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ, որն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1945 թվականին։

Ալեքսանդր Նեկրասով
Ծնվել էապրիլի 11, 1927(1927-04-11)
ԾննդավայրՄելենկովսկի շրջան
Մահացել էնոյեմբերի 16, 2007(2007-11-16) (80 տարեկան)
Մահվան վայրՎլադիմիր, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունվերականգնող
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ղեկավարել է Վլադիմիրի հատուկ գիտահետազոտական և վերականգնման արտադրական արվեստանոցի՝ «Владимир-реставрация»-ի, մոնումենտալ և թեթև նկարչության վերականգնող խմբերը։ Նա վերականգնել է մեծ թվով որմնանկարներ Վլադիմիրի մարզի թանգարանների հավաքածուներից և գործող եկեղեցիներից, ինչպես նաև XII-XIX դարերի ճարտարապետական հուշարձանների մոնումենտալ նկարներ Վլադիմիրի շրջանի քաղաքներում։ Զբաղվել է Վլադիմիր քաղաքում գտնվող Ուսպենսկյան տաճարի որմնանկարների վերականգնմամբ, այդ թվում՝ Անդրեյ Ռուբլյովի գլուխգործոցները։ Նրա գործերից շատերը ձեռք են բերել Անդրեյ Ռուբլյովի թանգարանը, Մոսկվայի վերականգնման ինստիտուտը և Վլադիմիր-Սուզդալ թանգարան-արգելոցը։ Մասնակցել է ոչ միայն Վլադիմիրի և մարզի, այլ նաև Վասիլի Երանելու տաճարի, Կրեմլի հուշարձանների մոնումենտալ նկարչության հուշարձանների վերականգնմանը[1][2]։

Թաղված է Ուլբիշևում գտնվող Վլադիմիր գերեզմանատան փառքի ծառուղում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ պետական մրցանակ ճարտարապետության բնագավառում (1977)՝ Վլադիմիրի և Սուզդալի պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար[1]

Ուսուցիչներ և գործընկերներ խմբագրել

  • Նիկոլայ Պետրովիչ Սիչով[2]
  • Վիկտոր Վասիլևիչ Ֆիլատով

Գրքեր խմբագրել

  • Некрасов А. П., Балыгина Л.П. Н-48 «Материалы и методы реставрации монументальной живописи» Под редакцией Т.С.Федосеевой, кандидата химических наук— Владимир: Издательство «Посад»,1997.-72 с.: ил. ISBN 5-86953-029-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «11 апреля Вечер памяти владимирского художника-реставратора А.П. Некрасова» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: Text "Владимирская областная научная библиотека" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 «Некрасов Александр Петрович». Земля Владимирская - Электронный каталог (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.