Յակովլև Ալեքսանդր Սերգեևիչ (մարտի 19 (ապրիլի 1), 1906, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 22, 1989(1989-08-22)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ավիակոնստրուկտոր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1976 թ., թղթակից անդամ՝ 1943 թ.), ինժեներ, գեներալ–գնդապետ (1946 թ.), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1940 թ., 1957 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Յակովլեվ 1920-ական թվականներին խորհրդային ավիամոդելիզմի, պլաներիզմի և սպորտային ավիացիայի հիմնադիրներից է։ Ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։

Ալեքսանդր Յակովլև
ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Я́ковлев
Դիմանկար
Ծնվել էմարտի 19 (ապրիլի 1), 1906
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 22, 1989(1989-08-22)[2][3][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[5]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1931)
ՄասնագիտությունQ10497074?, քաղաքական գործիչ, գրող, հիշատակագիր, օդաչու և ճարտարագետ
ԱշխատավայրՅակովլև, Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա և Moscow Aviation Plant № 39?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Aleksandr Yakovlev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1932 թվականին նախագծել է ԱԻՐ-6 տեղական կապի սերիական և ԱԻՐ-7 արագընթաց փոստային, 1935-1936 թվականներին՝ ՌԻՏ-2 և ՌԻՏ-1 ուսումնական, 1939 թվականին՝ ԲԲ-22 ռմբակոծիչ, 1940-1943 թվականներին Հայրենական մեծ պատերազմի հիմնական կործանիչ Յակ-1, Յակ-7, Յակ-9 ինքնաթիռները։

Յակովլևը ռեակտիվ ավիացիայի առաջին ստեղծողներից է։ Նրա ղեկավարությամբ մշակվել են սերիական մարտական ինքնաթիռներ Յակովլև-15, Յակովլև 28 (առաջին խորհրդային գերձայնային մարտական ռմբակոծիչ, 1958 թ.), ուղղաձիգ թռիչքի և վայրէջքի առաջին խորհրդային ինքնաթիռը (1967 թ.), Յակվլև 14 դեսանտային պլաները, Յակովլև 24 ուղղաթիռը, Յակովլև 12 բազմանպատակ, Յակվլև 18Պ, Յակովլև 18ՊՄ, Ա, Ս․ Յակովլև Գ․ Բ․ Յակուլով Յակ-50 սպորտային (Յակովլևի կոնստրուկցիայի ինքնաթիռներով սահմանվել են համաշխարհային 45 ռեկորդներ), Ցակ-40, 6ակ-42 ռեակտիվ մարդատար ինքնաթիռները են։ Ցակովլևի ղեկավարությամբ ստեղծվել են 75 տիպի, 66 հզոր ինքնաթիռներ։ ԽՍՀՄ տասնմեկից-ինը գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Լենինյան (1972 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941 թ., 1942 թ., 1943 թ., 1946 թ., 1947 թ., 1948 թ., 1977 թ.

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Яковлев Александр Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. http://moscow-tombs.ru/1989/yakovlev_as.htm
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Յակովլև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 107