Ալեքսանդր Յակովենկո (ռուս.՝ Александр Владимирович Яковенко, հոկտեմբերի 21, 1954(1954-10-21), Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ 2011 թվականի հունվարի 24-ից Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ (2005-2011)։ Արտակարգ և լիազոր դեսպան (2004)։

Ալեքսանդր Յակովենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 21, 1954(1954-10-21) (69 տարեկան)
Ծննդավայր Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Vladimir Yakovenko?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Դիվանագիտական գործունեություն խմբագրել

1976 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1976-1981 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակից։
  • 1981-1986 թվականներին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության աշխատակից։
  • 1986-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի վարիչ։
  • 1990-1993 թվականներին՝ համաեվրոպական գործընթացի դեպարտամենտի բաժնի վարիչ։
  • 1993-1995 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Միջազգային գիտատեխնիկական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1995-1997 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ։
  • 1997-2000 թվականներին՝ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2000-2005 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն։
  • 2000 թվականի հունիսի 14-ին հաստատվել է որպես Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի անդամ[1]։
  • 2005 թվականի օգոստոսի 5-ից-2011 թվականի հունվարի 27-ը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[2]։

2011 թվականի հունվարի 24-ից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Մասնակցություն միջազգային ֆորումներին խմբագրել

  • 2000-2009 թվականներին՝
    • ՄԱԿ-ի (Նյու Յորք) Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների աշխատանքի մասնակից
    • ՄԱԿ-ի (Նյու Յորք) Անվտանգության խորհրդի մասնակից
  • 2005-2009 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջաններում (Ժնև, Նյու Յորք)
  • 2006-2009 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում
  • 2006 թվականին՝
  • 2007 թվականին՝
    • Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանում (Փարիզ)
    • Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում (Ժնև)
    • ՅՈՒՆԻԴՈ-ի (Վիեննա) Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար
    • Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նստաշրջանում
  • 2008-2009 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը Քաղաքակրթությունների դաշինքի ամենամյա ֆորումներում (Մադրիդ, Ստամբուլ)
  • 2008 թվականին՝
    • Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը՝ ՊԳԿ-ի (Հռոմ) նստաշրջանում
    • UNEP-ի Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար (Մոնակո)
  • 2009 թվականին՝
    • Դուրբանի հռչակագրի և ռասսիզմի, ռասսայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության դեմ պայքարի գործողությունների ծրագրի (Ժնև) կատարման վերաբերյալ ամփոփիչ կոնֆերանսի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար։
    • Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նստաշրջանում (Ժնև)։

Ակադեմիական գործունեություն խմբագրել

  • Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա)
  • ՌԳԱ-ի տիեզերական խորհրդի անդամ (Մոսկվա)
  • Տիեզերական իրավունքի միջազգային ինստիտուտի անդամ (Փարիզ)
  • Աստղանավորդության միջազգային ակադեմիայի անդամ (Փարիզ)

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի դուստր։

Պարգևներ խմբագրել

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (2019 թվականի փետրվարի 27)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ պետական ծառայության համար[3]։
  • Պատվո շքանշան (2012 թվականի դեկտեմբերի 30)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար
  • Բարեկամության շքանշան (2002 թվականի նոյեմբերի 14)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացմանը ակտիվ մասնակցության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[4]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2005 թվականի հոկտեմբերի 18)՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած վաստակի համար[5]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (1996 թվականի ապրիլի 9)՝ պետությանը մատուցած ծառայությունների, «Միր» բազմաթիրախային ուղեծրային օդաչուավոր համալիրի մշակման և ստեղծման գործում ունեցած մեծ ավանդի համար«[6]
  • Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիրը (2009 թվականի նոյեմբերի 23)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի համար
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի փետրվարի 14)[7],
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի հուլիսի 13)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства Российской Федерации от 14 июня 2000 года № 822-р «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»
  2. Указ Президента Российской Федерации от 5 августа 2005 года № 927 «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»
  3. Указ Президента Российской Федерации от 27.02.2019 № 79 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Указ Президента Российской Федерации от 14 ноября 2002 года № 1327 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 18 октября 2005 года № 1217 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  6. Указ Президента Российской Федерации от 9 апреля 1996 года № 515 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 14 февраля 2003 года № 193 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 13 июля 2004 года № 890 «О присвоении Яковенко А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Գրականություն խմբագրել

  • Яковенко Александр Владимирович // Щёголев К. А. Кто есть кто в России. Исполнительная власть. — Кто правит современной Россией — М., Астрель: АСТ, 2007, С. 539—540 ISBN 978-5-17-047056-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Յակովենկո» հոդվածին։