Ալեքսանդր Սերգեևիչ Մորոզևիչ (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Морозе́вич, հուլիսի 18, 1977, Մոսկվա), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2007), Մոսկվայի չեմպիոն (1992)։ Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող (1998, 2000 և 2002), Եվրոպայի թիմային առաջնությունների կրկնակի հաղթող (2003, 2007) և աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի հաղթող (2005, 2010), կայծակնային շախմատի Մոսկվայի վեցակի չեմպիոն։

Ալեքսանդր Սերգեևիչ Մորոզևիչ
Алекса́ндр Серге́евич Морозе́вич
2008 թվականին
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 18, 1977(1977-07-18) (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա
ԿոչումԳրոսմայստեր (1994)
Միջազգային վարպետ (1993)
Առավելագույն վարկանիշ2788 (2008, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2659
ՖԻԴԵ համար4116992
365chessAlexander_Morozevich
Chesstempo համար142677
ICCF համար142677
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1994[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1] և Շախմատային օլիմպիադա 2008[1]
Մարզական ակումբSV Wattenscheid և Schachgesellschaft Solingen
 Alexander Morozevich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում, 1977 թվականի հուլիսի 18-ին։ Տոմսկի քաղաքապետ և վաճառական Պյոտր Միխայլովի թոռան թոռն է։

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Յուրկովի սանն է։

Գրոսմայստերի կոչումն Ալեքսանդր Մորոզևիչը ստացել է 1993 թվականին։ Ելույթ ունենալով Թիլբուրգում կայացած գավաթային մրցակարգով մրցաշարին՝ Մորոզևիչը 2-0 հաշվով հաղթեց Մայքլ Ադամսին։

Մորոզևիչը հաղթել է Ալուշտայի մրցաշարերում (1993 և 1994)։ Նրա առաջին մեծ հաջողությունը եղել է Լոյդս Բանկ (Lloyds Bank) մրցաշարում (Լոնդոն, 1994) հաղթանակը, որտեղ նա 10 հնարավորից վաստակել է 9½ միավոր։

1994 թվականի շախմատային օլիմպիադայում Մորոզևիչը խաղացել է 2-րդ հավաքականի կազմում և թիմի հետ զբաղեցրել 3-րդ տեղը։

1994 և 1998 թվականներին Մորոզևիչը հաղթել է Պամպլոնայի մրցաշարում։

1995 թվականից Մորոզևիչի խաղում անկում սկսվեց, և նրա վարկանիշը նվազեց մինչև 2590։ Սակայն 1998 թվականին նա հաղթահարեց ճգնաժամը և սկսեց նոր վերելք դեպի շախմատային էլիտա։ 1998 թվականին Ալեքսանդրը հաղթեց Քիշնևում կայացած ուժեղ մրցաշարում (8½ 9-ից)` երեք միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը բաժանած գրոսմայստերներ Վիորել Բոլոգանից և Կոնստանտին Սակաևից։

1998 թվականին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Մորոզևիչը դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ առաջ անցնելով նախորդ չեմպիոն Պյոտր Սվիդլերից։ Միևնույն ժամանակ նա Վադիմ Զվյագինցևի հետ բաժանեց 1-րդ տեղը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 1998 թվականի վերջում Մորոզևիչը Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց Էլիստայում կայացած օլիմպիադայում (+6-0=4)։ Շնորհիվ այդ հաջողությունների գրոսմայստերի վարկանիշն աճեց է մինչև 2723, և նա զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

Սկսած 1999 թվականից Ալեքսանդր Մորոզևիչը մշտապես խաղում է շախմատային էլիտար մրցաշարերում։

Միխայիլ Չիգորինի անվան խորհրդանշական ակումբի անդամ է 2001 թվականի 23 հունվարից (այդ ակումբում ընդգրկվում են աշխարհի գործող չեմպիոններին հաղթող շախմատիստները)։

 
Ալեքսանդր Մորոզևիչը (աջից) Լևոն Արոնյանի հետ խաղալիս (Լինարես, 2007)

Նա երկու անգամ հաղթել է Բիլի մրցաշարում (2003` 8 միավոր 10-ից, 2004՝ 7½ 10-ից)։

Մորոզևիչը կույր շախմատի ուժեղագույն խաղացողներից մեկն է։ Նա հաղթել է կույր շախմատի Մոնտե Կառլոյի 2002 և 2004 թվականների մրցաշարերում, իսկ 2003-ին զբաղեցրել է 2-րդ տեղը՝ Վլադիմիր Կրամնիկից հետո։ Մոնտե Կառլոյի ցուցադրական մրցաշարերը բաղկացած են երկու մասից՝ կույր և արագ շախմատի մրցաշարերից։ Երկուսի համակցությամբ (կույր + արագ շախմատ) Մորոզևիչը 2002 թվականին զբաղեցրել է 1-ին տեղը (15 22-ից), 2003-ին' 2-րդ տեղը (13½ 22-ից), իսկ 2004 թվականին՝ բաժանել է 1-ին տեղը Կրամնիկի հետ (14½ 22-ից)։

Մորոզևիչը Ռուսաստանի հավաքականի կազմում մշտապես հաջողությամբ խաղում է շախմատային օլիմպիադաներում։ 2000 թվականի Ստամբուլի օլիմպիադայում նա 10 պարտիայում վաստակել է 7½ միավոր 2-րդ խաղատախտակի վրա, իսկ 2002 թվականի օլիմպիադայում (Բլեդ)` 7 11-ից։

2005 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Մորոզևիչը հերթական անգամ ապացուցեց, որ մոլորակի ուժեղագույն շախմատիստներից մեկն է՝ 4-րդ տեղը զբաղեցնելով Սան Լուիսում կայացած աշխարհի առաջնությունում։ Մեկ ամիս անց նրա հաղթնակը չինացի Նի Հուայի նկատմամբ ոսկե մեդալ պարգևեց Ռուսաստանի հավաքականին Բեեր Շևայում կայացած աշխարհի թիմային առաջնությունում։

2008-ը չափազանց հաջող տարի էր Մորոզևիչի համար. ապրիլին Ալեքսանդրի վարկանիշը 3-րդն էր աշխարհում` 2774, թեև նախորդ տարվա հոկտեմբերին ընդամենը 6-րդն էր։ Արդեն հուլիսին Մորոզևիչը դարձավ թիվ 1 գրոսմայստերը Ռուսաստանում և 2-րդն աշխարհում ՝ առաջ անցնելով Վլադիմիր Կրամնիկից։

2010 թվականին Մորոզևիչի խաղում կտրուկ անկում առաջացավ, և նա հրաժարվեց Խանտի Մանսիյսկի օլիմպիադային մասնակցելուց։

2011 թվականին Բիլի մրցաշարում և Ռուսաստանի առաջնության գերեզրափակչում ցույց տված արդյունքները վկայեցին, որ Ալեքսանդրի կարիերայի հերթական անկումը հաղթահարված է։ 2012 թվականի հունվարին վարկանիշային աղյուսակում Ալեքսանդրը 2763 կետով զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը։ Դեկտեմբերին նա իջավ 15-րդ տեղ՝ 2748 վարկանիշով, բայց 2013 թվականի հունվարյան ցանկում բարձրացավ 12-րդ հորիզոնական (2758)[2]։

2012 թվականին Ալեքսանդր Մորոզևիչը Սերգեյ Կարյակինի և Վան Հաոյի հետ 1-ին տեղը բաժանեց Տաշքենդում կայացած Գրան պրիի մրցաշարում։ Սեպտեմբերին նա հաղթեց կայծակնային շախմատի Մոսկվայի առաջնությունում։ Փետրվարին հաղթեց Յուրմալայում կայացած արագ շախմատի մրցաշարում՝ 7 հնարավորից վաստակելով 5 միավոր։

2013 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Մորոզևիչը «Մալախիտ» թիմի կազմում հանդես եկավ Եվրոպայի ակումբային առաջնությունում (Հռոդոս)` ցույց տալով +2-1=3 արդյունք։ Թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը։

2014 թվականի ապրիլին Ալեքսանդր Մորոզևիչը հանդես եկավ Լոոյում կայացած Ռուսաստանի թիմային առաջնությանը։ «ШСМ-Наше наследие» թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Մորոզևիչը վաստակեց 3½ միավոր 6-ից (+2-3=3)։ Մայիսին նա հաղթեց Պոյկովսկիում կայացած շրջանաձև մրցաշարում՝ վաստակելով 6 միավոր 9-ից (+3-0=6)։ Օգոստոսին արագ շախմատի Ռուսաստանի Գրան պրիի սանկտպետերբուրգյան փուլում գրավեց 1-ին տեղը, իսկ սեպտեմբերին հաղթեց Մոսկվայի կայծակնային շախմատի առաջնությունում։

Մարզական նվաճումներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Միավոր Տեղ
1998 Մոսկվա Ռուսաստանի 51-րդ առաջնություն 4 0 7 7½ 11-ից 1
2005 Մոսկվա Ռուսաստանի 58-րդ առաջնություն 4 2 5 6½ 11-ից 2—3
2006 Բիլ 39-րդ միջազգային մրցաշար 7 2 1 7½ 10-ից 1
2007 Մորելիա/Լինարես Լինարեսի միջազգային մրցաշար 4 3 7 7½ 14-ից 2—3
Մեխիկո Աշխարհի առաջնություն 3 5 6 6 14-ից 6—7
Մոսկվա Ռուսաստանի 60-րդ առաջնություն 7 2 2 8 11-ից 1
2008 Սարաևո «Բոսնա 2008» միջազգային մրցաշար 5 0 5 7½ 10-ից 1
Մոսկվա Տալի 3-րդ հուշամրցաշար 3 2 4 5 9-ից 2—5
2009 Վեյկ ան Զեյ Վեյկ ան Զեյի միջազգային մրցաշար 3 5 5 5½ 13-ից 11—14
Բիլ 42-րդ միջազգային մրցաշար 4 3 3 5½ 10-ից 2
Մոսկվա Տալի 4-րդ հուշամրցաշար 0 3 6 3 9-ից 9—10
2011 Բիլ 44-րդ միջազգային մրցաշար 4 1 5 6½ 10-ից (17 30-ից) 2
Մոսկվա Ռուսաստանի 64-րդ առաջնություն 3 1 3 4½ 7-ից 2
Սարատով Սարատովի մարզի ղեկավարի գավաթ 6 0 5 8½ 11-ից 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[3][4]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1992 2385 2385 2385
1993 2440 2545 2545 2440
1994 2590 2575 2590 2575
1995 2605 2630 2630 2605
1996 2625 2610 2625 2610
1997 2595 2590 2595 2590
1998 2590 2625 2625 2590
1999 2723 2758 2758 2723
2000 2748 2756 2734 2756 2734
2001 2745 2749 2739 2742 2749 2739
2002 2742 2718 2716 2707 2742 2707
2003 2678 2678 2679 2702 2702 2678
2004 2732 2732 2743 2758 2758 2732
2005 2741 2717 2707 2707 2741 2707
2006 2721 2730 2731 2747 2747 2721
2007 2741 2762 2758 2755 2762 2741
2008 2765 2774 2788 2787 2788 2765
2009 2771 2751 2751 2750 2750 2771 2750
2010 2732 2715 2715 2715 2700 2700 2732 2700
2011 2700 2694 2694 2694 2737 2762 2762 2694
2012 2763 2765 2769 2770 2770 2758 2758 2748 2748 2770 2748
2013 2758 2758 2758 2758 2760 2760 2736 2739 2739 2734 2727 2722 2760 2722
2014 2722 2722 2722 2722 2719 2731 2731 2731 2731 2724 2724 2712 2731 2712
2015 2711 2711 2711 2711 2711 2711 2711 2711 2711 2711 2695 2692 2711 2692
2016 2683 2683 2683 2683 2683 2683 2683 2683 2683 2683 2683 2676 2683 2676
2017 2675 2675 2675 2675 2675 2675 2675 2675 2676 2665 2665 2665 2676 2665
2018 2665 2665 2665 2665 2665 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2665 2656
2019 2656 2656 2656 2656 2656 2656 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2656
2020 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659 2659
2021 2659 2659 2659 2659 2659
2022 2659 2659 2659


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 OlimpBase
  2. «Top 100 Players December 2012» (անգլերեն). FIDE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  4. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Գրքեր խմբագրել

  • Морозевич Александр, Барский Владимир. Защита Чигорина по Морозевичу. — М.: «Russian Chess House», 2007. — 240 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մորոզևիչ» հոդվածին։