Լի Ալեքսանդր Մակքուին (անգլ.՝ Lee Alexander McQueen, մարտի 17, 1969(1969-03-17)[1][2][3][…], Լյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 11, 2010(2010-02-11)[4][5][1][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), նորաձև հագուստի անգլիացի դիզայներ։ Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշանակիր, չորս անգամ ճանաչվել է տարվա լավագույն բրիտանացի մոդելավորող։

Ալեքսանդր Մակքուին
անգլ.՝ Lee Alexander McQueen
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1969(1969-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 11, 2010(2010-02-11)[4][5][1][…] (40 տարեկան)
Մահվան վայրՄայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանKilmuir
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Rokeby School?
ԵրկերNo. 13 Climax? և Dante?
Մասնագիտությունդիզայներ, նորաձևության դիզայներ և արվեստագետ
ԱշխատավայրGivenchy, Gieves & Hawkes?, Alexander McQueen և Գուչի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalexandermcqueen.com
 Alexander McQueen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում տաքսիստի և սոցիալական գիտությունների ուսուցչի ընտանիքում։

16 տարեկանում ավարտելով դպրոցը՝ Մակքուինն աշխատել է Անդերսոնի և Շեֆերդի (Anderson and Shepherd) ատելիեում, հետո Սևիլ Ռոուի արհեստանոցում՝ որպես դերձակ։ Արհեստանոցում նա մասնագիտացել է տղամարդկանց կոստյումներ կարելու մեջ, որոնք ստեղծվում էին բարձր խավի համար մասնավոր պատվերով։ Նրա հաճախորդներից էին Ուելսի արքայազնը, լորդ Ռոդշիլդը և Միխայիլ Գորբաչովը։ Հետո նա աշխատել է «Բերմանս և Նաթան» թատրոնի կոստյումների արտադրամասում։ 1991 թվականին Մակքուինն ավարտել է Սուրբ Մարտինի լոնդոնյան արվեստի քոլեջը։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Jack the Ripper Stalks His Victims» հավաքածուն։

Քոլեջն ավարտելուց հետո աշխատել է սկզբում ճապոնացի դիզայներ Կոջի Տացունոյի մոտ, ապա իտալացի մոդելյոր Ռոմեո Ջիլիի մոտ Միլանում։ 1994 թվականին Մակքուինը ներկայացրել է զգեստների իր անձնական հավաքածուն Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Հաջորդ մի քանի տարիներին նա վարել է ազատ նկարչի կյանք և վաստակել տաղանդավոր խուլիգանի համբավ[6]։

1996 թվականին նա հրավիրվել է Givenchy նորաձևության տան գեղարվեստական տնօրենի պաշտոնի համար։ 2001 թվականին նա թողել է այդ տունը և աշխատանքի անցել Gucci Group կազմակերպությունում։

2003 թվականին հայտնվել է առաջին Alexander McQueen Kingdom բույրը, մեկ տարի անց ստեղծել է դրա՝ տղամարդկանց համար նախատեսված տարբերակը։ Երեք տարի անց դիզայները ցուցադրել է McQ երիտասարդական ապրանքանիշի առաջին հավաքածուն։

2005 թվականի հոկտեմբերին դիզայները «Պումա» կազմակերպության համար ստեղծել է սպորտային կոշիկների հավաքածու։ 2007 թվականի սկզբին Samsonite Black Label կազմակերպությունը թողարկել է նրա դիզայնով նկարազարդ ճամպրուկներ, որոնք հիշեցնում էին մարդու կրծքավանդակը։ Աշնանը Մակքուինը Մոսկվայում բացել է իր 4-րդ ֆիրմային բուտիկը (նախորդները բացվել են Լոնդոնում, Միլանում և Նյու Յորքում

2009 թվականին նա ստեղծել է Շեվալյե դ’Էոնին նվիրված «Էոնագատա» ներկայացման համար հագուստներ։ Նախագծի ռեժիսորը եղել է Ռոբերա Լեպաժը, խորեոգրաֆը՝ Ռասսել Մալիֆանտը, բալետի պարուհին՝ Սիլվի Գիլեմը։

Մահ խմբագրել

2010 թվականի փետրվարի 11-ին Մակքուինին գտել են իր սեփական տանը կախված[7]։ Ինչպես հայտնել է բրիտանական «Sky News» նորությունների հեռուստաալիքը, դատաբժշկական փորձաքննության հաստատմամբ մահվան հավանական պատճառը եղել է ինքնասպանությունը[8]։ Փետրվարի 3-ին մահացել էր մայրը՝ Ջոյիսը, որի պատճառով Մակքուինն ընկել է դեպրեսիայի մեջ։ Բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ զգեստապահարանում նա թողել է գրություն, որի տեքստը չի բացահայտվել[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսանդր Մակքուինը եղել է բացահայտ համասեռամոլ[10]։ 2000 թվականին նա քաղաքացիական ամուսնություն է կնքել բրիտանացի կինովավերագիր Ջորջ Ֆորսայթի հետ[11]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

1996, 1997, 2001 և 2003 թվականներին իր աշխատանքների համար Մակքուինն արժանացել է տարվա լավագույն դիզայների կոչմանը։ Ամերիկայի դիզայներների խորհրդի (CFDA) կարծիքով 2003 թվականին եղել է «Տարվա դիզայներ»։ McQ հավաքածուի համար նա 2007 թվականին ստացել է նորաձևության տնօրինությամբ մրցանակ, ինչպես նաև այլ մրցանականեր։

2003 թվականի ամռանը Ալեքսանդր Մակքուինն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի և դրան համապատասխան կոմանդորի տիտղոսի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Grimaud P. E. McQueen, (Lee) Alexander // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081321
  4. 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/fashion/fashionnews/7223477/Alexander-McQueens-family-left-raw-by-his-death.html
  5. 5,0 5,1 5,2 Alexander McQueen (նիդերլ.)
  6. Александр Маккуин. Биографическая справка. // РИА Новости
  7. Британский модельер Александр МакКуин покончил с собой
  8. Модельер Александр МакКуин повесился Արխիվացված 2010-02-14 Wayback Machine — «Белорусские новости»
  9. Би-Би-Си: «Полиция подтвердила, что модельер МакКуин повесился»
  10. «Alexander McQueen Biography». Glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
  11. Би-Би-Си: Обзор британских газет, 15.02.2008

Արտաքին հղումներ խմբագրել