Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)

գիտնական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Արշակի Հակոբյան (դեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 14, 1971(1971-05-14)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մեխանիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)[3]։

Ալեքսանդր Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 14, 1971(1971-05-14)[1][2] (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2] և ՀԱՊՀ
Գործունեության ոլորտջերմադինամիկա[1] և analytical mechanics?
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1917)[1]
Կոչումակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան և Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1917)։ 1920-1930 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1928-1929 թվականներին՝ տեխնիկական ֆակուլտետի դեկան։ Հիմնադրման օրից աշխատել է ԵՊԻ-ում, կազմակերպել և գլխավորել է տեսական մեխանիկայի (1930-1939), թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի (1939-1954), գլխավորել ֆիզիկայի (1954-1957) ամբիոնները։

Աշխատանքները վերաբերում են դասական և կիրառական մեխանիկայի տարբեր հարցերին։ Ուսումնասիրել է հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունները՝ հաշվի առնելով նրանցում քիմիական ռեակցիաների և մակակլանման հնարավորությունը։ Հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում։ Հակոբյանը ԽՍՀՄ-ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը։

Երկեր խմբագրել

  • Ֆիզիկա։ Դասախոսություններ կարդացված Երևանի ժող. համալսարանում 1922 թվականին, Եևան, Պետհրատ, 1922։
  • Կլասիկ թերմոդինամիկը և քիմիական կոնստանտը։ Երևան, Ա. հ., 1925։
  • Տեսական մեխանիկա։ Երևան, Հայպետհրատ, 1941։
  • Տեսական մեխանիկա, մաս 1-2, Երևան, 1941-1964։
  • Թերմոդինամիկա, Երևան, 1952։
  • Химическая термодинамика։ Учебное пособие / А. А. Акопян, Москва, Высшая школа, 1963[4].

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալեքսանդր_Հակոբյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 70  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։