Ալեքսանդր Կուզնեցով

խորհրդային, ռուս դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Վսևոլոդովիչ Կուզնեցով (ռուս.՝ Алекса́ндр Все́володович Кузнецо́в, մայիսի 21, 1935(1935-05-21), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 4, 2017(2017-03-04), Մոսկվա, Ռուսաստան)[1], խորհրդային, ռուս դերասան, դրամատուրգ։

Ալեքսանդր Կուզնեցով
ռուս.՝ Алекса́ндр Все́володович Кузнецо́в
Ծնվել էմայիսի 21, 1935(1935-05-21)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 4, 2017(2017-03-04) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴանիլովսկոե գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի Ի․ Գուբկինի անվան նավթի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում, սակայն այն չավարտելով՝ ընդունվում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետ, որն ավարտում է 1959 թվականին (Իոսիֆ Ռաևսկու դասարան)[1]։

1959 թվականից աշխատել է Մոսկվայի մանրաերկի թատրոնում որպես դերասան և ռեժիսոր[1]։ Միաժամանակ նկարահանվել է կինոյում։

1960-ական թվականներին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Խորհրդային Միության թատրոններում՝ Տիրասպոլում, Մոսկվայում բեմադրել է ներկայացումներ։

1970-1984 թվականներին դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, նկարահանել ֆիլմեր, գրել պիեսներ[1]։

1994 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է[2]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Թատերական ռեժիսոր խմբագրել

Ներկայացում Վայր
Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» Տիրասպոլ
Էդուարդ Օլբիի «Պատմություն կենդանաբանական այգում» Մոսկվայի Ն․ Գոգոլի անվան դրամատիկական թատրոն

Կինոռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1970 Երեխաները
1975 Հենց Սև ծովի մոտ

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1978 Երբ ես հսկա կդառնամ

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1959 Բալլադ զինվորի մասին ժամապահ Գավրիլկին
1963 Առավոտյան գնացքներ Սլավա
1964 Կրակոց մշուշում Սլավա
1964 Նրանք գնում էին Արևելք խոհարար
1965 Օտարերկրուհին ոստիկանության լեյտենանտ
1965 Հոկեյիստները Սաշա
1969 Ձեր Գերազանցության ադյուտանտը ժամապահ
1969 Օր և ամբողջ կյանք բանվոր
1969 Իմ հայրը նավապետ է սկանդալ անողը
1969 Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար Ժուրկին
1971 Ազատագրում։ Գլխավոր հարվածի ուղղությունը Գուլիա, խոհարար
1972 Ահա իմ գյուղը Ալեքսանդր Պավլովիչ
1972 Եկավ զինվորը ռազմաճակատից Պավլով
1972 Տասնհինգերորդ գարունը գերմանացի ֆելդֆեբել
1972 Չիպոլինո արքայազն Լիմոնի բանակի շտաբի պետ
1973 Ջուլհակուհիները
1974 Кыш и Двапортфеля հարևան
1975 Հենց Սև ծովի մոտ Գլուշչենկո
1976 Դասացուցակ վաղվա համար
1979 Երբ ես հսկա կդառնամ գրականության ուսուցիչ
1982 Ապրիլյան երազներ Պաշա
1982 Այնտեղ՝ անտեսանելի ճամփաներին․․․ Դոմովոյ քեռին
1983 Երկնաքար Գրուզիլով
1983 Իմ քնքուշ, սիրելի հետախույզ ամուրիների ակումբի անդամ

Հատընտիր երկեր խմբագրել

  • Кузнецов А. В. В обнимку с прошлым — в будущее. — М.: Спецкнига, 2009. — 251+2 с. — 1000 экз. — ISBN 978-5-98537-054-6
  • Кузнецов А. В. В синих цветах : Повесть. — М : Мол. гвардия, 1983. — 158 с. — 100000 экз.
  • Кузнецов А. В. Зачем принцессе усы : Пьеса-сказка в 2 д. / Отв. ред. М. Мишаков. — М : ВААП-Информ, 1985. — 78 л. — 100 экз.
  • Кузнецов А. В. Крестики-нолики : [Повесть]. — М : Мол. гвардия, 1988. — 222 с. — (Компас). — (Продолж. повести «В синих цветах») — 100000 экз. — ISBN 5-235-01010-8
  • Кузнецов А. В., Туманян И. С. Когда я стану великаном : Киносценарий : [Для детей] / [Предисл. Р. Быкова]. — М.: Искусство, 1982. — 87 с. — (Библиотека кинодраматургии). — 30000 экз.
  • Кузнецов А. В., Туманян И. С. Лети все горе прочь! : Пьеса в 2 актах, 6 эпизодах / Отв. ред. С. Терентьева. — М.: ВААП-Информ, 1981. — 93 л. — 250 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lenta.ru
  2. «Кузнецов Александр Всеволодович». Всегда со мною… Авторский проект Алексея Тремасова. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել