Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկի (ռուս.՝ Алекса́ндр Фёдорович Ке́ренский, ապրիլի 22 (մայիսի 4), 1881 կամ մայիսի 2, 1881(1881-05-02)[1][2], Ուլյանովսկ[3] - հունիսի 11, 1970(1970-06-11)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ռուս քաղաքական գործիչ և ռուսական Ժամանակավոր կառավարության երկրորդ վարչապետը մինչև Լենինի ընտրությանը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։

Ալեքսանդր Կերենսկի
 
Կուսակցություն՝ Սոցիալ-հեղափոխական կուսակցություն և Տրուդովիկներ
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և հեղափոխական
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր ապրիլի 22 (մայիսի 4), 1881 կամ մայիսի 2, 1881(1881-05-02)[1][2]
Ծննդավայր Ուլյանովսկ[3]
Վախճանի օր հունիսի 11, 1970(1970-06-11)[4][5][6][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Թաղված Putney Vale Cemetery
Քաղաքացիություն  Ռուսական հանրապետություն և  Ռուսական կայսրություն
Հայր Ֆեոդոր Կերենսկի
Ամուսին Lydia Tritton? և Olga Kerensky?
Զավակներ Օլեգ Կերենսկի
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Սիմբիրսկ քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Ֆեոդոր Կերենսկին, ուսուցիչ էր, և մայրը՝ Նադեժդա Ադլերը՝ ազնվականի դուստր[7]։ Ութ տարեկանում, Կերենսկու ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ ուր նա երկրորդական դպրոցից ավարտել է 1899 թվականին։ Նույն տարին, նա հաճախել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը ուր սովորել է պատմություն և լեզվաբանություն։ Հաջորդ տարի, իրավաբանություն է սկսել սովորել և կոչում է ստացել 1904 թվականին։ Նույն տարին, նա ամուսնացել է ոմն ռուս գեներալի դստեր հետ[8]։

Փետրվարյան հեղափոխություն խմբագրել

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի սովետի նախագահի տեղակալ և դումայի ժամանակավոր կոմիտեի անդամ։ Նույն տարվա ընթացքում, Կերենսկին նաև ընդգրկվել է Ժամանակավոր կառավարության կազմում՝ արդարադատության (մարտ-մայիս) և ռազմական ու ծովային մինիստր (մայիս-սեպտեմբեր), հուլիսի 21-ից՝ նաև մինիստր-նախագահ (պրեմիեր) և գերագույն գլխավոր հրամանատար սեպտեմբերի 12-ից։

1917 թվականի հոկտեմբերի 25-ին` Պետրոգրադի հոկտեմբերյան զինված ապստամբության օրը, փախել է ռազմաճակատ, գլխավորել Կերենսկի-Կրասնովի խռովությունը, որի ջախջախումից հետո վտարանդվել է Ֆրանսիա (1918), ապա՝ ԱՄՆ (1940)։ Մասնակցել է սպիտակ վտարանդիության հակախորհրդային գործունեությանը, խմբագրել է «Դնի» («Дни») թերթը (1922-32)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118721909 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. «Encyclopedia of Cyril and Method (ռուսերեն)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  8. http://www.stanfordalumni.org/news/magazine/2001/janfeb/features/kerensky.html Արխիվացված 2007-03-11 Wayback Machine «Կերենսկու կենսագրությունը». Ստենֆորդի համալսարան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կերենսկի» հոդվածին։