Ալեքսանդր Կարապետյան

հայ երգիչ

Ալեքսանդր Դանիելի Կարապետյան (Կարատով, նոյեմբերի 1, 1882(1882-11-01)[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 16, 1956(1956-07-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիչ (քնարական տենոր), հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)։

Ալեքսանդր Կարապետյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1882(1882-11-01)[1]
Աստրախան, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 16, 1956(1956-07-16)[1] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ և հասարակական գործիչ
Երգչաձայնլիրիկական տենոր[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1]
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1909)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1911)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]

Կենսագրություն խմբագրել

1904 թվականին ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը և շարունակել երաժշտական ուսումը Մոսկվայի երաժշտական դրամատիկական ուսումնարանում։ 1909 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1911 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան։ 1911-1930 թվականներին ելույթներ է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ քաղաքներում՝ Թիֆլիս, Պերմ, Կիև, Խարկով, Կազան, Սարատով, Ռիգա, Բաքու, Աստրախան, Տաշքենդ և այլն։ 1933-1947 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1942-1955 թվականներին ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1939 թվականին երգչին շնորհվել է Պատվո շքանշան։ Արժանացել է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[2]։ Մահացել է Երևանում[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «КАРАТОВ в энциклопедии музыки». www.musenc.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Александр Каратов». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  4. Пружанский А. М. Отечественные певцы. 1750-1917: словарь: в 2 ч. Ч. 1. М.: Советский композитор, 1991.

Գրականություն խմբագրել

  • Բալյան Վ., Ալեքսանդր Կարատով, Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311