Ալեքսանդր Խաչատրյան (դերասան)

հայ դերասան

Ալեքսանդր Խաչատուրի Խաչատրյան (նոյեմբերի 7, 1947(1947-11-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Ալեքսանդր Խաչատուրի Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1947(1947-11-07)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ալիս Կապլանջյան

Դերասանուհի Ալիս Կապլանջյանի ամուսինն է[2]։

Կենսագրություն խմբագրել

1968-1971 թվականներին սովորել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում։ 1971-1991 թվականներին աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան[3]։ Խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների ֆիլմերում։

1992 թվականից տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում[4]։ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի մրցանակի արժանացած "Վերջին բնակիչը" ֆիլմում Ալեքսանդր Խաչատրյանն արժանացել է մրցանակի "Լավագույն դերասան" անվանակարգում[5]։

Ֆիլմեր խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Կյանքի գինը»
  • «Վերադարձ»
  • «Կյանքի գինը-2»
  • «Կտակով թագուհին»
  • «Ամերիկյան պատմություն»
  • «Առաջնորդները»
  • «Ճակատագրի պատասխանը»
  • «Վերջին բնակիչը»
  • «Պատվից առավել»
  • «Երևի»
  • «Պատվի համար»
  • «Հերոսական նովելներ (նովել #5: Հրամանատարի թոռը)»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ալեքսանդր Խաչատրյանը avproduction.am կայքում
  2. One, Studio. «Դերասան ամուսնական զույգերը». www.slaq.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  3. «AV Production - Ալեքսանդր Խաչատրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  4. One, Studio. «Ալեքսանդր Խաչատրյան - - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  5. ««Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթել է Սկանդինավյան կինոփառատոնի 2 անվանակարգում». artsakhpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.