Ալեքսանդր Ժիրով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Ժիրով (ռուս.՝ Александр Вячеславович Жиров, հունվարի 24, 1991(1991-01-24)[1][2], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, գերմանական «Զանդհաուզեն» ակումբի պաշտպան։

Ալեքսանդր Ժիրով
ռուս.՝ Александр Вячеславович Жиров
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1991(1991-01-24)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 193 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Զանդհաուզեն
Համար 2
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Դինամո (Բառնաուլ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Ռուսաստան Դինամո (Բառնաուլ) 75 (3)
2013-2015 Ռուսաստան Վոլգար 73 (4)
2015-2016 Ռուսաստան Անժի 32 (1)
2016 Ռուսաստան Տոմ 11 (0)
2017 Ռուսաստան Կրասնոդար 0 (0)
2017  Ռուսաստան Անժի 15 (0)
2017  Ռուսաստան Կրասնոդար-2 3 (0)
2018 Ռուսաստան Ենիսեյ 12 (0)
2018—մ.հ. Գերմանիա Զանդհաուզեն 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Բարնաուլի «Դինամո» ակումբի սան է։ Կարիերան սկսել է հարազատ ակումբում, որի կազմում երկուսուկես մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանում։

2012/13 մրցաշրջանի կեսին պայմանագիր է կնքել ՖԱԼ առաջնության «Վոլգար» ակումբի հետ, սակայն արդեն կես տարի անց ակումբը դուրս է մնացել լիգայից։ 2013/14 մրցաշրջանում Աստրախանի ակումբի հետ միասին հաղթել է ՖԱԼ առաջնության «Հարավ» տարածաշրջանի մրցաշարում։ 2014/14 մրցաշրջանում անցկացրել է 32 խաղ ՖԱԼ առաջնությունում և խփել մեկ գոլ։

2015 թվականի հունիսի 19-ին տեղափոխվել է «Անժի» ակումբ՝ կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով[3]։ 2015 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի առաջնության յոթերորդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[4]։ 2015/16 մրցաշրջանում մասնակցել է Մախաչկալայի ակումբի բոլոր երեսուն խաղերին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և լիգայում մնալու իրավունքի համար փլեյ-օֆֆի երկու խաղերին ընդդեմ «Վոլգարի»։ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին Ժիրովը խզել է «Անժի» ակումբի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ[5]։

2016 թվականի սեպտեմբերի 15-ին կնքել է պայմանագիր «Տոմ» ակումբի հետ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[6]։ Տոմսկի ակումբում իր նորամուտը կատարել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղում։ 2016 թվականի ավարտին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը Տոմսկի ակումբի հետ աշխատավարձի պարտքերի պատճառով և դարձել է ազատ գործակալ։

2017 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Կրասնոդար» ակումբի հետ և անմիջապես վարձավճարային հիմունքներով տեղափոխվել «Անժի» ակումբ։ 2018 թվականի փետրվարի 13-ին տեղափոխվել է «Ենիսեյ» ակումբ[7]։ 2018 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի «Զանդհաուզեն» ակումբ՝ դառնալով առաջին ռուսը ակումբի պատմության մեջ[8]։

Հավաքականում խմբագրել

2015 թվականի մարտի 13-ին Ալեքսանդր Ժիրովը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի կողմից ընդգրկվել է ազգային թիմի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու ընտրական խաղին ընդդեմ Չեռնոգորիայի և ընկերական հանդիպմանը Ղազախստանի հավաքականի հետ[9], բայց այդ թիմերի հետ հանդիպումներում խաղադաշտ դուրս չի եկել։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 դեկտեմբերի 1-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո II դիվիզիոն 2010 28 1 3 0 0 0 0 0 31 1
2011/12 30 1 1 0 0 0 0 0 31 1
2012/13 17 1 2 0 0 0 0 0 19 1
Ընդհանուր 75 3 6 0 0 0 0 0 81 3
  Վոլգար ՖԱԼ 2012/13 10 0 0 0 0 0 0 0 10 0
ՊՖԼ 2013/14 31 3 0 0 0 0 0 0 31 3
ՖԱԼ 2014/15 32 1 0 0 0 0 0 0 32 1
Ընդհանուր 73 4 0 0 0 0 0 0 73 4
  Անժի Պրեմիեր լիգա 2015/16 30 1 2 0 0 0 2 0 34 1
2016/17 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 32 1 2 0 0 0 2 0 36 1
  Տոմ Պրեմիեր լիգա 2016/2017 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ամբողջ կարիերա 191 8 8 0 0 0 2 0 201 8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Александр Жиров перешел в «Анжи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Анжи». 2015 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Александр Жиров забил победный мяч «Анжи» в ворота «Спартака» на его поле» (ռուսերեն). Ефрофутбол. 2015 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. ««Анжи» расторг контракт с Жировым» (ռուսերեն). Sports.ru. 2016 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Александр Жиров стал игроком «Томи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2016 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Енисей» подписал Жирова, ушедшего из «Краснодара»
  8. Жиров перешел в Ակումբ второй Бундеслиги
  9. «Расширенный состав национальной сборной» (ռուսերեն). Официальный сайт РФС. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ժիրով» հոդվածին։