Ալեքսանդր Թոփչյան

հայ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Էդուարդի Թոփչյան (սեպտեմբերի 7, 1939(1939-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 3, 2021(2021-09-03)[2] կամ 2021[3], Երևան, Հայաստան[2]), հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Ալեքսանդր Թոփչյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1939(1939-09-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էսեպտեմբերի 3, 2021(2021-09-03)[2] (81 տարեկան) կամ 2021[3]
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, արձակագիր և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան[4]
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1962)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿանչ, «Հայաստան» հրատարակչություն, Գարուն, Հայֆիլմ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Պարգևներ
ԱմուսինԱնահիտ Թոփչյան
Ալեքսանդր Թոփչյան Վիքիդարանում

Էդուարդ Թոփչյանի որդին, Ստեփան Թոփչյանի եղբայրը, Անահիտ Թոփչյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Գրիգոր Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1962-1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963-1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975-1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի վարիչ, 1991-1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում[5]։ 1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։

Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագիր և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր[6][7]։ ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

Գրականագիտական աշխատություններ խմբագրել

  • Բառի սահմանները (1978)
  • Ժամանակ և պատկեր (ռուսերեն, 1983)
  • Ապագայի ներկայությամբ (1987)

Գեղարվեստական գործեր խմբագրել

Թարգմանություններ (ֆրանսերենից և ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լադա Յոզեֆ։ Խորամանկ սանամեր աղվեսի պատմությունը․- Երևան։ «Հայաստան», 1964․- 83 էջ։
  • Պրևեր Ժակ։ Արյու և փետուր (բանաստեղծությունների ժողովածու)․- Երևան։ «Հայաստան», 1965։
  • Լոնդոն Ջեկ։ Երկեր 12 հատորով, հ. 4․- Երևան։ «Հայաստան», 1966․- 715 էջ (գրքի մեջ մտնող «Կյանքի սերը» պատմվածաշարը թարգմանել է Ա. Թոփչյանը)։
  • Պրևեր Ժակ։ Հեքիաթներ չարաճճի երեխաների համար․- Երևան, «Հայաստան», 1972։
  • Սիմենոն Ժորժ։ Դեղին շունը․- Երևան, «Հայաստան», 1975։
  • Քաչա Վահե։ Գիշատիչների խնջույքը․- Երևան, «Սովետական գրող», 1976․- 368 էջ։
  • Ֆրանսուա դը Լառոշֆուկո։ Մաքսիմներ․- Երևան։ «Սովետական գրող», 1978։

Մամուլ խմբագրել

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ խմբագրել

  • Ռուբեն Սևակի անվան մրցանակ, 1986
  • ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1992
  • Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, 2004
  • ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակ, 2005
  • Պողոսյան մրցանակ, 2006[8]
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
  • Ֆրանսիական կառավարության բարձր պարգև՝ «Արվեստների և գրականության սպայի» (Officier de l’Ordre des Arts et des Lettres) շքանշան, 2010
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1084028638 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Bibliothèque nationale de France Record #167114760 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
  6. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
  7. «AV Production - Ալեքսանդր Թոփչյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
  8. «Ալեքսանդր Թոփչյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թոփչյան» հոդվածին։