Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

ճարտարապետության թանգարան Երևանում

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, ստեղծվել է Հայաստանի կառավարության որոշմամբ 1990 թվականին որպես «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»՝ հիմնադիր տնօրեն, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյան։ Հայաստանի կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշմամբ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության[1][2]։ Կրում է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԿառավարական 3-րդ շենք, Երևան
Հիմնադրվել է1990
ՏնօրենՄարկ Գրիգորյան
Կայքarchmuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ խմբագրել

 
Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին թանգարանի տարածքում

Որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ՝ ստեղծվել է Հայաստանի կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ։ Հայաստանի կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04732) միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04756)[3][4]:

2002-2016 թվականներին թանգարանն իրականացրել է Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և մասսայականացումը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում[5]։

Թանգարանի տարածքում տեղադրված է Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան

Գործունեություն խմբագրել

Իր տեսակի մեջ ինքնատիպ գիտա-մշակութային հաստատություն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութերը։ Թանգարանում հավաքված նյութերն ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։

Թանգարանը գիտա-հետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում), մասնակցում հանրապետության գիտա-մշակութային և ուսումնական ծրագրերի զարգացման գործընթացին։ Թանգարանը, գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի նմանատիպ մշակութային կենտրոնների, թանգարանների, գիտա-ուսումնական հիմնարկների և անհատ ճարտարապետների հետ։

Թանգարանի լրիվ անվանումն է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), կրճատ՝ ՃԱԹԻ։ Թանգարանը ունի իր տարբերանշանը (հեղինակ՝ Հ. Սամուելյան)։

Ցուցադրություն խմբագրել

Ֆոնդարան
 
Թանգարանի ներքին կահավորանք։

Թանգարանի ֆոնդարանում պահպանվում են ավելի քան 6830 անուն արխիվային նյութեր, ֆոնդերից կարելի է օգտվել ամեն օր 11.00-16.00-ին, բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Ֆոնդային նյութերից պատճենների տրամադրումը վճարովի է։

Գրադարանը

Թանգարանի գրադարանում ամբարված է 2800 անուն գրականություն։ Գրականության սպասարկումը կատարվում է տեղում, պահանջվող նյութի պատճենահանման, ֆոտոլուսանկարման և այլ ծառայությունները վճարովի են։

Միջոցառումներ խմբագրել

 
Ալեքսանդր Սահինյանի դիմաքանդակը, քանդակագործ` Սամվել Ղազարյան

Թանգարանում կազմակերպվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ (գեղանկարչական, գրաֆիկական, ճարտարապետական և այլն), մրցույթներ, շնորհանդեսներ, սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ։ Թանգարանում կազմակերպվում են նաև շրջիկ ցուցահանդեսներ։

Վերջին տարիների ընթացքում հայ ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել Գյումրիում, Գորիսում, Գավառում, Ալավերդիում, Արտաշատում, Վանաձորում, Արցախում։ Ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կանադայում, Ռուսաստանում։

 
Թորոս Թորամանյանի դիմաքանդակը, քանդակագործ` Ռուզան Քյուրքչյան

Ցուցադրություններ խմբագրել

  • 1996 թվականից սկսած Հայաստանի ճարատարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Իտալիայի Վենետիկ քաղաքում կազմակերպվող «Վենետիկյան ճարտարապետական բիեննալե» ցուցահանդեսներին մասնակցում է՝ ներկայացնելով հայ ճարտարապետներին և հայ ճարտարապետությունը
  • 1998 թվականին Սպիտակի երկրաշարժի 10-ամյակին նվիրված ցուցահանդես
  • 1999 թվականին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 - ամյակին նվիրված ցուցահանդես, որը հետագայում 2001 թվականին վերաբացվեց «Հայ միջնադարյան ճարտարապետությունը և մշակույթը» խորագրով
  • 2001 թվականին Անիի Մայր տաճարի օծման 1000 - ամյակին նվիրված ցուցահանդես և 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին Անիի 1050 - ամյակին նվիրված ցուցահանդես Կանադայում
  • 2004 թվականին ստամբուլահայ նկարիչ Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցադրությունը Երևանում
  • 2004 թվականին իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի «Իրանի տարածքի հայկական վանքային համալիրների վերակառուցման աշխատանքների արդի վիճակը» թեմայով ցուցադրություն և սեմինար
  • 2004 թվականին «Տարվա նախագիծ և կառույց» ամենամյա մրցույթ-ցուցահանդես, 2011 թվականին վերանվանվել է «Երևանյան ճարտարապետական Բիեննալե»
  • 2007 թվականին քանդակագործ Արտաշես Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը
  • 2007 թվականին «Աշխարհի 100 ստեղծագործողները» խորագրով ցուցահանդես Փարիզում
  • 2008 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 100-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
  • 2009 թվականին սփյուռքահայ ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդես
  • 2009 թվականին ճարտարապետ Արմեն Զարյանի 95-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես, որը 2012 թվականին ցուցադրվել է Վանաձորում
  • 2010 թվականին հոլանդացի նկարիչ Ռալֆ Հայնենի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես
  • 2011 թվականին «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդես Երևանում, Վանաձորում և Գյումրիում
  • 2012 թվականին «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես
  • 2013 թվականին ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի 75 - ամյակին նվիրված հետմահու առաջին անհատական ցուցահանդես

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կառավարական 3-րդ շենքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ կառավարության 31 մարտի 2016 թվականի N 350-Ն որոշում». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Քաղաքաշինության նախարարությունը անդրադարձել է Թամանյանի անվ. ազգային թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցին». Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  3. «ՀՀ կառավարության 31 մարտի 2016 թվականի N 350-Ն որոշում». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  4. Ալեքսանդր Թամանյանի ինստիտուտ-թանգարանի գոյությունը վտանգված է
  5. ՀՀ կառավարության որոշում, 15 օգոստոսի 2002 թվականի N 1401-Ն

Արտաքին հղումներ խմբագրել