Ալեքսանդր Միշել Ժերար Դեպլա (ֆր.՝ Alexandre Michel Gérard Desplat, օգոստոսի 23, 1961(1961-08-23)[5][6], Փարիզ[7]), ֆրանսիացի հանրահայտ երգահան։ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակակիր՝ «The Painted Veil», «Գրեմմիի» և «Բրիտանական կինոակադեմիայի» մրցանակի դափնեկիր՝ «The King's Speech» ֆիլմի երաժշտության համար։ Վեց անգամ առաջադրվել է «Օսկարի» ( «The Queen», «The Curious Case of Benjamin Button», «Fantastic Mr. Fox», «The King's Speech», «Argo», «Philomena»)։ Երեք անգամ ճանաչվել է տարվա երգահան «The World Soundtrack Academy»-ի կողմից։

Ալեքսանդր Դեպլա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Alexandre Desplat
Ի ծնե անունԱլեքսանդր Միշել Ժերար Դեպլա
Ծնվել էօգոստոսի 23, 1961 (62 տարեկան)
Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրերՍաունդթրեք
Մասնագիտություներգահան, դիրիժոր, օրկեստրատոր (հարմոնիստ)
Գործիքներդաշնամուր և Ֆլեյտա
Գործունեություն1961–այժմ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական քոլեջ
ԱմուսինDominique Lemonnier?
Պարգևներ
Կայքalexandredesplat.net
 Alexandre Desplat Վիքիպահեստում

Հատկապես հռչակված է հետևյալ ֆիլմերում ունեցած իր աշխատանքներով. «Harry Potter and the Deathly Hallows – Part 1», «Harry Potter and the Deathly Hallows – Part 2», «Girl with a Pearl Earring», «The Queen», «The Painted Veil» , »The Golden Compass», «Largo winch», «The Curious Case of Benjamin Button», «Fantastic Mr. Fox», «The Twilight Saga: New Moon», «The King's Speech».

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Դեպլան ծնվել է 1961 թվականի օգոստոսի 23։ Նրա ֆրանսիացի հայրը և հույն մայրը ծանոթացաան, երբ երկուսն էլ սովորում էին Բերքլի համալսարանում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ)։ Շուտով, հարսանիքից հետո, նորապսակները տեղափոխվեցին Ֆրանսիա, որտեղ էլ լույս աշխարհ եկավ Ալեքսանդրը։

Արդեն 5 տարեկանում նա սովորեց դաշնամուր նվագել, իսկ որոշ ժամանակ անց յուրացրեց շեփորն ու ֆլեյտան։ Վաղ մանկությունից երաժշտությունը դարձավ Ալեքսանդրի կյանքի անբաժանելի մասը, այդ պատճառով մասնագիտության ընտրության հարցում կասկածներ չառաջացան։ Ուսումը Ֆրանսիայում, այնուհետև ԱՄՆ-ում դրական ազդեցություն ունեցավ նրա երաժշտական ճաշակի վրա։ Երիտասարդ վիրտուոզին հետաքրքրում էր ամենը՝ դասական երաժշտությունից մինչև ժամանակակից ջազ և ռոքնռոլ։ Նա փորձում էր բաց չթողնել երաժշտության աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն՝ անընդհատ կատարելագործելով սեփական ոճը և կատարողական արվեստը։ Ալեքսանդր Դեպլայի դեբյուտը, որպես երգահան, տեղի ունեցավ 1985 թվականին, երբ նրան առաջարկեցին զբաղվել ֆրանսիական «Ki lo sa?» կինոնկարի երաժշտական ձևավոևմամբ։ Հաջողությամբ մտնելով այս ասպարեզ, Դեպլան շարունակեց գրել երաժշտություն ֆիլմերի համար Ֆրանսիայում։ Շուտով նրան նկատեցին և հրավիրեցին Հոլիվուդ։

Դեպլան չի սահմանափակվում ֆիլմերի համար գործիքային ստեղծագործությունների ստեղծմամբ։ Նա նաև գրում է երաժշտություն թատերական ներկայացումների համար, երգեր։ Նա երգեց Քեթրին Ռինգերի, Շարլոտտա Հենսբուրի, Ջոն Հըրթի, Քեյթ Բեքինսեյլի, Վալերի Լեմերսյեի, Մայքլ Լոնսդեյլի (Միշել Լոնսդալ) մասնակցությամբ ֆիլմերի համար։ Նրա լավագույն սիմֆոնիաները կարելի է լսել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիայի, Մյունխենյան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Որպես լրացում ՝ Դեպլան զբաղվում է նաև ուսուցչությամբ։ Եղավ ժամանակ, երբ նա վարպետության դասեր էր վարում Փարիզի համալսարանում և Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Իր վերջին վարպետության դասը ՝ «Ֆիլմերի երաժշտության անձնական պատմությունը» թեմայով, Դեպլան անցկացրեց 2012 թվականի մայիսի 19-ին Կանի 65-րդ կինոփաառտոնի ժամանակ[8]։ Ներկայումս Ալեքսանդր Դեպլան համարվում է աշխարհի ամենապահանջված երգահաններից մեկը։

Ֆիլմագրություն, մրցանակներ և առաջադրում խմբագրել

Ֆիլմի անվանում Մրցանակներ/Առաջադրում Թվական
Godzilla 2014
Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ)
Philomena Առաջադրվել է «Օսկարի» 2014 «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում 2013
Zulu
The Monuments Men
Քնի պահապանները 2012
Zero Dark Thirty
Արգո (նավ) Առաջդրվել է «Օսկարի» 2013 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2013 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «BAFTA»-ի 2013 թվականին «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
De rouille et d'os Մրցանակ։ «Սեզար» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում
Լիալուսնի թագավորություն (ֆիլմ)
Extremely Loud and Incredibly Close 2011
Carnage
Մարտյան իդեր
Harry Potter and the Deathly Hallows: Part II Առաջադրվել է «Գրեմիի» 2012 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
A Better Life
La fille du puisatier
Largo Winch: The Burma Conspiracy
The Tree of Life 2010
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1
Թագավորի ելույթը Առաջադրվել է «Օսկարի» 2011 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2011 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
2012 թվականին առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
Մրցանակ. Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար 2011 թվականին BAFTA-ի ժամանակ
Մրցանակ. «Գրեմի»-2012 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Tamara Drewe
The Ghost Writer Եվրոպայի կինոակադեմիայի մրցանակ 2010 թվականին «Լավագույն երգահան» անվանակարգում 2009
Մթնշաղ։ Նորալուսին
Fantastic Mr. Fox Առաջադրվել է «Օսկարի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA–ի 2010 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Առաջադրվել է «Գրեմիի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով
Հանցագործների բանակը (ֆիլմ)
Un prophète Առաջադրվել է «Սեզարի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Կոկոն նախքան Շանելը (ֆիլմ) Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2009 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում
Cheri
The Curious Case of Benjamin Button Առաջադրվել է «Օսկարի» 2009 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2009 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA–ի 2009 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Առաջադրվել է «Սատուրնի» 2009 թվականին՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
2008
Largo Winch
Afterwards
The Golden Compass 2007
Mr. Magorium’s Wonder Emporium
Lust, Caution Առաջադրվել է Ասիական կինոակադեմիայի կողմից 2008 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում
L'ennemi intime Առաջադրվել է «Սեզարի» 2008 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
The Painted Veil Մրցանակ։ «Ոսկե գլոբուս» 2007 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք». 2006
The Queen Առաջադրվել է «Օսկարի» 2007 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA-ի 2007 թվականին՝Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Մրցանակ Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2007 թվականին «Լավագույն երգահան» անվանակարգում
Quand j'étais chanteur
La Doublure
Firewall
The Alibi
Syriana Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2006 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում 2005
Ջակոմո Կազանովա
Авантюра
Պատանդ
De battre mon cœur s'est arrêté Մրցանակ․ «Արծաթե Արջ»՝ Բեռլինի կինոփառատոնում 2005 թվականին ՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում
Մրցանակ․ «Սեզար» 2006 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
The Upside of Anger
Tu vas rire, mais je te quitte
À boire 2004
L'Enquête corse
Ծնունդ
Inquiétudes 2003
Մարգարտե ականջօղով աղջիկը Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2004 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում
Առաջադրվել է BAFTA–ի 2004 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար
Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2004 թվականին՝ »Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Stormy Weather
Tristan
Les corps impatients
Le pacte du silence
Rire et châtiment
11'9''01 September 11 2002
Nid de guêpes
Reines d'un jour 2001
Sur mes lèvres
Mauvais genres
Les portes de la gloire
Barnie et ses petites contrariétés
The Luzhin Defence 2000
Amazone
Vive nous!
Rien à faire 1999
Le château des singes
C'est pas ma faute!
Թոնի (այլ կիրառումներ)
Une minute de silence 1998
Restons groupés
The Avengers
1 chance sur 2
La femme du cosmonaute
Sous les pieds des femmes 1997
Love, etc. 1996
Passage à l'acte
Le cri de la soie
Lucky Punch
Un héros très discret Առաջադրվել է «Սեզարի» 1997 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում
Le plus bel âge... 1995
Les Milles
Innocent Lies
Marie-Louise ou la permission
Տես` ինչպես են ընկնում մարդիկ 1994
The Hour of the Pig 1993
Le tronc
Sexes faibles! 1992
Au nom du père et du fils
Lapse of Memory
Family Express 1991
Pif et Hercule 1989-1990
Ki lo sa? 1985

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hollywoodreporter.com/lists/golden-globes-2018-winners-list-1067729/best-screenplay-motion-picture-8/
  2. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
  3. https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
  4. https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
  5. Discogs — 2000.
  6. filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #135383862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. «Ալեքսանդր Դեպլան կտա բաց դաս Կանի կինոփառատոնում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Official World Academy of Soundtrack: Alexander Desplat third time in a row Film Composer of the Year (22 October 2011)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեպլա» հոդվածին։