Ալեքսանդր Գրաչով (ռուս.՝ Александр Павлович Грачёв, հուլիսի 28, 1984(1984-07-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, պարեր սառույցի վրա մարզաձևում հանդես է եկել Անաստասիա Պլատոնովայի հետ, իսկ ավելի վաղ՝ Ելենա Ռոմանովսկայայի հետ, ում հետ էլ նա 2004 թվականի պատանիների կարգում աշխարհի առաջնությանը եղել է հաղթող, իսկ 2002 թվականի պատանիների կարգում աշխարհի առաջնությանը՝ բրոնզե մեդալակիր։ Զույգը մասնակցել է Ավստրիայում կայացած 2005 թվականի Ձմեռային ունիվերսիադային։ Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ է։

Ալեքսանդր Գրաչով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александр Павлович Грачёв
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 28, 1984(1984-07-28) (39 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Ելենա Ռոմանովսկայայի հետ երկու անգամ անընդմեջ դարձել է աշխարհի պատանեկան առաջնությունների բրոնզե մրցանակակիր (2002 և 2003 թթ.), իսկ 2004 թվականին այդ առաջնությունում նրանք վերջապես հաղթում են։ Մարզվել են Սվետլանա Ալեքսեևայի և Ելենա Կուստարովայի ղեկավարությամբ։

2006 թվականի Ռուսաստանի առաջնությունում նրանք գրավում են չորրորդ հորիզոնականը և ընդգրկվում է Թուրինի օլիպիադա մեկնող Ռուսաստանի հավաքականի կազմ՝ որպես փոխարինող։

2006 թվականի առաջին «մեծահասակների» Աշխարհի գավաթից հետո, որտեղ նրանք 23-րդն էին, զույգը բաժանվեց։ Ելենան մեկնեց Կանադա` նոր պարընկեր փնտրելու համար, իսկ Ալեքսանդրը, բաց թողնելով 2006-2007 թթ. մրցաշրջանը, գտավ նոր պարընկերուհու` Անաստասիա Պլատոնովային։

2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում նոր զույգը դարձավ հինգերորդը։ 2007-2008 թթ. մրցաշրջանում նրանք այլևս ոչ մի տեղ հանդես չեկան։

2008-2009 թթ. մրցաշրջանում զույգը «Finlandia Trophy» տուրնիրում նվաճեց արծաթե մեդալներ և մասնակցեց Գրան-Պրի սերիայի «Cup of Russia» փուլին, որտեղ դարձավ յոթերորդը։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում զույգը կրկնեց իրենց անցյալ տարվա արդյունքը։ Նրանք կրկին հինգերորդն էին։ 2009 թվականի ամռանը զույգը փոխեց մարզչին։ Նրանք սկսեցին մարզվել Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ։

2010 թվականի Ռուսաստանի առաջնությունում զույգն անհաջող ելույթ ունեցավ, զբաղեցրին միայն յոթերորդ հորիզոնականը և որոշեցին ավարտել իրենց սպորտային կարիերան[1]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Ա. Պլատոնովայի հետ
Մրցումներ 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 5 5 7
Этапы Гран-при:Cup of Russia 7 5
տուրնիրներ «Finlandia Trophy» 2 2
Տուրնիրներ «NRW Trophy», Դորտմունդ 1
  • Ե. Ռոմանովսկայայի հետ
Մրցումներ 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Գեղասահքի աշխարհի առաջնություն 23
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանեկան կարգում 6 3 3 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7J 4J 2J 3J 2J 4 4
NHK Trophy 6
Skate Canada International 5
Skate America 11
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 4
Պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչներ 5 2 3 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Ճապոնիա 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Սլովակիա 1 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Իտալիա 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Նիդեռլանդներ 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Շվեցիա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Լեհաստան 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Գերմանիա 3

J=պատանեկան մակարդակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել