Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Горчако́в, հունիսի 4 (15), 1798, Հաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա[1] - փետրվարի 27 (մարտի 11), 1883, Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]), ռուս դիվանագետ և պետական գործիչ։

Ալեքսանդր Գորչակով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4 (15), 1798
ԾննդավայրՀաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա[1]
Մահացել էփետրվարի 27 (մարտի 11), 1883 (84 տարեկան)
Մահվան վայրԲադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանCoastal Monastery of St. Sergius
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինՄարիա Մուսինա-Պուշկինա
Ծնողներհայր՝ Միխայիլ Գորչակով, մայր՝ Q122207903?
Զբաղեցրած պաշտոններդեսպան և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Ոսկե գեղմի շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ[2] Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Դանեբրոգ շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Սուրբ Յոզեֆի շքանշան Թագի շքանշան Հավատարմության շքանշան և Լյուդվիգի շքանշան
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներՄիխայիլ Գորչակով և Կոնստանտին Գորչակով
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Mikhailovich Gorchakov Վիքիպահեստում

1817 թ.-ից` դիվանգիտական ծառայության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1856-82)։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գորչակովը մերժել է անգլիական կառավարության առաջարկը, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադարի կնքմանը մասնակցեն եվրոպական տերությունները։ Նրա վճռով Թուրքիայի հետ կնքվել է նախնական համաձայնություն, քանի որ մյուս տերություններին վերաբերվող հարցերը ենթադրվում էր լուծել համաեվրոպական կոնգրեսում։ 1878 թ.-ի մարտին Գորչակովը անգլիական կառավարությանը ապացուցում էր, որ Արևմտյան Հայաստանի տարածքների գրավումը Ռուսաստանի համար ունի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նշանակություն, հիշեցնում, որ ռուսական զորքերը արդեն 3-րդ անգամ են գրավում Կարսի բերդը, և այդ արվում է սեփական սահմանները ապահովելու նպատակով։ Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գորչակովը հայտարարել է, որ ցանկանում է «լավագույնս» լուծել Հայկական հարցը, սակայն դրան խանգարում է Անգլիան, դժգոհել է նաև այն բանից, որ հայերը դիմել են եվրոպական մյուս պետություններին ևս։ Բեռլինի կոնգրեսին մասնակցել է որպես առաջին լիազոր։ Առաջին իսկ նիստում ձգտել է ապացուցել, որ ռուսական կառավարության նպատակն է ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ինքնակառավարման հնարավորությունը։ Ռուս-թուրքական սահմանի հարցի քննարկման ժամանակ, վերջին նիստերից մեկում «ծերունական ցրվածության» պատճառով անգլիական ներկայացուցչի առջև բաց է արել նոր սահմաններ որոշելիս Ռուսաստանի հնարավոր զիջումների գաղտնի քարտեզները, ինչը Անգլիան օգտագործել է հօգուտ Թուրքիայի։

1878 թ.-ի հուլիսի 6-ին Բեռլինում ընդունել է հայկական պատվիրակությանը, հայտնել իր դժգոհությունը եվրոպական տերություններից, որոնք խանգարեցին Ռուսաստանին հանդես գալ որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների պաշտպան, հրաժարվել է պաշտպանել հայերի պահանջը Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ[3]։

1998 թվականին Գորչակովի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ ի պատիվ նրա անվանակոչվել է 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5014) Գորչակով աստերոիդը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Горчаков Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. https://hdl.handle.net/10648/1751fa3e-d2d8-11e8-828a-00505693001d
  3. Ա. Կիրակոսյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 107
  4. (5014) Գորչակով աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Анучин Д. Берлинский конгресс 1878 года, СПБ, 1912.
  • Киракосян Дж. С., Буржуазная дипломатия и Армения (70-е гг. XIX в.), Е., 1981.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 181  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գորչակով» հոդվածին։