Ալեքսանդր Միխայլովիչ Գացկան (մոլդ.՝ Alexandru Gaţcan, մարտի 27, 1984(1984-03-27)[2][3], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան (խաղացել է նաև կենտրոնական պաշտպանի դիրքում)։ 2008 թվականի օգոստոսին սկսել է հանդես գալ «Ռոստով» ակումբի կազմում, 2015 թվականից թիմի ավագն է։ Հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական և ազգային հավաքականներում։

Ալեքսանդր Գացկան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Մոլդովա և  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1984(1984-03-27)[2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոստով
Համար 84
Պատանեկան կարիերա
Մոլդովա Ունիսպորտ-Ավտո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004 Մոլդովա Ունիսպորտ-Ավտո 22 (3)
2004 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
2005   Ռուսաստան Սպարտակ (Չելյաբինսկ) 36 (2)
2006-2008 Ռուսաստան Ռուբին 40 (2)
2008—մ.հ. Ռուսաստան Ռոստով 269 (21)
Ազգային հավաքական
2003-2005 Մոլդովա Մոլդովա (երիտ.) 11 (0)
2005-2018 Մոլդովա Մոլդովա 62 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 ապրիլի, 2019:

Կենսագրություն խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Քիշնևում՝ «Ունիսպորտ-Ավտո» ակումբում։ Անցկացնելով մեկ մրցաշրջան Մոլդովայի առաջնության բարձրագույն լիգայում՝ 2004 թվականի կեսերին Գացկանը հրավիրվել է դիտումների Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմում, կես տարի անց պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[4]։ «Սպարտակի» երկրորդ կազմի խաղերում Գացկանը խաղադաշտ է դուրս եկել պարբերաբար՝ անցկացնելով 14 խաղ և խփելով 2 գոլ։

2005 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին դիվիզիոնի՝ Չելյաբինսկի «Սպարտակ» ակումբի կազմում, որն այդ ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» ֆարմ-ակումբն էր։

2006 թվականի փետրվարին համալրել է Կազանի «Ռուբին» ակումբի շարքերը։ 2006 թվականի աշնանը Գացկանը հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը կապված էր ֆուտբոլիստի անձնագրի հետ. 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 24-րդ տուրի խաղում «Ռուբինն» իր մարզադաշտում հաղթել է Պետերբուրգի «Զենիթ» ակումբին 3:0 հաշվով։ «Զենիթ» ակումբի ներկայացուցիչները բողոքարկել են խաղի արդյունքը՝ նշելով, որ Կազանի ակումբի կազմում դաշտում միաժամանակ գտնվել են ինը լեգեոներներ, չնայած այդ մրցաշրջանի կանոնակարգով թույլատրվում էր ռուսական անձնագիր չունեցող առավելագույնը ութ խաղացողի ներկայությունը։ Նրանք նաև նշել են, որ մրցաշրջանի կեսերին քաղաքացիությունը փոխելը խախտել է մրցաշարի կանոնակարգը, իսկ երկրորդ քաղաքացիություն ստանալը հակասել է ՌԴ սահմանադրության նոր կարգին, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կարելի է ստանալ միայն նախորդ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Գացկանի քաղաքացիություն ստանալու գործի քննության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, և բողոքը մերժվել է[5][6][7]։

«Ռուբինի» կազմում խաղալու ընթացքում Գացկանը, որն արդեն ուներ Մոլդովայի երիտասարդական հավաքականում խաղալու փորձ, պարբերաբար մասնակցել է երկրի գլխավոր թիմի խաղերին։ Նա մասնակցել է 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերի և 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ութ խաղերի։ 2007 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հավաքականի խաղերից մեկում Գացկանը վնասվածք է ստացել և բաց թողել մրցաշրջանի ավարտը[8]։

2008 թվականի մրցաշրջանից առաջ, կապված մի քանի նոր խաղացողների, մասնավորապես Սերգեյ Սեմակի ձեռքբերման հետ, «Ռուբինը» մտադրվել է վաճառել Գացկանին։ Արդեն համաձայնություն էր ձեռք բերվել «Ռոստովի» հետ, բայց այդ տեղափոխությունը տեղ չի ունեցել, և Գացկանը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Կազանի թիմի երիտասարդական կազմում և միայն 2008 թվականի օգոստոսին է համալրել «Ռոստով» ակումբի շարքերը։

2015 թվականի հուլիսի 18-ին նշանակվել է «Ռոստովի» թիմի ավագը։ 2017 թվականի ապրիլի 14-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում (0:0) անցկացրել է իր 250-րդ հանդիպումը «Ռոստովի» կազմում։

2018 թվականին ավարտել է ելույթները հավաքականում[9]։

2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Զենիթի» դեմ խաղում (0:2) անցկացրել է իր 300-րդ խաղը «Ռոստովի» կազմում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Ռոստով»

Անձնական խմբագրել

  • Մոլդովայի տարվա ֆուտբոլիստ (4) – 2013[11], 2015[12], 2016[13], 2017
  • 2015 թվականին ստացել է «Դեղնակապույտ սիրտ» մրցանակ «Ռոստովի» երկրպագուների կողմից։
  • Մոլդովայի Հանրապետության Աշխատանքային փառքի շքանշան - 2018

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 12-ի տվյալներով
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն¹ Գավաթ² Եվրագավաթ³ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ (Մոսկվա) 2004 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Սպարտակ (Չելյաբինսկ) 2005 36 2 0 0 0 0 36 2
Ընդհանուր 36 2 0 0 0 0 36 2
Ռուբին 2006 21 1 1 0 0 0 22 1
2007 19 1 3 1 2 0 24 2
2008 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 40 2 4 1 2 0 46 3
Ռոստով 2008 0 0 0 0 0 0 0 0
2009 26 4 0 0 0 0 26 4
2010 24 0 1 0 0 0 25 0
align="center"2011/2012 37 4 4 0 0 0 41 4
2012/2013 29 0 3 0 0 0 32 0
2013/2014 25 1 3 2 0 0 28 3
2014/2015 28 1 1 0 2 0 31 1
2015/2016 23 2 0 0 0 0 23 2
2016/2017 24 3 0 0 13 0 37 3
2017/2018 26 2 2 0 0 0 28 2
2018/2019 18 0 4 1 0 0 22 1
Ընդհանուր 260 17 18 3 15 0 293 20
Ընդհանուր կարիերայում 336 21 22 4 15 0 385 25

Աղյուսակի տվյալ սյունակներում հաշվի են առնված հետևյալ մրցաշարերը՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://web.archive.org/web/20160309113047/http://www.championat.com/football/news-27191.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Александр Гацкан: Буду стремиться сыграть против «Барселоны»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  5. Советский спорт «РФПЛ: Регистрация Гацкана не нарушила регламент»
  6. Спорт Уик-энд «Дело-то не в Гацкане»
  7. Чемпионат.ру «Гацкан получил российское гражданство ещё 12 лет назад»(չաշխատող հղում)
  8. «Чемпионат.ру «В текущем сезоне Гацкан „Рубину" не поможет»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  9. Капитан «Ростова» Гацкан завершил карьеру в сборной Молдовы
  10. ««Ростов» поздравил Гацкана с рождением сына». Советский спорт. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  11. «Александр Гацкан – лучший футболист Молдовы 2013-го года» (ռուսերեն). 2013 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. Гацкан — лучший футболист Молдавии в 2015 году
  13. «Александр Гацкан - лучший футболист 2016 года, лучшим тренером выбран Андриан Сосновский». moldfootball.com. 2016 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գացկան» հոդվածին։