Ալեքսանդրու Թադեի Հաժդեու (Алекса́ндр Фадде́евич Хижде́у, նոյեմբերի 30, 1811(1811-11-30), Միզյուրինցի, Շումի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1872(1872-11-09), Խոտին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն), մոլդովացի գրող և գիտնական։ Գրել է ռուսերեն։

Ալեքսանդրու Հաժդեու
ռումիներեն՝ Alexandru Hâjdău (Hasdeu)
Ծնվել էնոյեմբերի 30, 1811(1811-11-30)
ԾննդավայրՄիզյուրինցի, Շումի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 9, 1872(1872-11-09) (60 տարեկան)
Վախճանի վայրԽոտին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ԶավակներԲոգդան Պետրիչեյկու Հաշդեու
 Alexandru Hâjdeu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Խարկովի, Լվովի և Մյունխենի համալսարանները։ Ռումինական ակադեմիայի անդամ (1866 թ.)։ Մոլդավական ֆոլկլորագիտության հիմնադիրը։ Հեղինակ է գրականագիտական հոդվածների («Բեսարաբական գրողներ, 1835 թ. են)։ Հաժդեուի բանաստեղծություններից աչքի է ընկնում «Մոլդավական սոնետներ» (1837 թ.) շարքը։ Գրել է «Դուկան» (1830 թ.) վիպակը և «Առնաուտի իշխանությունը» (1872 թ.) պատմական նովելը, որի հերոսներից շատերը հայեր են։ Նովելը պատմում է ժողովրդական ապստամբությանը հայերի մասնակցության, պարտությունից հետո 3 հազար հայ ընտանիքի Մոլդավիայից Տրանսիլվանիա գաղթելու (1672 թ.), այնտեղ հայաքաղաքներ և այլ կենտրոններ հիմնելու մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 46  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրու Հաժդեու» հոդվածին։