Ալեքսանդրի ճակատամարտը (նկար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)

«Ալեքսանդրի ճակատամարտը» (գերմ.՝ Die Alexanderschlacht), Վերածննդի դարաշրջանի գերմանացի գեղանկարիչ, փորագրիչ և շինարար Ալբրեխտ Ալթդորֆերի նկարներից։ Կտավը նկարիչը վրձնել է 1529 թվականին։ Նկարը հայտնի է նաև «Իսոսի ճակատամարտ» անվանումով։ Յուղաներկով արված նկարի չափերն են 158.4 × 120.3 սմ։ Այսօր «Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում՝ Մյունխենում (Գերմանիայում

Ալեքսանդրի ճակատամարտը
տեսակգեղանկար
նկարիչԱլբրեխտ Ալթդորֆեր[1]
տարի1529[2]
բարձրություն158,4 սանտիմետր[3]
լայնություն120,3 սանտիմետր[3]
ուղղությունհյուսիսային Վերածնունդ[4]
ժանրմարտանկարչություն
նյություղաներկ[5]
գտնվում էAlte Pinakothek, upper floor, gallery II?
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
պատվիրատուWilhelm IV, Duke of Bavaria?[1] և Marie of Baden-Sponheim?[1]
մասն էHistory Cycle?[1]
մակագրությունAA / 1529 / ALBRECHT ALTORFER ZU REGENSPVRG FECIT և ALEXANDER M DARIVM ULT SVPERATCAESIS IN ACIE PERSAR PEDIT C M EQUITVERO X M INTERFECTIS MATRE QVOQVECONIVGE; LIBERIS DARII REG CVM M HAVDAMPLIVS EQVITIBFVGA DILAPSI CAPTIS:
կայք
Ծանոթագրություններ
 Battle of Issus by Altdorfer Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

«Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը Ալբրեխտ Ալթդորֆերը նկարել է 1529 թվականին։ Նկարի պատվիրատուն Բավարիայի հերցոգ Վիլհելմ IV էր։ Նկարի սյուժեի համար հիմք է ծառայել հին աշխարհի պատմական մի դեպք, որը կապված է Ալեքսանդր Մակեդոնացու և  Դարեհ III Աքեմենյանի հետ։ Կտավում պատկերված է մակեդոնական և պարսկական բանակների միջև ճակատամարտի տեսարանը։ Ալթդորֆերը ստեղծագործության մեջ վրձնել է իր դարաշրջանին բնորոշ զենք ու զրահ։

«Ալեքսանդրի ճակատամարտը» նկարի առաջին պլանում, ներքևի հատվածում պատկերված են մակեդոնացիներն ու պարսիկները։ Մակեդոնացիներին կարելի է տարբերակել սպիտակաերկնագույն զենքուզրահով։ Պարսիկները հադերձավորված են կարմիր զգեստներով, ոմանց վրա կարելի է տեսնել նաև չալմա։

Առանձնահատկություններ խմբագրել

Ալբրեխտ Ալթդորֆերի կողմից ստեղծված «Ալեքսանդրի ճակատամարտը» նկարում առանձնահատուկ դեր է խաղում մայր մտնող արեգակն ու դուրս ելնող լուսնի մահիկը։ Նկարի կենտրոնական հատվածում երևում է Դարեհ III Աքեմենյանի մարտակառքը, որին հետապնդում է Ալեքսանդր Մակեդոնացին։ Ստեղծագործության ահյակ հատվածում վեր է հառնում մի լեռ, որի վրա տեսանելի է ամրոցը։ Հետին պլանում նկարված է Միջերկրական ծովի արևելյան հատվածն ու Կիպրոս կղզին։ Դրանից մի փոքր հեռու Կարմիր ծովն է, իսկ աջ կողմում Ալբրեխտ Ալթդորֆերը պատկերել է Եգիպտոսը Նեղոսի դելտայով, որը կարելի է ճանաչել յոթ բազուկներով։

Օդում, ազատության մեջ փողփողում է լատինատառ գրությամբ մի ցուցանակ։ Վերջինիս վրա գրված է հետևյալ նախադասությունը.

ALEXANDER M(AGNVS) DARIVM ULT(IMVM) SVPERAT
CAESIS IN ACIE PERSAR(VM) PEDIT(VM) C(ENTVM) M(ILIBVS) EQUIT(VM)
VERO X M(ILIBVS) INTERFECTIS MATRE QVOQVE
CONIVGE; LIBERIS DARII REG(IS) CVM (M(ILLE) HAVD
AMPLIVS EQVITIB(VS) FVGA DILAPSI CAPTIS:

Հայերեն թարգմանությամբ այն հնչում է այսպես.

Ալեքսանդր Մեծը հաղթեց վերջին Դարեհին, այն բանից հետո, երբ սպանվեցին 100000 պարսկական հետևակներ և ավելի քան 10000 հեծյալներ։ Գերի են վերցվել Դարեհ արքայի մայրը, կինը և երեխաները. այդ ժամանակ Դարեհը թաքնվում էր 1000 հեծյալների հետ:

Պատմություն խմբագրել

Նկարի պատվիրատուն Բավարիայի հերցոգ Վիլհելմ IV էր, ով հղացել էր նաև ութ այլ նկարներ՝ անտիկ աշխարհի պատերազմների տեսարաններ պատվիրելու համար։

1800 թվականին ֆրանսիացի զինվորների կողմից մյունխենյան նկարների ամբողջ հավաքածուն՝ շուրջ յոթանասուն ստեղծագործություններ, գողացվում և տարվում է Ֆրանսիա։ «Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը խիստ հավանում է Նապոլեոն Բոնապարտը։ Այն երկար ժամանակ կախված մնաց Փարիզի արվարձանային Սեն Կլու պալատի լոգասենյակում։ Այստեղ 1814 թվականին կտավը նկատեցին պրուսական զորքերը և տեղափոխեցին Գերմանիա։

«Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը համարվում է Հյուսիսային Վերածննդի նախակարապետ աշխատանքներից մեկը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի ճակատամարտը (նկար)» հոդվածին։