Ալեքսանդրա Ալեքսանդրովնա Տուրգան (ռուս.՝ Александра Александровна Турган, հուլիսի 2, 1953(1953-07-02)[1], ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 2014(2014-12-02)[1], Բեռլին, Գերմանիա), խորհրդային դերասանուհի, ռուս լրագրող և լուսանկարիչ։

Ալեքսանդրա Տուրգան
Ծնվել էհուլիսի 2, 1953(1953-07-02)[1]
ԾննդավայրԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 2, 2014(2014-12-02)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունլրագրող և դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հուլիսի 2-ին։ Լրագրողուհի Ելենա Օնուֆրիևնա Տուրգանի դուստրն է, ուկրաինացի և ռուս բանաստեղծուհի ու լրագրող Ռաիսա Լվովնա Տրոյանկերի թոռնուհին[2]։ 1977 թվականին ավարտել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիան (Վ. Մարկովի կուրս)[3]։

1978 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում։ Խաղացել է «Հուշարձան», «Գավառական անեկդոտներ», «Ֆարյատևի ֆանտազիաները», «Տասներկուերորդ գիշեր», «Էշելոն» ներկայացումներում և Ալլա Պոկրովսկու «Հինգերորդ շարասյունը» հայտնի դիպլոմային ներկայացման մեջ։

1991 թվականից ապրել է Բոնում (այնուհետև՝ Բեռլինում), որտեղ մեկնել է ամուսնու՝ Դմիտրի Պոգորժելսկու հետ, ում ուղարկել են Գերմանիա որպես թղթակից։ Այդ ժամանակից ի վեր թատրոնում և կինոյում չի խաղացել։ Եղել է Գերմանիայի «Կուլտուրա» թերթի թղթակից։ Ավելի ուշ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է լուսանկարչությամբ[4][5]։

Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 2-ին Բեռլինում։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Ստեղծագործական խմբագրել

Դերերը թատրոնում[6] խմբագրել

ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա խմբագրել

  • «Հինգերորդ շարասյունը», Հեմինգուեյ, ռեժիսոր՝ Ալլա Պոկրովսկայա - մարոկկուհի Անիտա

«Սովրեմեննիկ» խմբագրել

  • «Հուշարձան», Աննա Վետեմաա, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին - Եվա
  • «Վալենտինը և Վալենտինան», Միխայիլ Ռոշչին, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին - Ժենյա
  • «Ֆարյատևի ֆանտազիաները», Ալլա Սոկոլովա, ռեժիսոր՝ Լիլիա Տոլմաչովա - Ալեքսանդրա
  • «Գավառական անեկդոտներ», Ալեքսանդր Վամպիլով, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին - Վիկտորյա
  • «Դոկտոր Սթոքման», Հենրիկ Իբսեն, ռեժիսոր՝ Իոն Ունգուրյան - Պետրոս
  • «Տասներկուերորդ գիշեր», Վիլյամ Շեքսպիր, ռեժիսոր՝ Պիտեր Ջեյմս (Անգլիա) - Վիոլա
  • «Մարգարիտից ու ոսկուց թանկ», Գալինա Սոկոլովա՝ Հ. Ք. Անդերսենի հեքիաթի հիման վրա, ռեժիսոր՝ Գալինա Սոկոլովա - Գրետա
  • «Էշելոն», Միխայիլ Ռոշչին, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ

Դերեր կինոյում խմբագրել

  • 1976 – Էցիտոնի Բուրչելի – Ալեքսանդրա
  • 1978 – Ուշ հատապտուղ — Վիտա Սորոկա
  • 1978 – Զարմիկ Պոնս
  • 1979 – Մազաևի դեֆիցիտը
  • 1979 – Սպիտակ ստվեր – Նել
  • 1980 – Երկրորդ ծնունդը – Մաշա Ստոգովա
  • 1982 – Ընտանեկան գործ – Մարինա Վորոնինա
  • 1985 – Թռիչք – Լյուբա Կուստովա
  • 1985 – Դժկամություն – Վերա Խարիտոնովնա
  • 1985 – Դատավոր Իվանովայի անձնական գործը – Օլգա Նիկոլաևնայի ընկերուհին
  • 1986 – Թևերի բացվածք – Դինա
  • 1986 – Ուղեկիցը
  • 1986 – Ձեր դուստր Ալեքսանդրան
  • 1988 – Էշելոն – Լարիսա (Ֆեոդոր Կարլիչի թոռնուհին)
  • 1991 – Տուն աստղային երկնքի ներքո – Լիզա (Բաշկիրցևի ավագ դուստրը)
  • 19?? – Цветок душистый прерий! (երաժշտական ֆիլմ-հեռուստաներկայացում) – Ռոզ Մարի[2]

Մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

Լուսանկարների ցուցահանդեսներ խմբագրել

  • Առաջին ցուցահանդեսը եղել է 2005 թ թվականին Բեռլինում «Պարեր ծաղիկներով» «Kunstreich am Pergamonmuzeum»-ում Մարիա Գինզբուրգի հետ համատեղ։
  • «Աշնան ակնարկներ» Դերասանի տանը (2005 թվականի դեկտեմբեր)[4]
  • «Զուրբագան» նեգատիվ-արտ-նախագիծ Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական գրադարանում (2008 թվականի մայիս)[5][7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Воспоминания Елены Онуфриевны Турган — матери Александры Турган». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  3. Выпускники Школы-студии МХАТ 1970—1979 годов Արխիվացված 2012-01-05 Wayback Machine
  4. 4,0 4,1 Интервью Александры Турган на радиостанции «Радио свобода» 01.12.2005
  5. 5,0 5,1 «Интервью Александры Турган в «45-й параллели»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  6. Автобиография Александры Турган в статье «Сад разбегающихся тропок» для журнала «Иные берега»
  7. «C 17 апреля по 22 мая 2008 года в Библиотеке иностранной литературы открыта выставка «Зурбаган»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել