Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա

խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր

Ալեքսանդրա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա (ռուս.՝ Александра Гавриловна Снежко-Блоцкая, փետրվարի 21, 1909(1909-02-21)[1], Վոլչանսկ - դեկտեմբերի 29, 1980(1980-12-29), նոյեմբերի 18, 1980(1980-11-18)[2] կամ 1980, Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Հայտնի է հեղինակային հեքիաթների ու աշխարհի ժողովուրդների բանահյուսական երկերի բազմաթիվ էկրանավորումներով։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Ծնվել էփետրվարի 21, 1909(1909-02-21)[1]
ԾննդավայրՎոլչանսկ
Մահացել էդեկտեմբերի 29, 1980(1980-12-29) (71 տարեկան), նոյեմբերի 18, 1980(1980-11-18)[2] (71 տարեկան) կամ 1980
Մահվան վայրԺելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ[3] և  Ռուսական կայսրություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ
Ոճ(եր)Նկարված մուլտիպլիկացիա
IMDbID ID 0811102

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 21-ին Վոլչանսկում (ներկայում՝ Ուկրաինայի Խարկովի մարզում), ինժեներ-երկաթուղագործ Գավրիիլ Նիկոլաևիչ Սնեժկո-Բլոցկու ընտանիքում։ Հայրը վաղ է մահացել, և Ալեքսանդրան դաստիարակվել է ավագ քրոջ՝ Լիդիա Գավրիլովնայի ու նրա ամուսնու՝ Յան Ստանիսլավովիչ Օլշամովսկու ընտանիքում։

Շուտով Ալեքսանդրան ու նրա խնամակալները տեղափոխվել են Ռյազանի նահանգի Շատուրա քաղաք (ներկայում՝ Մոսկվայի մարզում)։ Այնտեղ նա ավարտել է յոթամյա դպրոցը՝ զուգահեռաբար աշխատելով որպես գրադարանավարի օգնական տեղի ակումբում։ Ըստ դստեր խոսքերի՝ հենց այդ ժամանակ է նրա մեջ սեր արթնացել դեպի հեքիաթները, որոնք նա հավաքել ու էկրանավորել է իր ամբողջ կյանքի ընթացքում[4]։

Սովորել է Ճարտարապետա-շինարարական ինստիտուտին առընթեր գեղանկարչության ստուդիայում՝ Իվան Ռերբերգի մոտ, Գեղանկարչության ու գրաֆիկայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի մոտ[5]։

1932 թվականին աշխատանքի է ընդունվել «Союзкинохроника» կինոամսագրում որպես նկարիչ-ձևավորող։ 1934 թվականին ընդունվել է «Межрабпомфильм» ստուդիայի նկարված կինոյի արտադրամաս, մասնակցել ռեժիսորներ Վլադիմիր Սուտեևի և Դմիտրի Բաբիչենկոյի ֆիլմերի ստեղծմանը որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես օգանական և երկրորդ ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի, Միխայիլ Ցեխանովսկու, Ալեքսանդր Եվմենենկոյի և այլոց խմբերում[5]։

Վլադիմիր Պոլկովնիկովի հետ միասին բեմադրել է «Նարնջագույն վզիկ» և «Կախարդված տղան» մուլտֆիլմերը։ 1956 թվականից աշխատել է ինքնուրույն։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայային մեծ ճանաչում են բերել աշխարհի ժողովուրդների առասպելների ու հեքիաթների էկրանավորումները, մասնավորապես հին հունական դիցաբանության մոտիվներով ստեղծված հինգ մուլտֆիլմերի շարքը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Ռեդյարդ Կիպլինգի, Արկադի Գայդարի, Սելմա Լագերլյոֆի հեքիաթների էկրանավորումները[4]։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 29-ին, թաղված է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի Ֆենինյան գերեզմանատանը[6]։

Ընտանիք խմբագրել

  • Քույրը՝ Նադեժդա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա, խորհրդային նկարիչ,
    • Զարմիկ՝ Ալեքսանդր Շվարց (ծնվել է 1945 թվականին), խորհրդային ռուս նկարիչ, երաժիշտ,
  • Դուստրը՝ Սուզաննա Լվովնա Բոգդանովա։

Ֆիլմագրություն խմբագրել

Բեմադրող ռեժիսոր խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Բեմադրող նկարիչ խմբագրել

  • 1937 – «Սևամորթների հեքիաթ» (ռուս.՝ «Негритянская сказка»)
  • 1938 – «Հեքիաթ բարի Ումարի մասին» (ռուս.՝ «Сказка о добром Умаре»)

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

  • 1934 – «Թանաքաբիծն Արկտիկայում» (ռուս.՝ «Клякса в Арктике»)
  • 1935 – «Քառյակ» (ռուս.՝ «Квартет»)
  • 1935 – «Клякса-парикмахер»
  • 1937 – «Աղմկոտ լող» (ռուս.՝ «Шумное плавание»)

Ռեժիսորի օգնական խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Капков, С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 595-596. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 .
  • Богданова С. Л. «Очерки о жизни и творчестве Александры Гавриловны Снежко-Блоцкой», «Кинограф» № 19, 2008.[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Bibliothèque nationale de France Record #145112597 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. 4,0 4,1 Наши мультфильмы. Александра Снежко-Блоцкая / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 64. — 352 с. — ISBN 5-91105-007-2
  5. 5,0 5,1 «Снежко-Блоцкая Александра Гавриловна». Аниматор.ру.
  6. «Могила А. Г. Снежко-Блоцкой». Могилы знаменитостей.
  7. В «Кинографе» опубликованы очерки о режиссёре Александре Снежко-Блоцкой. 24.06.2008

Արտաքին հղումներ խմբագրել