Ալեքսանդրա Պիվեց (սլովեն.՝ Aleksandra Pivec, մարտի 26, 1972(1972-03-26), Պտույ, Սլովենիա[1]), սլովենացի կին քաղաքական գործիչ։ Քիմիական ինժեներիայի փիլիսոփայության դոկտոր[1]։ Յանեզ Յանշայի գլխավորած, 2020 թվականի մարտի 13-ին ձևավորված Յանշայի երրորդ կաբինետում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և սննդի նախարարն է[2] (մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ը[3])։ Նույն պաշտոնն է զբաղեցրել նաև նախորդ կառավարությունում[2]՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ից վարչապետ Մարիան Շարեցի գլխավորած Շարեցի կաբինետում[4]։ Հունվարի 18-ից մինչև սեպտեմբերի 9-ը[5] Սլովենիայի Թոշակառուների դեմոկրատական կուսակցության (DeSUS) նախագահն է[6]։

Ալեքսանդրա Պիվեց
սլովեն.՝ Aleksandra Pivec
 
Կուսակցություն՝ Democratic Party of Pensioners of Slovenia? և Our Country?
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 26, 1972(1972-03-26) (51 տարեկան)
Ծննդավայր Պտույ, Սլովենիա
Քաղաքացիություն  Սլովենիա և  ՀՍՖՀ
Ի ծնե անուն սլովեն.՝ Aleksandra Kukec

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի մարտի 26-ին Պտույ քաղաքում։

1999 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետը։ 2005 թվականին նա նույն տեղում ստացել է քիմիական ինժեներիայի դոկտորի կոչում` գինու խմորման գործընթացները օպտիմալացնելու ուղղությամբ աշխատանքների համար։ Աշխատել է այն ֆակուլտետում, որն ավարտել է։ 17 տարի Պտույ քաղաքի Բիստրիցա գիտահետազոտական կենտրոնում աշխատել է որպես հետազոտող-փորձագետ։ Մասնակցել է տեղական, տարածաշրջանային և պետական ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, պետական և միջազգային զարգացման նախագծերի մշակմանը, կառավարմանը և համակարգմանը, ինչպես նաև գիտակիրառական նախագծերի և ձգտում է ստեղծել սիներգետիկ ազդեցություն ու գիտելիքների փոխանցում գիտահետազոտական ինստիտուտներից դեպի տնտեսություն։ Վեց տարվա ընթացքում գլխավորել է Բիստրիցա գիտահետազոտական կենտրոնը։ Շատ լավ ծանոթ է ինչպես եվրոպական, այնպես էլ պետական ինստիտուտների աշխատանքային մեթոդներին և Եվրոպական միության միջոցների յուրացմանը[1]։

2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբերը նա աշխատել է արտասահմանում՝ սլովենացիների համար կառավարական հաստատությունում, որտեղ պետական քարտուղար է նշանակվել 2017 թվականի հուլիսին։ Նա պատասխանատու էր արտերկրում գտնվող սլովենացիների և նրանց հայրենիքի ու հայրենակիցների մշակույթի, կրթության, տնտեսության, երիտասարդության գործունեության և Եվրամիության հետ համագործակցության սիներգիայի զարգացման և պահպանման համար[1]։

2018 թվականի սեպտեմբերի 13-ին ստացել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և պարենի նախարարի պաշտոնը Շարեցի կաբինետում[1][4]։ Պահպանել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և պարենի նախարարի պաշտոնը հաջորդ կառավարությունում՝ Յանշայի երրորդ կաբինետում, որը ձևավորվել է 2020 թվականի մարտի 13-ին[1][2]։

2020 թվականի հունվարի 18-ին նախագահ է ընտրվել Սլովենիայի Թոշակառուների դեմոկրատական կուսակցության համագումարում[6]։

2020 թվականի ամռան կեսերին հրապարակային քննադատության է ենթարկվել Կարստ սարավանդում և Ադրիատիկ ծովի ափին գտնվող Իզոլայում մեկուսարան այցերի ժամանակ աշխատանքի և անձնական պարտավորությունների միահյուսման համար։ Պիվեցը հերքել է մեղադրանքները, սակայն DeSUS խորհրդարանական խմբակցությունը պահանջել է նրան հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից։ Սեպտեմբերի 9-ին նախագահի պաշտոնակատար է նշանակվել առողջապահության նախարար Տոմաժ Գանտարը։ Սեպտեմբերի 21-ին ընդդիմությունը կոչ է արել վարչապետ Յանեզ Յանշիին ազատել Պիվեցին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։ Սեպտեմբերի 26-ին DeSUS-ի խորհուրդը հեռակա նիստում աջակցել է այդ կոչին[5]։ Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում Ալեքսանդր Պիվեցը վարչապետ Յանեզ Յանշային հայտարարել է, որ մտադիր չԷ հրաժարական տալ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ, քվեարկությունից առաջ վարչապետ Յանեզ Յանշայի առաջարկով գյուղատնտեսության նախարարի Ալեքսանդրա Պիվեցին պաշտոնանկ են արել։ Պիվեցը նաև հայտարարել է DeSUS-ից դուրս գալու մասին[8]։ Ավելի վաղ Պիվեցը հայտարարել էր DeSUS-ի նախագահի պաշտոնում նոյեմբերին կայանալիք կուսակցական ժողովում առաջադրվելու մտադրության մասին[9]։ Հոկտեմբերի 16-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնել է Յոզե Պոդգորշեկը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «dr. Aleksandra Pivec, Minister of Agriculture, Forestry and Food» (անգլերեն). GOV.SI. 2020 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «В Словении утвердили состав нового правительства». ТАСС. 2020 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  3. 3,0 3,1 «Posle na Ministrstvu za kmetijstvo, gozdarstvo in prehrano prevzel dr. Jože Podgoršek» (սլովեներեն). gov.si. 2020 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 «Парламент Словении утвердил состав нового правительства страны». ТАСС. 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  5. 5,0 5,1 «Aleksandra Pivec po odločitvi sveta DeSUS: Stranka se približuje točki, ko ne bo več imela prihodnosti na političnem prostoru» (սլովեներեն). Svet24.si. 2020 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 «Министр обороны Словении анонсировал собственную отставку». Вести.ру. 2020 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  7. «Aleksandra Pivec ne bo odstopila» (սլովեներեն). mladina.si. 2020 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Dernovšek, Igor (2020 թ․ հոկտեմբերի 5). «Aleksandra Pivec odstopila s položaja ministrice in izstopila iz stranke DeSUS» (սլովեներեն). Dnevnik. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. Vertačnik, Žana (2020 թ․ հոկտեմբերի 5). «Aleksandra Pivec odstopila pred glasovanjem: "S tega mesta odstopam, ker ne želim, da mi sodi politika"» (սլովեներեն). Večer. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.