Ալեքսանդրա Յուրիևնա[2] Գորյաչկինա (սեպտեմբերի 28, 1998(1998-09-28), Օրսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսաստան), ռուս շախմատիստուհի, գրոսմայստեր կանանց շրջանում (2012)[3], գրոսմայստեր (2018): Ռուսաստանի գավաթի երկակի հաղթող (2012, 2015): 2015 և 2017 թվականների՝ Ռուսաստանի չեմպիոնուհի[4]։ Այժմ բնակվում է Սալեխարդում։

Ալեքսանդրա Գորյաչկինա
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 28, 1998(1998-09-28) (25 տարեկան)
ԾննդավայրՕրսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսաստան
Կոչումկանանց գրոսմայստեր[1], կանանց միջազգային վարպետ, գրոսմայստեր և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2553
ՖԻԴԵ համար4147103
365chessAleksandra_Goryachkina
Chesstempo համար76522
ICCF համար76522
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
 Alexandra Goryachkina Վիքիպահեստում

2019 թվականի հունիսի 14-ին Ալեքսանդրա Գորյաչկինան նախատեսված ժամկետից շուտ հաղթել է Շախմատի հավակնորդուհիների մրցաշարը՝ դրա ավարտից երկու փուլ առաջ 2,5 միավորով առաջ անցնելով իրեն հաջորդող շախմատիստուհուց[5]։

Մարզական ձեռքբերումներ խմբագրել

Մինչև 10 տարեկանների (2008), մինչև 14 տարեկանների (2011), մինչև 18 տարեկանների (2012)[6] և մինչև 20 տարեկանների (2013 և 2014 թվականներ)[7] աշխարհի չեմպիոնուհի, մինչև 12 տարեկանների շրջանում բրոնզե մեդալակիր (2009): Մինչև 12 տարեկանների (2010), մինչև 14 տարեկանների (2011) և մինչև 18 տարեկանների (2012)[8] Եվրոպայի չեմպիոնուհի, մինչև 12 տարեկանների արծաթե մեդալակիր (2009): 2011 թվականին հաղթել է Լյուդմիլա Ռուդենկոյի հուշամրցաշարում[9]։ Ռուսաստանի մինչև 20 տարեկան աղջիկների շրջանում անցկացված մրցաշարի չեմպիոնուհի (2012): Կանանց թիմային մրցաշարի արծաթե մրցանակակիր (2015): Շախմատի Եվրոպայի կանանց թիմային պայքարի հաղթող՝ Ռուսաստանի հավաքականի կազմում (2015): 2012 թվականին՝ 13 տարեկան հասակում, դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը կանանց շրջանում՝ Հոու Յիֆանից հետո ցույց տալով երկրորդ արդյունքը պատմության մեջ[10]։ 2017 թվականին Ռիգայում անցկացվող Շախմատի Եվրոպայի չեմպիոնատում նվաճել է արծաթ[11]։

2017 թվականին Խանտի-Մանսիյսկում անցկացված աշխարհի առաջնության թիմային պայքարում դարձել է չեմպիոն։ Եվրոպայի թիմային պայքարի հաղթող (2017)[12]՝ հանդես գալով Ռուսաստանի հավաքականում։

2017 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում հաղթել է Ռուսաստանի չեմպիոնատի սուպերֆինալը՝ թայ-բրեյքում պարտության մատնելով Նատալյա Պոգոնինային և այդպիսով դառնալով երկակի չեմպիոնուհի՝ Ռուսաստանի կանանց շրջանում։

2018 թվականի փետրվարին՝ «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում, լրացրեց միջազգային գրոսմայստերի երրորդ նորման[13][14]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[15][16]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2008 1899 1899 1899
2009 2019 1971 1987 1984 1971 2019 1971
2010 1977 1996 2002 2014 2057 2076 2076 1977
2011 2045 2055 2103 2153 2248 2313 2313 2045
2012 2333 2341 2353 2354 2361 2361 2384 2378 2397 2397 2333
2013 2402 2386 2386 2391 2392 2401 2401 2409 2418 2436 2438 2428 2438 2386
2014 2419 2428 2424 2423 2432 2432 2434 2430 2430 2430 2438 2441 2441 2419
2015 2451 2451 2456 2473 2474 2486 2486 2474 2497 2480 2478 2493 2497 2451
2016 2502 2502 2509 2503 2485 2486 2482 2475 2475 2460 2452 2466 2509 2452
2017 2466 2466 2459 2452 2470 2477 2478 2478 2478 2478 2478 2486 2486 2452
2018 2493 2493 2491 2495 2496 2505 2509 2535 2535 2536 2534 2518 2536 2491
2019 2518 2518 2504 2534 2522 2537 2564 2564 2564 2575 2575 2572 2575 2504
2020 2578 2579 2579 2582 2582 2582 2582 2582 2582 2582 2592 2593 2593 2578
2021 2593 2593 2593 2596 2611 2608 2602 2604 2611 2593
2022 2610 2599 2584 2610 2584
2023 2576 2565 2571 2557 2558 2567 2553 2576 2553


Ծանոթագրություններ խմբագրել

  1. ratings.fide.com
  2. «Ямал» (ЯНАО)
  3. Title Applications (WGM): Горячкина, Александра
  4. Из Сибири с золотом.
  5. «Александра Горячкина досрочно выиграла турнир претенденток». РШФ. 14 июня 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  6. «14-летняя Александра Горячкина стала чемпионкой мира в категории «до 18»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  7. «Александра Горячкина стала чемпионкой России по шахматам 2015 года». Sport.ru. 2015 թ․ օգոստոսի 20.
  8. http://www.eycc2012.eu/information/news/press-news-3
  9. Aleksandra Goryachkina Superior in the Lyudmila Rudenko Memorial | Chessdom
  10. «13-летняя Александра Горячкина стала гроссмейстером; в мировой истории это второй рекорд после Хоу Ифань | chess-news.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  11. ChessPro. Чемпионат Европы среди женщин, 11-й тур
  12. «Результаты командного чемпионата Европы среди женщин 2017г».
  13. «Certificate of Title Result» (PDF).
  14. «Александра Горячкина станет самым юным международным мужским гроссмейстером». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  15. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  16. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։