Ալեմ (ֆր.՝ Alem, իրական անունը՝ Մայել Գայոոդ, ֆր.՝ Mael Gayaud, մարտի 25, 1992(1992-03-25), Լիոն), ֆրանսիացի հայտնի բիթբոքսեր, երաժիշտ։

Ալեմ
Բնօրինակ անունMael Gayaud
Ի ծնե անունֆր.՝ Mael Gayaud
Նաև հայտնի է որպեսԱլեմ (Alem)
Ծնվել էմարտի 25, 1992 (32 տարեկան)
Լիոն
ԵրկիրՖրանսիա
ԺանրերԲիթբոքս
ՄասնագիտությունԲիթբոքսեր
ԳործիքներԲիթբոքս, կիթառ, դրամ-մեքենա
 Alem (beatboxer) Վիքիպահեստում

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ 6 տարեկան հասակում սկսել է ցուցադրել երաժշտական որակները՝ կիթառ նվագելով։ 11 տարեկան հասակում նրան սկսում են հետաքրքրել դրամ-մեքենաները (անգլ.՝ drum-machine) և բիթբոքսը։ Ալեմի եղբայրը պնդում էր, որ Ալեմը, 2006 թվականին արդեն տիրապետում էր բիթբոքսի բազային տվյալներին։ Սովորել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Lycée privé du Guiers - Val d'Ainan» լիցեյում։ Ունի մի շարք համաշխարհային նվաճումներ, դրանք են՝ Բիթբոքսի աշխարհի չեմպիոն (2015), Բիթբոքսի աշխարհի թիմային չեմպիոն (2015), Բիթբոքսի Ֆրանսիայի չեմպիոն (2013), Բիթբոքսի Ֆրանսիայի թիմային չեմպիոն (2013): Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, նա, մինչ այսօր, կատարում է համաշխարհային շրջագայություններ, հանդիպում է տարբեր երկրների բիթբոքս-ներկայացուցիչների հետ, կատարում է փորձի փոխանակում և անցկացնում է դասընթացներ։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեմ» հոդվածին։