Ալեկ Վասիլև Պոպով (բուլղար․՝ Алек Василев Попов, հունվարի 16, 1966(1966-01-16), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] - մարտի 22, 2024(2024-03-22)[2][3]), բուլղար գրող, սցենարիստ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։

Ալեկ Պոպով
Ծնվել էհունվարի 16, 1966(1966-01-16)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
Վախճանվել էմարտի 22, 2024(2024-03-22)[2] (58 տարեկան)
Մասնագիտությունգրող, սցենարիստ, դրամատուրգ և հրապարակախոս
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Կայքalekpopov.net

Կենսագրություն խմբագրել

Ալեկ Պոպովը ծնվել է 1966 թվականի հունվարի 16-ին Սոֆիայում՝ 53 տարեկան հասակում։ «Կոնստանտին Կիրիլ Փիլիսոփա» մշակույթի և հին լեզուների ազգային դպրոցն ավարտելուց հետո, բուլղարական բանասիրություն է սովորել Սոֆիայի համալսարանում։

Աշխատել է «Ժողովրդավարություն» թերթի խմբագիր, Գրական ազգային թանգարանի աշխատակից, որից հետո եղել Լոնդոնում Բուլղարիայի դեսպանության մշակույթի կցորդ։

Այժմ Ալեկ Պոպովը Մանկական գրքի տնի տնօրենն ու «Հարազատ խոսք» (բուլղար․՝ Родна реч) թերթի գլխավոր խմբագիրն է։

Բուլղարական PEN ակումբի քարտուղարն է։ Բուլղարիայի գրողների ասոցիացիայի անդամ, 1996-1997 թվականներին՝ ասոցիացիայի քարտուղար։

2012 թվականի հոկտեմբերին Ալեկ Պոպովն ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։

Ստեղծագործություն խմբագրել

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

  • 1992 - Другата смърт (պատմվածքների հավաքածու)
  • 1994 - Мръсни сънища (պատմվածքների հավաքածու, ISBN 954-8102-09-9)
  • 1995 - Игра на магии (պատմվածքների հավաքածու)
  • 1997 - Зелевият цикъл (պատմվածքների հավաքածու, ISBN 954-426-158-3)
  • 1998 - Пътят към Сиракуза (պատմվածքների հավաքածու)
  • 2001 - Мисия Лондон (վեպ, ISBN 978-954-8307-11-6)
  • 2002 - Ниво за напреднали (պատմվածքների հավաքածու, ISBN 978-954-8307-21-5)
  • 2005 - Спътник на радикалния мислител (էսսէ, ISBN 978-954-90945-2-7)
  • 2006 - Митология на прехода (պատմվածքների հավաքածու, ISBN 978-954-739-767-5)
  • 2007 - Черната кутия (վեպ, ISBN 978-954-09-0021-6)

Ալեկ Պոպովի պատմվածքներն ու էսսէները թարգմանվել են անգլերեն, հունգարերեն, սերբերեն, չեխերեն, լեհերեն, սլովեներեն, դանիերեն, գերմաներեն, ֆրասներեն, թուրքերեն և ալբաներեն։

Ալեկ Պոպովը ռադիոբեմադրությունների և գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է։ 2001 թվականին բուլղարական հեռուստատեսությունում նկարահանվել է «Чуждите стъпки» ֆիլմը՝ Պոպովի «Мръсни сънища» հավաքածուի համանուն պատմվածքի մոտիվներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #130342483 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Leading contemporary author Alek Popov has died — 2024.
  3. Popov, Alek. Biography Արխիվացված 2011-05-17 Wayback Machine. Contemporary Bulgarian Writers.

Արտաքին հղումներ խմբագրել