Ալգոնկինյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական ալգոնկինյան ցեղերի լեզուների խումբ, որը մտնում է ալգոնկինյան-վակաշյան լեզվախմբավորման մեջ։ Տարածված են եղել ընդարձակ տարածության վրա, սակայն խոսողները՝ գաղութարարների կողմից բնաջնջման ենթարկվելով մնացել են թվով մոտ 190 հազար՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Երբեմն ալգոնկինյան լեզվաընտանիքը կոչվում է նաև անգոնկինյան լեզու, քանի որ այս լեզվի անվանումից է ծագել ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը։ Սրա պատճառով հաճախ առաջանում է տերմինաբանական շփոթություն[1]։ «Ալգոնկին» տերմինը ենթադրաբար ծագել է մալիսեթերեն elakómkwik բառից, որը նշանակում է՝ «նրանք ազգակից/դաշնակից են»[2][3]։

Ալգոնկինյան լեզուներ
Տարածված՝ Կանադա, ԱՄՆ
Դասակարգում՝ Ալգյան լեզուներ (վարկած)
Կազմ՝
բաժանվում է 10 ճյուղերի
Լեզվակիրների թիվ՝ մոտ 190 000

Ալգոնկինյան լեզուներով խոսողները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափից մինչև Ժայռոտ լեռներ։ Այս լեզուները ծագել են նախաալգոնկինյան լեզվից, որով խոսում էին մոտ 2500-3000 տարի առաջ[4]։

Դասակարգում խմբագրել

Լեզուների խումբը բաժանում են հինգ ենթախմբի՝

  • բլեկֆուտ, բլեքֆութ
  • շեյենն
  • արապահո
  • կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ
  • Կալիֆոռնիայի կամ ռիթվ լեզուներ

Մեյեն ստորաբաժանում է չորս ենթախումբ՝

  • արապահո
  • բլեկֆուտ
  • շեյենն
  • կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ, ռիթվ, այս խումբը համարում է ալգոնկին-վակաշյան խմբավորման առանձին ընտանիք[1]։

Գիր խմբագրել

Ալգոնկինյան ցեղերն օգտագործել են վիկխեգան պատկերագիրը, որով գրել են կեչու կեղևի վրա։

Տարածվածություն խմբագրել

Ալգոնկինյան լեզուներով խոսողների ընդհանուր թիվը 190 հազարից ավելի է։ ԱՄՆ-ում այս թիվը նվազում է, 1970-ի 18.079-ից 1990 թվականի տվյալներով մնում էին մոտ 13 հազար խոսողներ։ Կանադայում այս թիվն աճում է՝ 1981-ի 99.120 խոսողից 1991 թվականին աճելով մինչև 150 հազար, 2001-ին՝ 171.600, իսկ 2006 թվականի տվյալներով՝ 180.955 մարդ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  2. Campbell, 1997, էջ 401, notes 133, 136
  3. Bright, 2004, էջ 32
  4. Goddard, 1978, էջ 587
  5. «2006 Census of Population». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Bright, William (2004). Native American Place Names of the United States. Norman: University of Oklahoma Press.
  • Campbell, Lyle (1997). American Indian languages: The historical linguistics of Native America. New York: Oxford University Press. ISBN 0-19-509427-1.
  • Goddard, Ives (1978). «Central Algonquian Languages». In Trigger, Bruce G., ed (ed.). Northeast. Vol. 15 of Handbook of North American Indians, ed. William C. Sturtevant. Washington, D.C.: Smithsonian Institution. էջեր 583–587. ISBN 978-0-16-004575-2. {{cite book}}: |editor-first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)